close
Եղանակը Երևանում
17 Նոյեմբերի 2018
+5°
+12°Ցերեկ
+5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Նմբ 2018
USD1485.72
GBP1621.53
EUR1550.71
RUB17.35
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ռադյարդ Քիփլինգ. «Եթե»

Թուղթուգիր

16 Հոկտեմբերի 2014, 16:56
 Ռադյարդ Քիփլինգ. «Եթե»

Ներկայացնում ենք Ռադյարդ Քիփլինգի «Եթե» բանաստեղծությունը' տարբեր հեղինակների թարգմանությամբ:

 

***

If

BY RUDYARD KIPLING


 

If you can keep your head when all about you   

    Are losing theirs and blaming it on you,   

If you can trust yourself when all men doubt you,

    But make allowance for their doubting too;   

If you can wait and not be tired by waiting,

    Or being lied about, don't deal in lies,

Or being hated, don't give way to hating,

    And yet don't look too good, nor talk too wise:

 

If you can dream-and not make dreams your master;   

    If you can think-and not make thoughts your aim;   

If you can meet with Triumph and Disaster

    And treat those two impostors just the same;   

If you can bear to hear the truth you've spoken

    Twisted by knaves to make a trap for fools,

Or watch the things you gave your life to, broken,

    And stoop and build 'em up with worn-out tools:

 

If you can make one heap of all your winnings

    And risk it on one turn of pitch-and-toss,

And lose, and start again at your beginnings

    And never breathe a word about your loss;

If you can force your heart and nerve and sinew

    To serve your turn long after they are gone,   

And so hold on when there is nothing in you

    Except the Will which says to them: 'Hold on!'

 

If you can talk with crowds and keep your virtue,   

    Or walk with Kings-nor lose the common touch,

If neither foes nor loving friends can hurt you,

    If all men count with you, but none too much;

If you can fill the unforgiving minute

    With sixty seconds' worth of distance run,   

Yours is the Earth and everything that's in it,   

    And-which is more-you'll be a Man, my son!

Source: A Choice of Kipling's Verse (1943)


 

 

***

ԵԹԵ
Եթե կրնաս պահել գլուխդ առանձին,
Երբ խուճապի մեջ է չորսդիդ ամեն մարդ,
Եթե կրնաս վստահ ըլլալ քու անձին,
Երբ ուրիշներ կը կասկածին քու վրադ,
Եթե կրնաս միշտ սպասել անձանձիր
Կամ չստել՝ շրջապատված սուտերով,
Ատողներու միջև մնալ սիրալիր,
Եթե կրնաս ըլլալ բարի, բայց ուժո՛վ
Եթե կրնաս դուն երազել և սակայն
Չըլլալ գերին երազներուդ գերիշխող,
Հաղթանակեն ետք հանդիպել պարտության
Եվ նո՛ւյն ձևով ընդունիլ զույգն այդ խաբող,
Եթե կրնաս լսել քու խոսքդ վճիր
Չարափոխված հիմարներու ծուղակի
Ու խորտակված տեսնել մեծ երկը կյանքիդ,
Բայց վերստին զայն շինելու գաս ծունկի,

 

Եթե կրնաս շահը հազար ճիգերու
Մեկ հարվածով հանձնել բախտի սեղանին
Եվ անտրտունջ, առանց երբեք ողբալու
Վերսկսիլ ծայրեն ամեն ինչ կրկին,
Եթե կրնաս սիրտ ու ջիղեր ու մկան
Մաշումեն ետք նորեն լարել անդադար
Եվ դիմանալ, երբ մեռած է ամեն բան,
Բացի կամքեն, որ կը մնա մեջդ վառ,

 

Եթե կրնաս արքաներու հետ՝ պարզուկ,
Ամբոխին մեջ՝ առաքինի ըլլալ միշտ,
Եթե թաղես կրքի րոպեն վաղանցուկ,
Եթե մարդիկ անզոր են քեզ առթիլ վիշտ,
Եվ ամենուն կու տաս արժեքն իր արդար,
Եթե սիրես, բայց սիրո խենթ չդառնաս,
Քո՛ւկդ է Երկիրն ու իր գանձերն անհամար
Եվ ավելին՝ այն ատեն Մա՛րդ ես, տղաս:

 

Թարգմանությունը՝ ՄՈՒՇԵՂ ԻՇԽԱՆԻ


***

 ԵԹԵ...

Եթե գլուխդ չկորցնես, երբ շուրջբոլորը

Խուճապահար մարդիկ ամբաստանում են քեզ

Եւ ընդունակ լինես պահել մենաշնորհը

Հավատամքի, ու ոչ մի քայլ չնահանջես,

 

Եթե կարող ես դիմանալ, ինչքան որ պետք է,

Ու կեղծիքի ծովում ստի սահմանը չանցնել,

Եւ կույր ու թունավոր ատելության սև հետքը

Քո պաղարյուն սրտից գիտես հեռու պահել,

 

Եթե ամբոխի մեջ գիտենաս քո արժանիքը,

Բայց չհալվես արքաների ժպիտներից,

Լինես այնտեղ, ուր զգում են քո կարիքը

Եւ չընկճվես անսպասելի հարվածներից,

 

Եթե կյանքով լցնես կյանքիդ ամեն վայրկյանը,

Ու լիարժեք ապրես օրերդ հիասքանչ,

Ուրեմն տեր ես աշխարհի ժառանգությանը,

Եւ ավելին՝ Մա'րդ ես, Մա'նչ:

 

 Թարգմանությունը՝ Վահան Հովհաննիսյանի 

 

***

ԹԵ

Թե կարող ես դու դիմանալ, երբ քո շուրջը մշտապես
Մարդիկ իրենց մեղքի համար քեզ մեղավոր են ընտրում,
Թե կարող ես քեզ վստահել, կասկածում են երբ որ քեզ,
Կասկածելու համար անգամ թույլտվություն են խնդրում:
Թե կարող ես դու սպասել ու չհոգնել դրանից,
Հազար ու մի սուտ լսելով մնալ ազնիվ ու շիտակ,
Թե կարող ես հեռու մնալ ատելության խարանից,
Ոչ չափազանց համեստ լինի, ոչ պարծենկոտ մի գիտակ:

 

Թե կարող ես դու երազել, բայց չգերվել երազին,
Թե կարող ես դու մտածել, բայց մտքերով չհարբել,
Թե կարող ես դիմակայել խինդն ու վիշտը միասին
Եվ այդ երկու խարդախների հանդեպ լինել անտարբեր:
Թե կարող ես դու համբերել, երբ քո խոսքերը արդար
Խարդախ մարդիկ շուռ են տալիս, որ թակարդը գցեն քեզ,
Ու տեսնելով, որ փլվում է քո շինածը անարդար,
Կարողանաս հին գործիքով նորը կերտել մշտապես:

 

Թե կարող ես քո շահածը դարձնել փողի չնչին կույտ,
Ունեցածդ գրավ դնել ու տանուլ տալ հավիտյան,
Թե կարող ես դու տանուլ տալ, հետն էլ ասել, թե՝ ի՛նչ փույթ,
Եվ ոչ մեկին չտրտնջալ, թե կորցրել ես ինչ-որ բան:
Թե կարող ես այնպես անել, որ քո սիրտն ու մկանը
Շարունակեն քեզ ծառայել, երբ ապրելն է անհնար,
Եվ դիմանա՛լ, երբ թվում է, թե հասել է քո ժամը,
Եվ գերազոր կամքն է միայն հրամայում ողջ մնալ:

 

Թե կարող ես ամբոխի հետ լինել ազնիվ ու բարի,
Արքաների հետ ոտք մեկնել ու միշտ մնալ հասարակ,
Թե քեզ երբեք չվնասեն բարեկամ ու թշնամի,
Այլ միշտ քեզ հետ հաշվի նստեն (բայց ո՛չ ամեն ստահակ):
Թե կարող ես անագորույն րոպեն դարձնել ամեն օր
Երկարաձիգ, իմաստալից ու վեց տասնյակ ակնթարթ,
Քոնն է այդժամ ողջ աշխարհը և բարիքները բոլոր,
Եվ ամենից կարևորը՝ դու կլինես, տղաս, Մա՛րդ:

 

Անգլերենից թարգմանեց ՍԱՄՎԵԼ ՄԿՐՏՉՅԱՆԸ


***

ԹԵ ԿԱՐՈՂԱՑԱՐ

Խենթ, խռովահույզ խառնամբոխի մեջ
Միշտ հաստատակամ, աներեր եղիր,
Հոգուդ մոմերը պահիր դու անշեջ
Ու կարողացիր տանել մարդկային
Ատելությունը նախանձաժպիրհ՝
Չմեղադրելով երբեք ոչ ոքի...
Ամենադաժան, չարաղետ պահին
Եղիր քո ուղուն միշտ հավատարիմ.
Եղծ ստի դիմաց՝ երբեք չստել,
Չհալվել տենդով սպասումների,
Ներել կարենալ ու չցուցանել
Բնավ, թե որքան լավն ես ու բարի:

 

Մի՛ դարձիր գերին երազանքների,
Բայց գիտցիր նաև երազել կյանքում.
Եվ խորհել գիտցիր ու քեզ մի՛ տանջիր
Խրթին մտքերի սև մղձավանջում...
Հավասարապես դու դիմավորիր
Հաջողություններ և անարգանքներ,
Զույգ դիմակներ են դրանք, իմացիր,
Երկու կեղծ դիմակ՝ նույն երեսն իր վեր,
Ճշմարտությունը, թեև տառապած,
Խեղդվում է գրկում պիղծ արարածի,
Երբ ամեն ինչ է հիմքից ավերված,
Առ սուրդ կրկին ու վեր սլացիր...

 

Եվ կարողացիր դու վառ հույսերով
Խաղասեղանին դնել ամեն ինչ...
Ազնիվ քրտինքով վաստակածը քո
Տանուլ տալ մեկեն, չունենալ ոչինչ
Առաջվա նման ու կյանքում, բնավ,
Չզղջալ երբեք արածիդ համար...
Ու ձգտիր ստիպել, որ քեզ ծառայեն
Սիրտդ, մարմինդ, նյարդերդ ամեն,
Երբ քո կրծքի տակ դատարկություն է
Եվ ավերված է, այրված անխնա
Ամեն-ամեն ինչ, ու լոկ կամքդ է,
Որ հուշում է քեզ՝ «Պոկվիր ու գնա»:

 

Ու մնա անեղծ, պարզ ու հասարակ
Արքաների հետ՝ զրույցի պահին,
Ամբոխների մեջ՝ ազնիվ ու շիտակ,
Թշնամու հետ քո ու բարեկամի
Զուսպ ու ամրակամ, նաև ուղղամիտ,
Թող հաշվի նստեն ամենքը քեզ հետ:
Իմաստավորիր քո կյանքի բոլոր
Ակնթարթները՝ քո իսկ քրտինքով,
Ու մաքառումով դու հասնես պիտի
Քո տենչանքների բարձունքին վսեմ,
Այդժամ աշխարհը քոնն է, հիրավի,
Ավելին, որդիս, դու ՄԱՐԴ ես, կասեմ:

 

Անգլերենից թարգմանեց ՎԼԱԴԻՄԻՐ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ


***

ԵԹԵ

Թե չկորցնես գլուխը քո գլխակորույս մարդկանց մեջ,
Երբ որ շուրջդ խուճապահար՝ մեղք են բարդում քեզ վրա,
Կհավատաս թե ինքդ քեզ, երբ կասկածում են անվերջ,
Եվ անսալով կասկածներին' թե կգործես անվարան,
Թե կարող ես հար սպասել, բայց չհոգնել, չփլվել,
Կամ զրպարտված լինելով միշտ՝ չզրպարտել երբևէ,
Ատելության թիրախ դարձած՝ ատելության չտրվել
Եվ ցույց չտալ, թե լավն ես շատ կամ իմաստուն ես եղել.

 

Թե երազես՝ չթողնելով երազդ քեզ դառնա տեր,
Թե մտածես, բայց խոկալը քեզ չդարձնես նպատակ,
Թե Հաղթությունն ու Օրհասը դիմավորես անտարբեր
Եվ ընդունես անկիրք սրտով՝ համարելով լոկ խաբկանք,
Համբերատար թե դիմանաս, երբ քո խոսքը ճշմարիտ
Խարդախները նենգափոխեն՝ հիմարներին խաբելով,
Կյանքիդ գնով ստեղծածից՝ չմնա քարը քարին,
Հին գործիքով, սակայն, կերտես՝ ջանք ու քրտինք թափելով.

 

Թե կարող ես շահածը քո մեն մի շեղջի վերածել
Եվ համարձակ մի շարժումով ողջը տանուլ տալ անդարձ,
Եվ նորից նոր վերսկսել, բայց շշուկով իսկ չասել
ՈՒ չհիշել ոչ մի անգամ կորուստները քո անցած,
Թե կարող ես գերլարումով սրտի՛դ, նյարդի՛դ, մկանի՛դ
Շարունակել ապրել նորից, երբ ապրելու ուժ չկա,
Եվ անվարան քայլել առաջ, երբ քո ներսում այդ ժամին
Չկա ոչինչ, բացի Կամքից, որ հորդորում է «Տոկա՛».

 

Թե կխոսես ամբոխի հետ, բայց միշտ մաքուր կլինես,
Արքաների հետ քայլելով՝ միշտ կմնաս պարզ ու բաց,
Թե բարեկամ կամ թշնամի չեն վնասի երբեք քեզ,
Թե կնստեն քեզ հետ հաշվի, բայց չեն պաշտի չափազանց,
Թե րոպեի վազքն անողոք սանձես ջանքով աներկբա՝
Դարձնելով այն վաթսուն գերխիտ, իմաստալից ակնթարթ,
Քո՛նն է այնժամ Հողագունդն այս ու նրանում ամեն բան,
Եվ ավելին՝ այնժամ արդեն դու կլինես, որդի՛ս, ՄԱՐԴ։

 

Անգլերենից թարգմանեց  Խորեն Գասպարյանը

 

***

Եթե

 

Եթե կարենաս ողջամիտ լինել, երբ կողքիններըդ  

տանուլ են տվել, դեռ իրենց մէղքն էլ բարձել են ուսիդ,  

եթե կարենաս վստահել անձիդերբ կասկածում են   

քեզ բոլոր մարդիկ, դեռ կասկածելն էլ նրանց արտոնես...    

Եթե կարենաս ըսպասել այնպես, որ համբերելը  

չհոգնեցնի քեզ, կամ, թե, պատահի, երբ ամբաստանվես,

ամբաստանությամբ ի՜նքըդ չզբաղվես, ատվելու դեպքում           

դու ատելության դիմացը կտրես ու փակես ճամբան   

և, այսուհանդերձ, չփորձես անգամ չափից ավելի բարի երևալ    

և կամ իմաստուն խրատներ կարդալ... 


Եթե կարենաս երազել, սակայն քո տիրակալը չդարձնես նրան,  

խորհել և սակայն միտքդ սեփական չդարձնել կետըդ նշանառության...   

Եթե կարենաս ընդառաջ գնալ և Հաղթանակին,    

և Դժբախտության, ու ծպտյալներին այս վերաբերվես հավասարապես...  

Եթե կարենաս լսել-հանդուրժել խեղաթյուրումը քո ճշմարտության,  

որ նենգամիտներ թակարդ են սարքել՝ միամիտներին որսալու համար, 

կամ տեսնել բաներ, որոնց համար դու կյա՜նքդ էիր տվել, 

ջարդուխուրդ եղած և, այսուհանդերձ, խոնարհվելով ցած, 

վերակառուցել ու կյանք տալ դրանց քո գործիքներով մաշված, հնացած...


Եթե կարենաս մեկտեղել բոլոր նվաճումներդ 

և մե՜կ շարժումով հանդգնես ցփնել, ո՜ղջը քամուն տալ, 

առաջին քայլից նորից ըսկըսել, կորուստիդ մասին երբեք չխոսել...  

Եթե կարենաս պարտադրել սրտիդ, արիությանդ ու ներքին ուժիդ 

դեռ ծառայելու նպատակներիդ, երբ սրանք արդեն անցել են, չկա՜ն,  

ու այսպես ապրել ու դե՜ռ դիմանալ, երբ ոչի՜նչ ունես  

քո Կամքից բացի, որ հորդորում է՝ օ,՜ պե՜տք է տոկալ...


Եթե կարենաս զրույցդ վարել ամբոխների հետ 

ու շարունակել մնալ բարձունքիդ առաքինության, 

կամ արքաներին հավասար քայլել, չկորցնել հողդ իրականության,  

երբ ո՛չ թշնամի, ո՛չ էլ բարեկամ քեզ ցավ պատճառել չկարողանան,   

երբ ամեն մի մարդ քեզ հաշվի առնի, սակայն ոչ մեկը՝ մյուսից ավելի...    

ՈՒ թե՜ կարենաս, թե ոխերմության քո րոպեն լցնես    

վաթսուն վարկյաններ արժեցող վազքի մի տարածությամբ,     

քոնն են աշխարհը և ամենայն բան, իսկ, որ ավելի շատ է էական, 

 որդի՜ս, դու այնժամ ՄԱՐԴ ես իսկական...

             

Բնագրից թարգմանեց`  Էսթեր Դավիթյանը   

Ի՞նչն ենք պաշտպանում...
16 Նոյեմբերի 2018, 21:45 Ի՞նչն ենք պաշտպանում...
Տեղումներ` թաց ձյան տեսքով
16 Նոյեմբերի 2018, 18:01 Տեղումներ` թաց ձյան տեսքով
yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica