close
Եղանակը Երևանում
16 Նոյեմբերի 2018
+9°
+12°Ցերեկ
+5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Նմբ 2018
USD1487.27
GBP1622.97
EUR1549.69
RUB17.31
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Լրագրողին՝ գրագետ խոսք

Հարթակ

13 Հոկտեմբերի 2014, 15:51
 Լրագրողին՝ գրագետ խոսք

«Էրեբունի-Երևան-2796» տոնակատարության շրջանակներում երեկ Նոր Նորք վարչական շրջանում բացվել է լրագրողի արձանը: Երևույթն ինքը, անշուշտ, հետաքրքիր է և ողջունելի, ի վերջո, աշխարհի շատ երկրներում չէ, որ այսպես գնահատում են լրագրողին ու նրա աշխատանքը:

 

Արձանի՝ որպես արվեստի գործի արժևորումը կանեն մասնագետները՝ չմոռանալով, անտարակույս, գնահատել մտահղացման յուրօրինակությունը` պատ քանդող լրագրողն անվարան գնում է իրադարձության ու իսկության հետևից: Տպավորիչ է: Սակայն լրագրողի մասնագիտությունը ենթադրում է նաև մաքուր և հստակ հրապարակային խոսք, առավել ևս՝ մայրենի լեզվով: Մինչդեռ արձանի կողքին տեղադրված ցուցատախտակն իր գրագիտությամբ ամենևին էլ լրագրողին հարիր չէ: (Գուցե պատճառն էլ արձանի ձեռքի տեսախցիկն է):

 

Ահա այդ գրությունը. «Լրագրողի արձանը, որը խորհրդանշում է անվախ, անկաշառ ու Հայրենիքի նվիրյալի կերպարը, եւ մարմնավորում է ազատ խոսքի կրողների իրական պատմությունը` սկսած 1988 թթ-ի հայտնի իրադարձություններից»: Ակնհայտ է, որ նախադասության սկզբի «լրագրողի արձանը» ենթական հետագա շարադրանքում իր ավարտին չի հասնում՝ «լրագրողի արձանը»… ի՞նչ:

 

Ընդ որում` ուղղումը որևէ դժվարություն չի հարուցում, պետք է ընդամենը տեքստից հեռացնել «և» շաղկապը, որ նախադասությունը թերի կառույցի տպավորություն չթողնի: Հուսանք, բացթողումը կուղղվի արագ, այնքան արագ, որ նույնիսկ լրագրողական աչքը չի հասցնի տեղը տեղին արձանագրել այն: Իսկ սխալը գուցե նրանից է, որ ժամանակակից լրագրողի ձեռքին տեսախցիկ է, այլ ոչ թե գրիչ:

 

Լևոն Սարգսյան

ԱԺ նիստն` ուղիղ
16 Նոյեմբերի 2018, 10:24 HES_VIDEOԱԺ նիստն` ուղիղ
yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica