Վահան Հովհաննիսյանի հեղինակած վեպը ներկայացվել է աշխարհի ամենամեծ գրքերի ցուցահանդեսում
Թուղթուգիր

Այսօր Գերմանիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վահան Հովհաննիսյանը աշխարհի ամենամեծ և կարևորագույն գրքի ցուցահանդեսում` «Ֆրանկֆուրտեր Բյուխմեսսե»ում ներկայացրել է իր «Մանդիլիոն» վեպի անգլերեն, ռուսերեն և հայերեն տարբերակները: Հատկանշական է, որ ամեն տարի այս ցուցահանդեսը հյուրընկալում է ավելի քան 7000 ցուցադրողի ավելի քան 100 երկրից, ինչպես նաև հարյուրհազարավոր այցելուների ու գրական բնագավառի մասնագետների:
«Մանդիլիոնի» շնորհանդեսին Ներկա են եղել նաև թուրք հրապարակախոս, Ռագըփ Զարաքօլու և գրող Գյուլչիչեք Գյունել Թեքինը ով Ռագըփ Զարաքօլու հետ հավաքել և հրապարակել է քրդերի վկայությունները հայոց ցեղասպանության մասին գիրքը
Հիշեցնենք, որ «Մանդիլիոն»-ի անգլերեն թարգմանությունն արդեն կարելի է ներբեռնել amazon.com-ից: «Մանդիլիոն»-ի հայերեն տարբերակը հրատարակել է «Անտարես» հրատարակչությունը` Կարինե Աշուղյանի թարգմանությամբ և Ռուբեն Հովսեփյանի խմբագրմամբ: