close
Եղանակը Երևանում
21 Նոյեմբերի 2018
+10°
+11°Ցերեկ
+2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Նմբ 2018
USD1484.70
GBP1622.16
EUR1553.96
RUB17.38
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Բա սազո՞ւմ էր

Հարթակ

2 Հոկտեմբերի 2014, 11:58
 Բա սազո՞ւմ էր

Վարչապետ Հ. Աբրահամյանի ելույթը Ազգային ժողովում, երբ նա ստիպված էր պատասխանել ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հարցերին՝ կապված Սուրիկ Խաչատրյանին Սյունիքի մարզպետ նշանակելու հետ, զավեշտի ոլորտից էր:

 

Նախ` զավեշտալի էր այն ջանադրությունը, որով վարչապետը կրծքով պաշտապանում էր «պատմական» նշանակումը: Նրա ելույթը շաղախված էր նաև կեղծիքով, մասնավորապես` երբ պնդում էր, թե Ս. Խաչատրյանին մարզպետ նշանակելուց առաջ կառավարությունն «ուսումնասիրել է» սյունեցիների կարծիքը, ընդառաջել է «տեղերից ստացվող առաջարկություններին, զանգերին ու նամակներին»:

 

Այդ երբվանի՞ց է մարզպետների նշանակումը կատարվում հասարակական կարծիքի հիման վրա, այդ ո՞ր մարզպետն է, Լիսկայից բացի, այդ պաշտոնի նշանակվել այս հույժ ժողովրդավարական ճանապարհով, չէ՞ որ դա կատարյալ սուտ է, Սուրիկ Խաչատրյանի պարագայում՝ կրկնակի սուտ, որովհետև նորմալ ուսումնասիրությունների արդյունքում դժվար թե այդ մարդը դարձյալ մարզպետ դառնար:

 

Ամոթալի էր նաև այն կեղծ անգիտությունը, որով վարչապետը փորձում էր հարց հնչեցրած պատգամավորից ճշտել, թե «ում մասին» է խոսքը: Իր «անգիտությամբ» վարչապետն ակամա փաստում էր, որ մեր երկրում իսկապես շատ ու շատ են այն բարձրաստիճան պաշտոնյաները, որոնց անցյալը զարդարված է առնվազն երեք դատվածությամբ, խուլիգանական արարքներով ու նույնիսկ մարդասպանությամբ: Ինչո՞ւ էիր այդքան «անտեղյակ», պարո'ն վարչապետ: Բա սազո՞ւմ էր:

 

Բ. Գասպարյան

 

Հ.Գ. Ի դեպ, երբ Հ. Աբրահամյանը կրծքով պաշտպանում էր «պատմական» նշանակումը, շփոթված հայտարարեց Սուրիկ Խաչատրյանին «վարչապետ նշանակելու» մասին: Դահլիճը, մասնավորապես` նրա ՀՀԿ-ական հատվածը՝ նախագահությունով-բանով, ուշագնաց եղավ այդ պատկերացումից, չնայած հոգու խորքում համոզված էր, որ այս իշխանությունների համար դա միանգամայն հավանական է: Խնդալու բան չկար:

 

 

Լավրովին հրավիրել են Իրաք
21 Նոյեմբերի 2018, 16:31 Լավրովին հրավիրել են Իրաք
Ազգային ժողովի նիստն` ուղիղ
21 Նոյեմբերի 2018, 11:03 HES_VIDEOԱզգային ժողովի նիստն` ուղիղ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica