close
Եղանակը Երևանում
15 Հոկտեմբերի 2018
+17°
+23°Ցերեկ
+12°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Հոկ 2018
USD1485.28
GBP1638.00
EUR1562.25
RUB17.40
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Դուխդ չի՞ հերիքում, ա’յ էշ, որ կրակես. նախկին բռնցքամարտիկը հիշում է Յուվեցի Կարոյի հետ ունեցած միջադեպը

Իրավունք

27 Սեպտեմբերի 2014, 14:24
 Դուխդ չի՞ հերիքում, ա’յ էշ, որ կրակես.  նախկին բռնցքամարտիկը հիշում է Յուվեցի Կարոյի հետ ունեցած միջադեպը

Նախկին բռնցքամարտիկ, Ներքին Դվին գլուղի բնակիչ Արթուր Զադոյանը հոգնել է դատական քաշքշուկներից, սակայն հույսը չի կորցնում, որ դատարանում, այնուամենայնիվ, արդարությունը կվերականգնի:

 

Հիշեցնենք, որ Զադոյանը մեղադրվում է 2009 թվականի հոկտեմբերի 5-ին Մարմարաշեն գյուղի հատվածում տեղի ունեցած վիճաբանության արդյունքում ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի (Յուվեցի Կարո) առողջությանը դիտավորությամբ միջին ծանրության վնաս պատճառելու, սպանության սպառնալիքներ տալու և ապօրինի զենք կրելու համար:

 

Թեև շուրջ 5 տարի է անցել այդ միջադեպից, սակայն Զադոյանը չի մոռացել դեպքի մանրամասները: Yerkir.am-ի հետ զրույցում մեղադրյալը պատմեց, որ վիճաբանությունը ծագել է մեքենա գնելու հարցում ֆինանսական համաձայնության չգալու հետ: Նրա խոսքով` դեպքից մեկ օր առաջ Կարապետյանի հետ գնացել են Էջմիածին` իր ծանոթի մոտ` մեքենա ընտրելու:

 

«Նա էլ նայեց, իր վարորդն էլ, մասնագետն էլ: Մեքենաներից մեկը հավանել էր, հաջորդ օրը գնացինք վերցնելու, ճանապարհին հարցրեցի` գումարը վերցրել ես, ասաց` կգնանք, այնտեղ էս հարցերը կլուծենք: Այսինքն` ուզում էր պակաս տար` իրա սովորության համաձայն, հետո` քցեր»,- պատմեց Զադոյանը ու հավելեց, որ Կարոյի բնավորության այդ գծի մասին բոլորն էլ գիտեն: «Ասացի չեմ գալիս, կանգնի` իջնեմ, ինքն էլ բորբոքվեց, հայհոյեց, ես էլ իրան հայհոյեցի, շուռ եկավ` խփեց, ես էլ իրան խփեցի: Հետո ձեռքը տարավ զենքին, ես էլ մեքենայի մեջ կլյուչ կար, դրանով խփել եմ: Մեկը ձեռքին ա կպել, երկուսը` գլխին: Հետո իջել եմ, մեքենայից հեռացել եմ մի 8 մետր, ուժեղ կրակոցներ լսեցի` 8-10 հատ, շուռ եկա, տեսնեմ` զենքը ձեռքին, մեքենային հենված կանգնած ա: Մի քիչ էն կողմ էլ վարորդն էր, ով դողալով պահել էր զենքը»:

 

Զադոյանի խոսքով` Կարոն հայհոյելով ստիպել է վարորդին, որ կրակի իր վրա, բայց… «Ինչքան հայհոյեց, ինչ ասաց, վարորդն ի վիճակի չէր, ոչ էլ ուզում էր կրակել: Ես իրեն հայհոյեցի, ինքն էլ ինձ, հետո ասացի.«Դուխդ չի՞ հերիքում, որ կրակես վրաս, ա’յ էշ»: Ասացի, ու շուռ գալուց կրակեց վրաս` մեկը կպավ ձեռքիս, մյուսը` ոտքիս»,- պատմեց նա:

 

Հիշեցնենք որ դեպքից հետո Զադոյանը տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժին և 3 վիրահատության ենթարկվել:

 

Մեր այն դիտարկմանը, թե ժամանակին լավ հարաբերություններ է ունեցել Կարապետյանի հետ, Զադոյանը պատասխանեց. «Լավը հարաբերական է: Նրան բոլորն են ճանաչում, խաբեբա է, քցող, ո՞վ չգիտի: Ասում ա` իրան 50 հազար եմ պարտք, բայց նա իրա հալալ եղբորը 500 դոլար մի օրով չի տա»: Զադոյանն ասաց, որ չէր պատկերացնում, թե այս աստիճանի անարդարություն կլիներ: «Ես լուսնից չեմ իջել, գիտեի, որ մի քիչ սենց-ենց կլինի, բայց է՞ս աստիճանի»,- ասաց նա:

 

Նշենք, որ Կարո Կարապետյանը հրաժարվել էր պատասխանել մեր լրագրողի` դեպքին վերաբերող հարցերին` ասելով, որ դրա մասին կխոսի դատաքննության ժամանակ:

 

Մանրամասները` yerkir.am-ի տեսանյութում:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica