close
Եղանակը Երևանում
25 Սեպտեմբերի 2018
+15°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Սեպ 2018
USD1482.27
GBP1632.79
EUR1567.63
RUB17.31
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մութ սենյակում ԲՀԿ-ն սև կատվի փոխարեն...ինքն իրեն է բռնել

Հարթակ

22 Սեպտեմբերի 2014, 18:37
 Մութ սենյակում ԲՀԿ-ն սև կատվի փոխարեն...ինքն իրեն է բռնել

«Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչները հայտարարել էին, թե շատ հնարավոր է` ոչ իշխանական երեք ուժերի` հոկտեմբերի 10-ին նախատեսած հանրահավաքին բարձրացնեն ամբողջական իշխանափոխության հարցը` անկախ նրանից, որ այդպիսի պահանջ ԲՀԿ-ն ու ՀԱԿ-ը պարտաստ չեն առաջադրելու: ԲՀԿ անդամ, պատգամավոր Միքայել Մելքումյանը, մեկնաբանելով «Ժառանգություն»-ից հնչած այս հայտարարությունը, 168.am-ին ասել է հետևյալը. «Եթե եռյակն անում է միասնական հանրահավաք, ուրեմն` նրանք միասնական քննարկված որոշում ունեցած օրակարգով են, չէ՞, անում: Դուք ենթադրում եք, որ կարող է «Ժառանգությունը» գնա այնտեղ մի բան ասի, «Բարգավաճը»՝ մի այլ բան, ասենք՝ ՀԱԿ-ն էլ մի ուրի՞շ բան»:

 

Ըստ պատգամավորի` առավելագույնը, ինչ միասնական օրակարգի պարագայում անհատական նախաձեռնություն ցուցաբերելու առումով կարող են իրենց թույլ տալ հանրահավաքի մասնակիցները, իշխանությանը ներկայացված 12 կետանոց պահանջներին, «Որոտանի» հիդրոկասկադի կամ «Նաիրիտ»-ի հիմնահարցերի վրա կենտրոնանալն է: Ասել է թե` սկզբունքային հարցերում շեղումները միասնական հանրահավաքի պարագայում անտրամաբանական են: Ըստ ամենայնի` ԲՀԿ-ի հիշողության հետ ինչ-որ բան այն չէ:

 

Օրեր առաջ ՀՅԴ-ն հոկտեմբերի 10-ին կայանալիք հանրահավաքին իր չմասնակցելը բացատրեց նույն պատճառներով, որոնցով հիմա Մելքումյանը փորձում էր բացառել «Ժառանգության» կողմից միասնական օրակարգից դուրս պահանջներով հանդես գալու հնարավորությունը: Այսինքն` որ հանրահավաքը միասնական տեսակետներով, այլ ոչ թե սկզբունքային հակասություններով հանդես գալու միջոցառում է:

 

Ստացվում է, որ ԲՀԿ-ն հասկանում է նման իրավիճակի անհեթեթությունը, բայց չի ուզում ներել ՀՅԴ-ին այդ անհեթեթությամբ զբաղվել չցանկանալու, հանրահավաքն այդպիսով ծիծաղի առարկա չդառնալու որոշման համար: Ասել է թե` երբ իրենք են այդպես հիմնավորում, բնական է, իսկ երբ մյուսները` ոչ միայն անբնական է, այլև աններելի: ԲՀԿ-ի այս կեցվածքը նորություն չէ:

 

Մինչ կուսակցության ղեկավարը հայտարարում էր նախքան սահմանադրական փոփոխությունների համապատասխան նախագծի ներկայացումը դրա վերաբերյալ դատողություններ անելու անլրջության մասին, նրա կուսակիցները պնդում են, թե իրենց ղեկավարին լավ չեն հասկացել, ու նա, դեռ այդ նախագիծը չտեսած, արդեն դեմ է դրան: Այսինքն` համառորեն ուզում են հասարակությանը համոզել, որ իրենց ղեկավարն զբաղված է անլրջությամբ:

 

Եվ մինչև հիմա այդպես էլ պարզ չի դառնում` հիմա կուսակցության ղեկավա՞րն էր անլրջությամբ զբաղված, թե՞ նրան կուսակցությունում «ճիշտ» հասկացածները: Իսկ պատճառն այն է, որ գործընկերների վարքագիծը, քաղաքական պրոցեսները գնահատելիս կուսակցությունն առաջնորդվում է միայն մեկ չափորոշիչով` դրանք համապատասխանո՞ւմ են իրենց քաղաքական շահերին, ծառայո՞ւմ են իրենց հետաքրքրություններին, թե՞ ոչ: ԲՀԿ-ի համար ավելի նախընտրելի է իր կողքին տեսնել այնպիսի ուժերի, որոնք, հրաժարվելով սեփական սկզբունքներից ու գաղափարախոսությունից, պատրաստ են շոյել իր գլուխը:

 

Ահա թե ինչու, երբ ՀՅԴ-ն բացառում է հանրահավաքը դիրքորոշումների բախման թատերաբեմ դարձնելու հնարավորությունը, չեն ուզում ոչ մի կերպ հասկանալ` դրանում փնտրելով դավաճանների: Այս տրամաբանությամբ առաջնորդվելով` մնում է հիմա էլ հասկանալ` ԲՀԿ-ն ավելի շատ ինքն իրե՞ն է դավաճանում, հասարակությա՞նը, թե՞ եռյակին...: Բայց դա արդեն ոչ թե նրա որոշելիքն է, այլ մյուսների:

 

Բ. Գասպարյան

yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica