close
Եղանակը Երևանում
13 Նոյեմբերի 2018
+8°
+11°Ցերեկ
+4°Գիշեր
weather
close
Փոխարժեք
13 Նմբ 2018
USD1488.68
GBP1629.86
EUR1549.03
RUB17.21
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ագռավ զանել ես դոշիդ, գինաս արծիվ ա՞

Հարթակ

8 Սեպտեմբերի 2014, 15:49
 Ագռավ զանել ես դոշիդ, գինաս արծիվ ա՞

Անցած շաբաթվա ամենադիտված նյութը, անկասկած, ոստիկանության պատրաստած  «Անէության թմբիրում ճախրող կինը » տեսանյութն էր: Այն միանգամից տարածվեց համացանցում և մեծ դիտողականություն ապահովեց:   Դե, իհարկե, չէր կարող նման տեսանյութը անտարբերության մատնվել: Շատերը նույնիսկ կարեկցեցին այն կնոջը, ով իր կամքով որոշել էր մի քիչ «ճախրել»: Ոչ ոքի չէր վնասել, ոչ ոքի վատություն չէր արել, չէր վիրավորել… Ընդամենը ցանկացել էր մի քիչ ուրախանալ: Իսկ, ինչպես գիտեք, ուրախանալ կարելի է կա'մ ալկոհոլի ազդեցության տակ,  կա'մ առանց դրա: Մնացած բոլոր դեպքերում ուրախությունը կարող է փորձանք դառնալ: Մեր ոստիկանները «աչալուրջ են»:

 

Բայց, այնուամենայնիվ, մի դիտարկում այդ տեսանյութը դիտելուց հետո չեմ կարող չանել: Կինը ցույց տվեց, թե ինչպես պետք է շփվել ոստիկանների հետ: Չէ՞ որ նրանք էլ մարդ են, շատ սովորական, հասարակ, ինչպես մեր շատ ու շատ քաղաքացիներ: Այդ կնոջ արժանապատիվ պահվածքը գովեստի է արժանի, այնինչ մեր շատ լրատվամիջոցներ իրենց հիթերը ապահովում են` կա'մ քարդաշյանաանժելասարգսյանական, կա'մ «օրենքով գողերի» մասին գրելով: Մեր հասարակությանը մատուցելով «օրենքով գողերի» կյանքից դրվագներ, չեն պատկերացնում, որ անուղղակի քարոզում են նրանց տեսակը: Հիմա նոր սերունդը ավելի շատ տեղյեկացված  է «օրենքով գողերից», քան մերօրյա իրական հերոսներից:

 

Բայց սրա մասին չէ, որ ուզում եմ գրել, այլ այն կնոջ առաքինի պահվածքի, որ ոչ մի «օրենքով գողի»  կամ թաղային հեղինակության դեպքում չեք հանդիպի: Տեսե՞լ եք, արդյոք, դեպք, երբ ձերբակալում են «օրենքով գողի» և նրա գրպանից հանում թմրանյութ, նա ասի, որ դա իրենն է: Ոչ: Չեք էլ տեսնի: Անմիջապես ընդդիմանալու է ՝ դուք եք գցել գրպանս,  և վերջ:

 

Այս դեպքում կինըժպտալով, բարեհամբույր բացատրում է, որ իրենն է, ինքն է աճեցրել` իր օգտագործման համար, և դեռ խնդրում էր, որ ամբողջը չփչացնեն, պահեն, հաստատ ինչ-որ մեկին պետք կգա: Անկեղծ էր կինը` բոլոր առումներով, և այս անկեղծությունն էր, որ համակրանք էր առաջացնում տեսանյութը դիտողների մոտ: Վերջապես, ի՞նչ էր արել այդ կինը: Մի թեթև կատակել էր հարևանուհու հետ, և վերջ:

 

Ընդհանրապես վիճակագրությունը փաստում  է, որ բոլոր նողկալի հանցագործությունները կատարվում են ալկոհոլի ազդեցության տակ, իսկ այդ «կանաչավուն զանգված» կոչվող բուսանյութի վնասները ոչ միայն համեմատելի չեն ալկոհոլի հետ, այլ  ավելի նվազ վնաս են հասցնում օրգանիզմին,  քան ծխախոտը:

 

Բայց ինչո՞ւ հանկարծ որոշեցի անդրադառնալ այս թեմային: Չէի անդրադառնա եթե նույն՝ շաբաթ օրը,  ՀՀԿ-ականներին սատարող հայրենական կայքերից մեկում աչքովս չընկներ  «ՀՀԿ խորհրդի նիստը տևեց երկուսուկես ժամ» վերնագրված մի լուր, որի  նկարը՝ ՀՀԿ զինանշանը,  ուղղակի զավեշտի ոլորտից էր:

 

Կայքում ՀՀԿ զինանշանի արծիվը վերածվել էր պարող ագռավի, որից նաև արյուն էր հորդում: Նայում և փորձում եմ հասկանալ` որն է այս «թյուրիմացության»  պատճառը: Գաղտնիք չէ, որ այստեղ կարող է իր «սև գործն» արած լինել ալկոհոլը: Մասնագետները պնդում են, որ «ճախրանքի» պահին լուրեր չեն գրվում, գրական գործեր ստեղծվում են,  բայց լուրեր չեն գրվում: Կարող է  նաև այլ պատճառ լինել, ասենք` լրագրողը խումհարի մեջ է եղել և ագռավը արծիվից չի տարբերել կամ ուղղակի միտումնավոր է այդ տարբերակը կցվել նյութին, որը քիչ հավանական է կամ ուղղակի անհավանական:

 

Ինչևէ, սա ևս վերը նշված տեսանյութից պակաս հետաքրքիր չէր և շաբաթ-կիրակի  օրերին, փաստորեն, մի  լավ զվարճացանք, իսկ երկուշաբթի արդեն սկսվելու էր ՀՀ ԱԺ նստաշրջանը, եւ արժե մեկ անգամ ևս ՀՀԿ-ականներին հիշեցնել հայտնի անեկդոտը, երբ հարբած քյավառցին, ծովափին նկատելով արծվի դաջվածքով իր հարևանին, ասում է. «Ագռավ զանել ես դոշիդ , գինաս  արծիվ ա՞, ես քո նեզաբուդնիկ…..» :

 

Բ. Գասպարյան 

yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica