close
Եղանակը Երևանում
21 Նոյեմբերի 2018
+8°
+11°Ցերեկ
+2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Նմբ 2018
USD1484.70
GBP1622.16
EUR1553.96
RUB17.38
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Էդ սեպտեմբերի 1-ը

Հարթակ

1 Սեպտեմբերի 2014, 17:29
 Էդ սեպտեմբերի 1-ը

Սեպտեմբերի 1-ը հուզմունքով ու առանց զարթուցիչի արթնանալու օրն է. սեպտեմբերի 1-ին նախորդող գիշերը չի քնվում: Էդ գիշեր աչքերդ փակ երկար ու ճերմակ ժապավեններդ գլխիդ պատկերացնելու օրն է:

 

Սեպտեմբերի 1-ի կոշիկներն ահավոր անհարմար են` միշտ մեծ են գնում` «աճող օրգանիզմ է»:

 

Սեպտեմբերի 1-ին դասընկներներիդ պատմելու այնքան բան ունես, բայց չգիտես` ինչից սկսել, դրա համար էլ էդ օրը կցկտուր եք շփվում:

 

Սեպտեմբերի 1-ին տետրերի առաջին էջում գրում էինք խնամքով, սիրուն ձեռագրով ու սխալները բացառելով, հետո՞, հետո` ոնց պատահի, միայն թե գրված լինի:

 

Սեպտեմբերի 1-ին բախտը բերում էր նրա, ում ընտանիքում նախորդ օրերին ինչ-որ մեկի տարեդարձն են նշել` ուսուցիչները ծաղիկ են նվեր ստանում:

 

Սեպտեմբերի 1-ին բոլոր դասարաններում պաշտոնական ոճով ու շեշտադրումներով նույն նախադասությունն է շրջում. «Երեխաներ, ձեր կյանքը նոր փուլ է թևակոխում»:

 

Սեպտեմբերի 1-ին որոշում ես լավ սովորել /եղածը մեծ բան չի/, տուն հասնելուն պես դասերն անել, որ հետո լիքը ազատ ժամանակ ունենաս: Սեպտեմբերի 1-ից հետո մտածում ես, որ սեպտեմբերի 1-ին դեռ միամիտ էիր:

 

Սեպտեմբերի 1-ին որքան էլ վաղ արթնանաս, ժամանակը չի հերիքում ու տանից դուրս ես գալիս` ինչ-որ բան կիսատ թողած:

 

Սեպտեմբերի 1-ից առաջ ծնողները երեխաներին այնպես են լողացնում` ասես ողջ տարին երեխաները ոչ լողացել են, ոչ էլ լողանալու են:

 

Սեպտեմբերի 1-ին որքան էլ շոգ լինի, նոր գնած երկարաթև վերնաշապիկն ենք հագնում:

 

Սեպտեմբերի 1-ին ամենադժվարը դասընկերներիդ անունները հիշելն է, սենյակում քո տեղն ընտրելը:

 

Սեպտեմբերի 1-ի առավոտյան շատերի տանը կռիվ է` գուլպա և շապիկ հագնել-չհագնելու:

 

Սեպտեմբերի 1-ին չգիտես, թե էլ ոնց պատմես քո մասին, որ ամեն ինչ ասած լինես:

 

Սեպտեմբերի 1-ին ամենից հաճախ ես մտովի տան խոհանոցում լինում: Սեպտեմբերի 1-ին քեզ կարևոր մարդ ես զգում` անուն-ազգանունով են քեզ դիմում…

 

Կարինե Հարությունյան

Ազգային ժողովի նիստն` ուղիղ
21 Նոյեմբերի 2018, 11:03 HES_VIDEOԱզգային ժողովի նիստն` ուղիղ
Անարմատ ծիլեր
20 Նոյեմբերի 2018, 22:02 Անարմատ ծիլեր
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica