close
Եղանակը Երևանում
24 Նոյեմբերի 2017
+1°
+3°Ցերեկ
-4°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Նմբ 2017
USD1483.99
GBP1645.01
EUR1574.40
RUB18.28
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայերը երբեք Ղարաբաղի անկախությունը չճանաչող որևէ փաստաթուղթ չեն ստորագրի. Ադրբեջանի խորհրդարանի նախկին նախագահ

Միտք

9 Օգոստոսի 2014, 11:50
 Հայերը երբեք Ղարաբաղի անկախությունը չճանաչող որևէ փաստաթուղթ  չեն ստորագրի. Ադրբեջանի խորհրդարանի նախկին նախագահ

ԼՂ հակամարտության գոտում իրավիճակի սրումը շարունակում է մնալ հասարակական քննարկման գլխավոր թեմա: Եվ կան թեմային վերաբերող նյութեր, որոնք ստեղծված իրավիճակում շարունակում են մնալ արդիական: Ուստի մեկ անգամ ևս հիշեցնւմ ենք , թե ինչ է ասել Ադրբեջանի խորհրդարանի նախկին ղեկավար Ռասուլ Գուլիևը դեռ 2011 թվականին:

 

«Հիշում եմ՝ 1994-ին Բեյլագան քաղաքի կենտրոնում պատահմամբ հայկական արկ ընկավ… Պայթյուն չեղավ, չկար գնդակոծություն, հարձակում, սակայն քաղաքի բնակիչները զանգվածաբար լքեցին իրենց տները, խուճապահար փախչում էին… Ես ստիպված էի շտապ Բեյլագան մեկնել և ուժով ստիպել բնակիչներին վերադառնալ: Ասե'ք, այդ վախը, որ ադրբեջանցին տածում է ռումբի, գնդակոծության համդեպ, անհետացե՞լ է: Իսկ այժմ պատկերացրեք՝ ինչ կլինի, եթե ինչ-որ ռումբ ընկնի Բաքվի վրա…

 

Վերջին 300 տարիների ընթացքում Ադրբեջանում էականորեն ոչինչ չի փոխվել: Սեֆիդների և քաջարների ղեկավարման օրոք կիրառված մեթոդները մինչ օրս արդիական են: Նման «դեգրադացվող կայունություն» մենք ոչ մի այլ տեղ չենք կարող հանդիպել: Եվ որքան էլ որ ցավալի է խոստովանել, մենք պետք է փաստենք, որ ժողովրդի մեղքը այդ ամենում պակաս չէ իշխանություններից…

 

Հայերը երբեք Ղարաբաղի անկախությունը չճանաչող որևէ փաստաթուղթ  չեն ստորագրի: Եթե անգամ պատկերացնենք, որ ՀՀ-ի նախագահը կարող է ժողովրդի կամքին հակասող ինչ-որ փաստաթուղթ ստորագրել, ապա խորհրդարանը այն երբեք չի վավերացնի, ժողովուրդը կհասնի այդ առաջնորդի պաշտոնանկությանը: Ադրբեջանում իրավիճակն միանգամայն այլ է: Նախագահը ցանկացած փաստաթուղթ կարող է ստորագրել, և հաջորդ օրը խորհրդարանը այն կվավերացնի: Իսկ Բաքվում դեռ հույս ունեն, որ ինչ-որ «քեռի»(ԱՄՆ-ն կամ Ռուսաստանը) կլուծեն ԼՂ հիմնահարցը` ի օգուտ Ադրբեջանի: Սակայն ,իրականում, Բաքուն ԱՄՆ-ի ռազմավարական գործընկերը դառնալու ոչ մի շանս չունի: Կարևոր է նաև հայկական կողմի փաստարկը, որին Ադրբեջանը պատասխան չունի. «Ադրբեջանը ժողովրդավարական երկիր չէ, և եթե Ղարաբաղը նրանց ձեռքն ընկնի, ռեպրեսիաներն անխուսափելի կլինեն»:

 

Ղարաբաղյան պատերազմից հետո Ղարաբաղի ժողովուրդն արդեն երեք անգամ նախագահ է ընտրել, Ղարաբաղի խորհրդարանի անձնակազմը մշտապես թարմացվում է: Իսկ կադրերի ռոտացիան կատարվում է Արևմուտքի համար հասկանալի և սովոր սխեմայով…

 

Միջազգային դիտորդները ամեն անգամ նշում են, որ Ղարաբաղում ընտրությունները լիովին համապատասխանում են միջազգային չափանիշներին և ժողովրդավարական սկզբմունքներին: Հայաստանը նույնպես ժողովրդավարական երկիր է, և ժողովուրդն իր ձայնը տալիս է իշխանություններին հենց ԼՂ հիմնահարցում իրենց դիրքորոշման համար: Իսկ Բաքուն չի կարող կնքել համաձայնագիր, որը կհամապատասխանի հայկական կողմի պահանջներին, քանի որ միանգամից հարց կծագի՝ ինչո՞ւ Բաքուն 1994-ին չկնքնեց իր համար ավելի շահավետ համաձայնգիր…»:

 

Նյութի աղբյուրը՝ Ноев ковчег

Թունավորում Ծիլքարում
24 Նոյեմբերի 2017, 15:11 Թունավորում Ծիլքարում
ՀՄԸՄ-ի շաբաթ՝ Հայաստանում
24 Նոյեմբերի 2017, 11:33 ՀՄԸՄ-ի շաբաթ՝ Հայաստանում

yerkir.am

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica