close
Եղանակը Երևանում
23 Սեպտեմբերի 2018
+14°
+23°Ցերեկ
+13°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Սեպ 2018
USD1482.44
GBP1637.06
EUR1564.60
RUB17.28
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հասարակ մարդը պատերազմ չի ուզում

Անտեսված ձայներ

5 Օգոստոսի 2014, 14:04
 Հասարակ մարդը պատերազմ չի ուզում

Տավուշի մարզի սահմանամերձ Մովսես գյուղի բնակիչ Սուրեն Անտոնյանի 12 անդամից բաղկացած ընտանիքի 5 անդամները Մոսկվայում են. պատերազմի ու դրան հետևած հրադադարի ռեժիմի խախտման, մյուսները աշխատանք չլինելու պատճառով արտագաղթել են: Մինչ պատերազմը այս ընտանիքը, ինչպես եւ Մովսեսի մնացած գրեթե բոլոր ընտանիքները, ապրել են բնականոն կյանքով, ունեցել են աշխատանք, հողամասն են մշակել, կարողացել են իրենց երեխաներին պահել, մեծացնել, կրթության տալ:

 

Հիմա ուրիշ է. գյուղում աշխատանք չկա, ապրուստի միակ միջոցը հողամասն է, ինչն էլ արդեն չեն կարողանում մշակել` հակառակորդի արդեն ամենօրյա դարձած կրակոցների պատճառով:

 

«Տեսան թե չէ` նախադու կրակում են սնայպերները»,- պատմում են մովսեսցիները, հասկացնելով, որ նման պայմաններում ոչ կարողանում են հանգիստ ապրել, ոչ էլ ցերեկով հողը մշակել:

 

 Մշտական կրակոցների պատճառով Ռուսաստանում ապրող ու գործունեություն ծավալող մովսեսցի գործարարներն էլ չեն կարողանում ներդրումներ անել ու աշխատատեղեր բացել համագյուղացիների համար: Սուրեն Անտոնյանի կինը՝ տիկին Նաթելան էլ ափսոսում է, որ կրակոցների պատճառով, անկանոն ու վտանգավոր իրավիճակի պայմաններում՝ թոռները դարձել են չսովորող: Փոխարենը տիկին Նաթելայի երեխաներն են գերազանց սովորել:

 

«Ես չսովորող երեխա չեմ ունեցել»,-հպարտանում է նա ու հանկարծ տարակուսում, որ եթե հանկարծ հակառակորդը հարձակվի, չգիտի, թե ինչ կլինեի. «Ուրիշ տեղ մենք տուն չունենք, մեքենա էլ չունենք, եթե հանկարծ հարձակվեցին, չգիտենք ոնց ենք պաշտպանելու մեր երեխաներին»:

 

Պատերազմից առաջ ադրբեջանական Այդալլու գյուղի բնակիչների հետ շփվող մովսեսցիների մտքով երեւի չի էլ անցել, որ այսօր անգամ գլուխը բարձին հանգիստ դնել չեն կարող: Ամուսիններով հիշում են, թե ինչպես էին ադրբեջանցիները իրենց առևտրի մեծ մասը Մովսեսում կատարում:

 

Անտոնյանների ընտանիքը, ադրբեջանցի ծանոթներ ու ընկերներ էլ է ունեցել, մասնակցել նրանց հարսանիքներին, անգամ ոսկե մատանի նվեր տարել: Սուրեն Անտոնյանն Աղաբալա անունով ադրբեջանցի ընկերոջն է հիշում, թե ինչպես մի անգամ փրկեց իր կյանքը.

 

«Երկրաշարժից հետո, երբ լարվեցին հայ-ադրբեջանական հարաբերությունները, մի օր մեքենայով Աղդամի մոտով էի անցնում, որոշեցի տեսնել իմ ծանոթներին: Աղաբալան հեռվից նկատում է իմ մեքենան, ձեռքով նշան է անում, որ հետ գնամ: Պարզվում է` Բաքվից զինված խմբավորումներ էին եկել ու հենց Աղաբալայի տանը ժողով անելիս են եղել, թե ոնց պետք է հայերին կոտորեն: Երբ մի քիչ հետ գնացինք, Աղաբալան մոտեցավ եւ ասաց. «Էս մի 15 լակոտ-լուկուտ են եկել, զինված, հայերի դեմ լարված են, որ երևաս, կարող ա` կրակեն, քեզ սպանեն»: Նստեցինք մեքենան ու հեռացանք այդտեղից»:

 

Աղաբալային այդ օրվանից հետո այլեւս չի տեսել. վստահ է, որ եթե իրեն մի այլ տեղ տեսնի «Ճիտ ու պաչով կդիմավորի»:

 

Անտոնյանի պատմություններն այսքանով չեն ավարտվում. մի անգամ էլ երբ Ռուսաստանում է եղել, Մասիսում ապրող ծանոթ ադրբեջանցիներից մեկին է պատահաբար հանդիպել, միանգամից ռեստորան են գնացել, նստել ու հիշել անցյալը: «Բայց էստեղ մենք թշնամի ենք»,-հանկարծ ինքն իր խոսքն ընդհատում է Անտոնյանը եւ շտապում ի լուր աշխարհի հայտարարել ու հիշեցնել, որ միշտ էլ առաջինը ադրբեջանցիներն են կրակում հայկական գյուղերի ուղղությամբ ու երբ շատ են համը հանում, հայկական կողմը ստիպված է լինում պատասխան կրակ արձակել, բայց ոչ երբեք բնակավայրերի ուղղությամբոչ նախկին հարեւան ադրբեջանական Այդալլու գյուղի ուղղությամբ

 

Նախկին հարեւան գյուղի բնակիչների մասին հիշողությունները հիմնականում դրական են: «Ես տենց դեպք գիտեմ, որ ադրբեջանցի գյուղացիները եղաններով, բահերով զայրացած գնացել են իրանց զինվորների մոտ, ասել` ինչի՞ եք կրակում, որ իրանք էլ մեր կողմ կրակեն, ու լռեցրել են: Հասարակ մարդը պատերազմ չի ուզում»,- վստահեցնում է երկու կյանք տեսած մովսեսցին:

 

Մելանյա Մելքումյան

Սպասվում է անձրև և ամպրոպ
22 Սեպտեմբերի 2018, 18:02 Սպասվում է անձրև և ամպրոպ
yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica