close
Եղանակը Երևանում
22 Սեպտեմբերի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Սեպ 2019
USD1476.13
GBP1596.40
EUR1525.98
RUB17.47
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հասմիկ Պապյանը` դարձյալ Հայաստանում` դարձյալ Տոսկայի դերերգով

Մշակույթ

5 Հուլիսի 2014, 13:15
 Հասմիկ Պապյանը` դարձյալ Հայաստանում` դարձյալ Տոսկայի դերերգով

Հուլիսի 11-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը հանդես կգա համերգով: Ֆիլհարմոնիկը կրկին կներկայացնի Ջակոմո Պուչինիի «Տոսկա» օպերայի համերգային կատարումը: Ֆլորիա Տոսկայի դերերգը կկատարի անվանի սոպրանո Հասմիկ Պապյանը:

 

Մյուս դերերգերում հանդես կգան երգիչներ Հովհաննես Այվազյանը (սոպրանո, Կավարադոսսի դերում), Ամարտուվշին Էնխբատը (Մոնղոլիա, բարիտոն, Սկարպիայի դերում), Հրանտ Պապյանը (բաս, Անջելոտտիի դերում): Համերգին կմասնակցեն նաև «Հովեր» պետական կամերային (գեղարվեստական ղեկավար և գլխավոր խմբավար (Սոնա Հովհաննիսյան) և «Սպեղանի» մանկական (գեղարվեստական ղեկավար և գլխավոր խմբավար երգչախմբերը Սարինա Ավթանդիլյան) երգչախմբերը: Համերգը կղեկավարի  Էդուարդ Թոփչյանը:

 

Հիշեցնենք, որ այս տարվա փետրվար ամսին 40 տարվա դադարից հետո ֆիլհարմոնիկը նախաձեռնեց կյանքի կոչել «Տոսկա»-ի համերգային կատարումը:

Անկախության երթ՝ Երևանում
21 Սեպտեմբերի 2019, 19:41 Անկախության երթ՝ Երևանում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica