close
Եղանակը Երևանում
21 Նոյեմբերի 2019
+0°
+8°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Նմբ 2019
USD1476.98
GBP1615.73
EUR1527.68
RUB17.46
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Զվարթնոցի հարցը չի էլ քննարկվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի հերթական նստաշրջանում

Մշակույթ

1 Հուլիսի 2014, 17:32
 Զվարթնոցի հարցը չի էլ քննարկվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի հերթական նստաշրջանում

Հունիսի 21-23-ը Դոհայում տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության կոմիտեի 38-րդ նստաշրջանը: Հայաստանից նստաշրջանին մասնակցել է ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանը:

 

Մինչ այդ  պտտվում էին լուրեր, թե Զվարթնոցը կարող է հանվել ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակից: Ի դեպ, Զվարթնոց տաճարը ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում է հայտնվել 2000 թվականին:

 

Yerkir.am-ի տեղեկություններով` ՅՈՒՆԵՍԿՕ-ի հերթական նստաշրջանի ժամանակ տաճարը համաշխարհային ժառանգության ցուցակից հանելու մասին խոսք անգամ չի եղել: Քննարկվել է միայն «Գեղարդի վանական համալիրը և Ազատ գետի վերին հոսանքը» անվանակարգում ընդգրկված հուշարձանների հետհիմնավորումը, որն էլ, առանց որևէ դիտողության, հաստատվել է:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica