close
Եղանակը Երևանում
14 Նոյեմբերի 2018
+5°
+9°Ցերեկ
+5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
14 Նմբ 2018
USD1487.96
GBP1632.69
EUR1549.93
RUB17.21
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Պետք է գյուլլեն ղեկավարներին». քաղաքացիների զայրույթը գագաթնակետին է հասել

Տեսանյութ

1 Հուլիսի 2014, 14:30
 «Պետք է գյուլլեն ղեկավարներին». քաղաքացիների զայրույթը գագաթնակետին է հասել

Այսօր ՀԾԿՀ շենքի մոտ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիային զուգահեռ ավելանում էր մայթերին կանգնած անցորդների թիվը, որոնք կանգ  էին առնում ու հետևում ընթացող իրադարձություններին: Նրանցից շատերը, խումբ-խումբ կանգնած, միմյանց հետ կիսվում էին և արտահայտում իրենց բողոքը: Կային մարդիկ, ովքեր պահանջում էին գնդակահարել իշխանություններին, ոմանք էլ  հուսալքված էին:


Կանանցից մեկը, տեսնելով, որ ոստիկանությունն արգելում է քաղաքացիներին արտահայտել իրենց բողոքը, զայրացել էր և հայտարարում էր. «Ժողովուրդը սրանց պետք է գյուլլի»:


Yerkir.am-ի հետ զրույցում նա ասաց, որ բողոքող ժողովուրդն իր նպատակներին չի հասնելու, որովհետև իշխանության մեջ ավելի շատ են խաբեբաները:

 

«Սրանք ֆաշիստներ են, միլիցեյսկի երկիր ա դարձել»,- ասում էին քաղաքացիները` դժգոհելով ոստիկանության անօրինական գործողությունների դեմ: Նրանք ասում էին, որ չեն կարողանա ձմռանը վճարել կոմունալ ծախսերը: Քաղաքացիներից մեկը նշեց, որ փողոց դուրս եկող ու պայքարող քաղաքացիների թիվը քիչ է, և որ բոլորը պետք է ոտքի կանգնեն:


«Ստեղ ոստիկանություն չկա, սրանք կամակատարներ են, քաղաքացիները ելել են ոտքի, որ չթողեն հոսանքը թանկանա, սրանք բռնում, տանում են քաղաքացիներին: Միայն մենք ենք մեղավոր, որ ոտքի չենք կանգնում: Լացկան, փախնող ազգ ենք»,- զայրացած էր քաղաքացին:


Մանրամասները` տեսանյութում:

 

Սպասվում է անձրև
14 Նոյեմբերի 2018, 18:03 Սպասվում է անձրև
Եվս մեկ շաբաթ անորոշություն
14 Նոյեմբերի 2018, 17:26 Եվս մեկ շաբաթ անորոշություն
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica