close
Եղանակը Երևանում
16 Սեպտեմբերի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Սեպ 2019
USD1476.18
GBP1592.94
EUR1528.61
RUB17.41
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կարելի է միայն պատկերացնել, թե ինչ որակի խորհուրդներ կարող է տալ այսպիսի «խորհրդականը» նախագահին

Քաղաքական

27 Հունիսի 2014, 15:36
 Կարելի է միայն պատկերացնել, թե ինչ որակի խորհուրդներ կարող է տալ այսպիսի «խորհրդականը» նախագահին

Արդեն տեղեկացրել ենք, որ ՀՀ փոխոստիկանապետին եւ Երեւանի քաղաքապետին հակադարձելուց հետո Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը Yerkir.am-ին հայտնել էր, որ առանձին տեքստով անդրադառնալու են նաեւ էներգետիկայի եւ բնական պաշարների նախկին նախարար Արմեն Մովսիսյանի գնահատականներին՝ կապված «Որոտան»-ի վաճառքի հետ: Ստորեւ ներկայացնում ենք Վիկտոր Սողոմոնյանի պատասխանը՝ Արմեն Մովսիսյանին:

 

«Ցավոք, կառավարությունում տասից ավելի տարիներ աշխատած նախարարը չի հասկացել /կամ ձևացնում է, որ չի հասկացել/ տարբերությունը կառավարության կողմից ձեռնարկության` իբրև գույքային համալիրի մասնավորեցման և կառավարության համաձայնությամբ ձեռնարկության իսկ կողմից ակտիվների օտարման միջև:

 

Առաջին դեպքում դա օրինական մասնավորեցում է` գումարները մտնում են ՀՀ բյուջե և, համապատասխանաբար, ծախսվում Ազգային ժողովի վերահսկմամբ: Իսկ երկրորդում՝ թաքնված /ապօրինի ու անհասկանալի/ սեփականացում է, որի միջոցները գնում են ձեռնարկության սեփական հաշիվներին և, համապատասխանաբար, կարող են ծախսվել՝ շրջանցելով խորհրդարանը: Վատ շարժառիթ չէ այդ ձևով 180 միլիոն դոլար ձեռքի տակ ունենալու համար:

 

«Որոտանի» վերաբերյալ որոշումը հենց այդպիսին է` կառավարությունը հավանություն է տալիս ձեռնարկության կողմից իր բոլոր էներգետիկ ակտիվների օտարմանը, իսկ գործարքի միջոցները /180 մլն դոլար/ պետք է գնան մի ձեռնարկության հաշիվներին, որը արդեն, փաստորեն, գոյություն է ունենալու միայն թղթի վրա: Ի դեպ, Որոտանը 2006թ. հանվել է մասնավորեցման ծրագրի ցանկից /ՀՕ-124-Ն 31.05.2006թ./, այսպիսով, իբրև գույքային համալիր, ձեռնարկության ի՞նչ մասնավորեցման մասին է խոսում նախկին նախարարը: Նրա կողմից բերված օրինակները ոչ մի ընդհանուր բան չունեն «Որոտան»-ի արտասովոր վաճառքի դեպքի հետ:

 

Իսկ Հրազդանի ՋԷԿ-ը ընդհանրապես վաճառվել է «Գույք պարտքի դիմաց» գործարքի շրջանակներում՝ ԱԺ-ի կողմից համապատասխան օրենքի ընդունմամբ և Սահմանադրական դատարանում նախնական քննարկմամբ:

 

Ա.Մովսիսյանի հայտարարությունն այն դեպքն է, որի համար մտածվել է «Լռությունը ոսկի է» ասացվածքը: Կարելի է միայն պատկերացնել, թե ինչ որակի խորհուրդներ կարող է տալ այսպիսի «խորհրդականը» նախագահին»:

Բերքի տոն՝ Երևանում
14 Սեպտեմբերի 2019, 16:05 Բերքի տոն՝ Երևանում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica