close
Եղանակը Երևանում
28 Մայիսի 2018
+16°
+25°Ցերեկ
+14°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Մայ 2018
USD1482.76
GBP1644.63
EUR1565.36
RUB17.81
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մարդուն արմատներից քոքահան անելը հեշտ չէ. Տաթևիկ Հովհաննիսյան

Մշակույթ

26 Հունիսի 2014, 15:00
 Մարդուն արմատներից քոքահան անելը հեշտ չէ. Տաթևիկ Հովհաննիսյան

Սիրված ջազ-երգչուհի Տաթեւիկ Հովհաննիսյանը Հայաստանում է: Նա հանդես է գալու համերգներով Հայաստանում և Արցախում:

 

Լրագրողների հետ զրույցում Հովհաննիսյանը նշեց, որ ի սկզբանե երաժշտական մթնոլորտում է եղել, երաժշտությունը քայլել է իր հետ և բույն դրել իր մեջ, իսկ երբ հեռացել է Հայաստանից` երաժշտության հանդեպ սերն ավելի է սրվել:

 

«Դժվար է, երբ թողնում ես երկիրդ: Սկզբում չես հասկանում` ինչ է կատարվում, շոկ ես ապրում: Երբ երկիրը թողնում ես, կարոտն ավելանում է, և հենց սա ավելի մեծ դեր խաղաց, որ ավելի կենտրոնանամ երաժշտության մեջ: Մենք` բոլորս, արմատներ ունենք, մարդուն արմատներից քոքահան անելը հեշտ բան չէ, երբ քոքահան ես անում մարդուն իր արմատներից, հեշտ չի նորից «տեղադրվել» այլ հողի մեջ: Ճիշտ միջավայր պետք է ունենաս, թե չէ` չորանալու ես, գնաս: Իմ բախտն այս հարցում, բարեբախտաբար, բերեց»,- ասաց երգչուհին` հավելելով, որ ԱՄՆ չի գնացել աստղ դառնալու համար, այլ` սովորելու. «Ես այստեղից արդեն ճանաչված, լեգենդար դարձած եմ գնացել: Թող մեծամտություն չթվա, բայց այդ ժամանակ արդեն ինձ ջազի թագուհի էին կոչում»:

 

ԱՄՆ-ում հեշտ չի եղել երգչուհու համար, ստիպված է եղել ամեն ինչ զրոյից սկսել: Իսկ Երևանը…  Երգչուհին նշեց, որ Երևանը կապված է իր կյանքի, իր անցած պատմության հետ: Հովհաննիսյանի հավաստմամբ` ցավալի է, որ կամաց-կամաց վերանում են այն վայրերը, որոնք եղել են նախկինում և,  որոնց հետ կապված, այնքան հուշեր ունի ինքը:

 

«Քաղաքում որոշ փոփոխություններ կան, որ գովելի են, կան որ` ոչ: Երբ այսօր առավոտյան քնից արթնացա, իսկ արթնացա շատ շուտ` ժամային գոտին փոխելու պատճառով, Երևանը դեռ քնած էր: Ամենուր հանդարտություն էր, հանգիստ-հանգիստ, միայն մի կին էր փողոցն ավլում: Նյու Յորքում այդպես չէ, քաղաքը, կարծես, 24 ժամ աշխատի»,- ասաց երգչուհին:

 

Ջազի թագուհին հավատացնում է` բոլորովին կարևոր չէ, որ եվրոպական քաղաք համարվենք, քանի որ մենք մերը պահպանելու խնդիր ունենք: Ըստ նրա` մենք յուրահատուկ մշակույթ և լեզու ունենք, որն ամենևին էլ պետք չէ եվրոպականացնել:

 

Երգչուհին տեղեկացրեց նաև, որ համերգներին կներկայացնի հայկական ժողովրդական երաժշտություն՝ ջազային մշակումներով, ինչպես նաև ամերիկյան, պորտուգալական, բրազիլական ստեղծագործություններ, կլինեն նաև նոր երգեր:

 

Հիշեցնենք, որ համերգները տեղի են ունենալու` հուլիսի 4-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, հունիսի 30-ին`Գյումրիում, իսկ հուլիսի 2-ին Հովհաննիսյանը համերգով հանդես կգա Ստեփանակերտում:

 

 

Կարինե Հարությունյան

 

 

 

 

 

 

 

 

 

Փլուզում՝ Երևանում
26 Մայիսի 2018, 13:00 Փլուզում՝ Երևանում

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica