close
Եղանակը Երևանում
4 Ապրիլի 2020
+7°
+11°Ցերեկ
+6°Գիշեր
weather
close
Փոխարժեք
4 Ապր 2020
USD1502.97
GBP1618.25
EUR1543.86
RUB16.56
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Աղջիկ փախցնելու համար դատապարտվածի հայրը սպառնում է ինքնասպան լինել

Իրավունք

16 Հունիսի 2014, 18:03
 Աղջիկ փախցնելու համար դատապարտվածի հայրը սպառնում է ինքնասպան լինել

Այս պահին անկառավարելի իրավիճակ է ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի առջև: Ինչպես  հայտնում է yerkir.am-ի լրագրողը քիչ առաջ դատարանն անփոփոխ թողեց առաջին Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանի վճիռը, որով աղջիկ փախցնելու համար 4 տարվա ազատազրկման էին դատապարտվել  ազգությամբ եզդի Էդիկ Ազմանյանը և Գոռ Սարգսյանը:

 

Ամբաստանյալների հարազատները փակել էին դատարանի հետնամուտքը և թույլ չէին տալիս ամբաստանյալներին տեղափոխել կալանավայր: Սակայն հետո, երբ մեքենաներով տարան ամբաստանյալներին, մոտ 50 եզդիներ բղավոցներով վազեցին մեքենաների հետևից, որպեսզի թույլ չտան տանել նրանց:

 

«Ես խոստանում եմ  ինձ այստեղ դանակով կսպանեմ»,- հայտարարեց դատապարտված Էդիկ Ազմանյանի հայրը` Քյարամը: Իսկ մյուսներն էլ հայտարարեցին, որ պատրաստվում են գնալ դեպի «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ, ուր տարան դատապարտվածներին:

 

Ի դեպ, Էդիկ Ազմանյանի մոր ինքնազգացողությունն էլ վճիռը լսելուց հետո վատացել է, նրան տեղափոխել են հիվանդանոց:

 

Մանրամասները yerkir.am-ի տեսանյութում:

Կյանքիս էջերից
3 Ապրիլի 2020, 16:54 Կյանքիս էջերից
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica