close
Եղանակը Երևանում
20 Նոյեմբերի 2018
+4°
+10°Ցերեկ
+1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Նմբ 2018
USD1484.70
GBP1622.16
EUR1553.96
RUB17.38
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Փուչիկի թելից կախված մանկությունը

Հարթակ

1 Հունիսի 2014, 17:24
 Փուչիկի թելից կախված մանկությունը

Այսօր երեխաների պաշտպանության միջազգային օրն է:

***

Սկզբում մենք խաղում ենք, որ մեծանանք, իսկ հետո խաղն ապրելակերպ կամ սովորություն է դառնում, իսկ խաղալիքներին փոխարինում են երկոտանիները:

 

Էդ տարիներին շատ բան չենք հասկանում, դրա համար էլ երջանիկ ենք, հետո մեծանում' դառնում ենք  խղճուկ արարածներ, որովհետև հասկանալով հանդերձ ենք իբրև թե երջանիկ:

 

Սկզբում ցանկանում ենք հասկանալ' ինչ կա կաղապարի ներսում' դրա համար էլ կոտրում ենք ամեն ինչ, իսկ հետո սահմանափակվում եք արտաքինով' այդպես հարմար է ապրել:

 

Երեխա ժամանակ լացում ենք պաղպաղակի, փուչիկի կամ ծամոնի համար, լացում ենք չամաչելով, ցուցադրաբար, հետո մեծանում ու  լացում ենք բոլորից թաքուն ' ինքներս մեզնից էլ ամաչելով:

 

Երեխա ժամանակ ամաչելով ենք ասում շնորհակալություն, հետո' ձևական:

 

Երեխա ժամանակ ոտքերի ծայրերի վրա ենք կանգնում, որ մեծ երևանք, հետո մեծանում ու չգիտենք' էդ մեծության հետ ինչ անել:

 

Մանկության տարիներին տորթ պատրաստելու համար պետք է ընդամենը ջուր ու ավազ, ճաշի համար' տերև ու քար, հետո' տորթ ու ճաշ պատրաստելու համար պետք է աշխատանք գտնես, հաշվարկես' գազով, թե հոսանքով ավելի էժան կնստի դրանք պատրաստելը:

 

Մանկության տարիներին ծառերի վրա թաքնվում ենք, ծառ բարձրանալով ինքնահաստատվում, մեր' մեծ լինելը ընկերներին ապացուցում, հետո այդ ծառերը խմանքով կտրում ենք, որ մեր երեխաները տաքանան:

 

Էդ տարիներին ցանկացած տարածք, որտեղ ջուր է լցված լինում' որպես լողավազան է մեզ ծառայում, իսկ հետո մինչ լողավազանում կամ ծովում լողալը ջրի բաղադրությունն ենք պարտադիր փորձաքննության ենթարկում:

 

Էդ տարիներին հրավառության ժամանակ անգամ հուզվում ենք, ուրախությունից <վայ, վույ>-ներս գցում, հետո' ոստիկանություն դիմում' հրավառությամբ մեր հանգիստը խաթարելու համար:

 

Մանկության տարիներին կռվում ենք, թե հանդեսի ժամանակ ով պետք է կանգնի առաջին շարքում, հետո մարդաշատ վայրերում աննկատ մի տեղ փնտրում, որ ոչ մեկի աչքին չերևանք:

 

Մանկության տարիներին սպասում ենք մեր ծննդյան տարեդարձին, սպասում ենք, որ ուշադրության կենտրոնում լինենք, բոլորը մեզ գովեն, հետո, հետո փախչում ենք ծննդյան օրերից, ծննդյան օրերը մի տեսակ հաշվետվություն են դառնում:

 

Երեխա ժամանակ նայում ենք բարձրահարկերին ու մտածում' տեսնես էս ոնց են սարքում, հետո մեծանում ու էլի զարմանում' տեսնես ում համար են սարքում:

 

Մանկության տարիներին Հունիսի 1-ը մեզ համար լավ առիթ է' կարուսելները վայելելու, 1-2 նվեր ստանալու, հետո մեծանում ենք ու փնթփնթում'  այգիներում ասեղ գցելու տեղ չկար, անկապ միջոցառումներ են կազմակերպում, շոգ է' ուրիշ օր կտանենք երեխաներին զբոսանքի...

 

Կարինե Հարությունյան

Անարմատ ծիլեր
20 Նոյեմբերի 2018, 22:02 Անարմատ ծիլեր
yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica