close
Եղանակը Երևանում
14 Նոյեմբերի 2018
+4°
+8°Ցերեկ
+5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
14 Նմբ 2018
USD1488.68
GBP1629.86
EUR1549.03
RUB17.21
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թոշակից 5-10 հազար է ուղարկում քաղաքում ապրող տղային

Անտեսված ձայներ

31 Մայիսի 2014, 14:16
 Թոշակից 5-10 հազար է ուղարկում քաղաքում ապրող տղային

Պատերազմ տեսած ու խրամատներում գարու հաց կերած Գագիկ Տիգրանյանի ամենամեծ ցավն այսօր պատերազմում կորցրած լավագույն տարիները չեն, ցավն ուրիշ տեղ է` թոռան հետ չի կարող խաղալ, որդին կողքին չէ: «Էս տանը ես չեմ կարա երեխա պահեմ, վթարային ա, մի օր կփլվի, իմ երեխան տակը չմնա…92 թվին գրադը խփել է, ավիրել: Շինանյութը գիտե՞ք` ինչ թանկ է…Մի քիչ տանիքն ամրացնում ենք, բայց դե, ստեղ քամիները ուժեղ են, պոկում, տանում են»,-պատմում է ազատամարտիկն ու ցույց տալիս քանդված, բայց այդպես էլ միջոցների բացակայության պատճառով չվերանորոգված առաստաղը:

 

Սահմանամերձ Ճամբարակից հեռանալն էլ, սակայն, չի լուծել Տիգրանյանի որդու խնդիրները. քաղաքում վարձով են ապրում, ստացածն էլ 80 հազար դրամ է: «Դրանով վարձ տա՞, երեխային պահի՞, կնոջը նայի՞, թե՞ իրեն… Էդ 80 հազարն ա եղած-չեղածը»,- խոր հոգոց հանելով` պատմում է Տիգրանյանը, հետո փորձում ինքն իր համար ու մեզ համար, երեւի նաեւ կողքի հարեւանի համար արդարացնել որդու քայլը. «Իմ տղեն չի փախել, ես եմ քաղաք ուղարկել, ասել եմ՝ գնա, գոնե դու լավ կյանքով ապրի»:

 

Որդուն քաղաք է ուղարկել, ու հիմա էլ թեեւ տանը «վեց շունչ են՝ մի թոշակով», բայց որդուն էլ է դրանից բաժին հանում: «Իմ թոշակից 5-10 հազար ուղարկում եմ, ինչքան կարում եմ… Կարտոշկա եմ ուղարկում: Պահում ենք»: Ճամբարակում միայն կարտոֆիլ է աճում: «Ցորեն չի աճում, լոբին ի՞նչ ա, լոբի չի աճում: Ամեն ինչ առնովի ա»: Տիգրանյանը վարկ է ուզում, որ տունը վերանորոգի: Չեն տալիս: «Ասում ա` թոշակառու ես, քեզ վարկ տամ, հետո ո՞վ պետք ա փակի»:

 

Հաշմանդամ ազատամարտիկին վարկ չեն տալիս, փոխարենը վարկի տակ է գյուղի կեսից ավելին: Գյուղի 30 տոկոսն էլ արտագնա աշխատանքի է մեկնել: «Կնանիքն ու քյորփեքն են մնացել… Խոտը հանդից չեն կարում բերեն, սահմանի բերանն ա»,- ասում է ու էլի հոգոց հանում. «Մենք կործանման եզրին կանգնած մարդիկ ենք…»: Հետո փոշմանում է վերջին ասածի համար ու. «Ես իմ գյուղը չեմ թողելու, իմ երկիրն ա, իմ զոհված ընկերների, իմ հոր գերեզմանը թողնեմ` ո՞ւր գնամ, մազերս սպիտակ մարդ եմ»:

 

Ասում է՝ դժգոհելու իրավունք չունի, կամավոր հիմունքներով է պատերազմ գնացել, բայց ամեն դեպքում. «Էդքանն անելուց հետո էսօր ես անտերի նման եմ, երեխես մոտս չի, թոռնիկս մոտս չի, ինչ ա` տունը վթարային ա… Կարոտում ենք, կարոտը մարդ ա սպանում, կարոտից ծանր բան չկա: Ինչ ուզում ա լինի՝ ես իմ երկիրը չեմ թողի, էդքան տարի խրամատներում ապրել եմ, էս քանդված տանն էլ կապրեմ, բայց կառավարությունը մեզ պետք է ուշադրություն դարձնի»:

 

Հիմա հաշմանդամ ազատամարտիկի եղած-չեղածը մի կով է, երկու ոչխար: «Էդ ա՝ անասնապահություն ա: Ուրիշ ոչ մի բան: Հողագործությամբ չենք կարողանում զբաղվել` սելիտրա չկա, տեխնիկա չկա, ինչ էլ կա, հին է»: Տիգրանյանը ողջ գյուղի անունից երկու նոր տրակտոր է ուզում: Մի բան էլ է ուզում. «Ես ուզում եմ երկիրը ոտքի կանգնի, մեր երկիրը քանդվում ա, քանդվում, բզկտվում ա: Միշտ պետք է երկրին տեր կանգնենք, չհոգնենք էս երկրից, հետո մեզ չզզվացնեն: Հողը գյուղացունն ա, օգուտը չինովնիկինը, միշտ է այդպես եղել: Պատերազմի ժամանակ անասունները ծախում, զենք էինք գնում… Ճարեցինք, բերեցինք, ստեղծեցինք, պահեցինք երկիրը, իսկ էսօր մեզ նայող չկա…»:

 

Ազատամարտիկը համոզված է՝ մեր հաջողության գաղտնիքը ծրագիր ունենալու ու երկիր պահելու մեջ էր, գիտակցումը՝ պատերազմը պատերազմ է, մարտադաշտը` մարտադաշտ, բայց խաղաղությունն ավելի է պարտավորեցնում …

 

Ագնեսա Խամոյան

Գիտնականները դժգոհում են
13 Նոյեմբերի 2018, 23:15 HES_VIDEOԳիտնականները դժգոհում են
Դուք եք որոշում
13 Նոյեմբերի 2018, 21:30 Դուք եք որոշում
yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica