close
Եղանակը Երևանում
19 Նոյեմբերի 2018
+6°
+9°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Նմբ 2018
USD1485.72
GBP1621.53
EUR1550.71
RUB17.35
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կուզենայի` մի օր Հայաստան գայիք հենց էնպես. մի քանի րոպե Ազնավուրի մոտ

Հարթակ

22 Մայիսի 2014, 16:19
 Կուզենայի` մի օր Հայաստան գայիք հենց էնպես. մի քանի րոպե Ազնավուրի մոտ

 

Տարիներ առաջ Շառլ Ազնավուրը մի քանի օրով Հայաստան էր եկել: Երեկոներից մեկի ժամանակ երաժիշտ ընկերներիցս մեկը զանգեց, թե` «շտապ արի էսինչ ռեստորան, Ազնավուրի հետ նստած ենք»:

 

Մի տեսակ դժվար էր պատկերացնել` Ազնավուրի հետ ռեստորանում նստած լինելու հանգամանքը, բայց շտապեցի համապատասխան ռեստորան: Պարզվեց` Ազնավուրի հետ ռեստորանում նստած էր ով ասես` քաղաքական էլիտայից սկսած` մինչև լուրջ մտավորականներ:

 

Ռեստորան մուտք գործելն անհնար էր, թիկնապահների շքերթ էր: Մինչ հեռախոսս էի փնտրում` ընկերջս զանգելու, թիկնապահներից մեկը, ուշադիր նայելով ինձ, ասաց.

 

-Արա, էս էն երգչուհին չի՞, էն բանը, էն որ բանում երգում ա:

 

Քանի որ բախտս տեղում որոշեցին, ու հեռախոսս էլ չէի գտնում, գլխով հավանության նշան տվեցի:

 

-Լավ, ազիզ, պռոբլեմ չունես, մտի ներս, բայց հիշի` իմ հըմար մի օր պըտի երգես:

 

Էլի գլխով հավանության նշան տվեցի ու հայդե` ներս: Ինչ իմանայի, որ անգույն թիկնապահների մոտ, հաստատ, ինձ ավելի լավ կզգայի, քան ներսում, ուր Ազնավուրն էր: Ներսում Ազնավուրն էր… Ասում էին` ներսում Ազնավուրն էր, ավելի ճիշտ` ես էլ տեսա` Ազնավուրն էր: Նստած էր, երբեմն ժպտում էր, հիմնականում` լուռ լսում: Աղմուկ ու ծուխ, չհաշված երաժշտությունը, կենացները` ճոխ, հուզիչ, վեհ ու հայրենասիրական, ու Ազնավուրը` մի տեսակ փշերի վրա նստած:

 

-Չե՞ս ուզում հետը նկարվես:

 

-Ո՞ւմ հետ:

 

-Որ ասեմ` իմ, կհավատա՞ս: Երեկոյի ծաղկի:

 

Հմմ, լավ է` չասաց` զույգ ծաղիկների: Ես պատկերացնում էի այսպես` մտնում եմ ռեստորան, ուր երաժիշտ ընկերս է, Ազնավուրը ու ես: Նստած զրուցում ենք` ոչ նկարվում ենք, ոչ էլ նրա կենացը խմում` պարտադիր կանգնած: Վստահ եմ` Ազնավուրն էլ այդպես կուզեր, որովհետև այդ երեկո Ազնավուրը բացակա էր: Հոգնած նայում էր շուրջը, մեծամեծներին, արվեստագետ ընկերներին ու բան չէր լսում, բայց համաձայն էր ամեն ինչի հետ: Իսկ նկարվելու համար հերթ էր` ձեռքները գցում էին Ազնավուրի ուսին, ու վերջ` նկարվում «մեծ ախպոր» հետ, որ հետո ինտերնետներում ցույց տային: Շատերն իրենց իմացած ֆրանսերեն երկու բառով էին հպարտանում, հատուկ այդ օրվա համար Ֆրանսիայից գնած հագուստ էին հագել, ֆրանսիական օծանելիք կամ ժամացույց էին կրում` երևի ուզում էին Վարպետին զարմացնե՞լ:

 

Ու քանի որ սիրում էի Ազնավուրին, որոշեցի դուրս գալ: Նույն ռեստորանի մյուս սրահներից մեկում որոշեցի տեսածս գրողի ծոցն ուղարկելու համար մի բաժակ սուրճ խմել, բայց մատուցողը վրա տվեց.

-Գիտե՞ք` այսօր մենք շատ կարևոր հյուր ունենք` Ազնավուրն ա եկել, ի՞նչ կոֆե:

-Լավ, գինի բերեք: Ես էլ Ազնավուրի կենացը կխմեմ:

-Լսեք, մենք զբաղված ենք, երևի դուրս գաք:

 

Վստահ եմ` Ազնավուրը չգիտեր, որ իր պատվին փակել են մի ամբողջ ռեստորանային համալիր: Ազնավուրը չգիտեր` ինչո՞ւ են մարդիկ այդքան քծնում իրեն: Ազնավուրը չգիտեր, որ այդ օրն իրեն շրջապատողներից շատերն իր երգերից մեկի անունն էլ չգիտեն: Լսել էին` Ազնավուրն է եկել, շտապել էին նրան զարմացնել իրենց հագուստով, ջահել սիրեկանով, ֆրանսերեն կցկտուր բառերով, անգիր արած կենացներով ու թիկնապահների քանակով…

 

Ծնունդդ շնորհավոր, մաեստրո', կուզենայի` մի օր գայիք Հայաստան, ու Ձեզ չդիմավորեին կարմիր գորգով, զուռնա-դհոլով, Ձեզ դիմավորելու չգային նախարարները: Կուզենայի` մի օր գայիք Հայաստան հենց էնպես, ինչպես սպասում են այստեղ Ձեզ, ու ինչպես Դուք կուզենայիք:

 

Կարինե Հարությունյան


 

Հարցեր` Բագրատ Եսայանին
19 Նոյեմբերի 2018, 12:01 Հարցեր` Բագրատ Եսայանին
Օդի ջերմաստիճանը չի փոխվի
18 Նոյեմբերի 2018, 16:27 Օդի ջերմաստիճանը չի փոխվի
Ընտրակաշառք` Փաշինյանից
17 Նոյեմբերի 2018, 19:19 Ընտրակաշառք` Փաշինյանից
yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica