close
Եղանակը Երևանում
16 Փետրվարի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Փտր 2019
USD1487.51
GBP1624.60
EUR1550.11
RUB17.32
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Էլիտար «պահպանողականություն»

Հարթակ

14 Մայիսի 2014, 13:35
 Էլիտար «պահպանողականություն»

«Մեր տեղեկություններով` ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր …-ն ու նախարար …-ն շուտով կխնամիանան» (մամուլ):

 

Իշխող կուսակցության գաղափարախոսության մեջ առկա պահպանողական սկզբունքների մերօրյա դրսևորումները երբեմն միջնադար են հիշեցնում: Կարելի է ավելի հեռավոր անցյալ էլ գնալ՝ մինչև այն ժամանակները, երբ նյութական հարստության սերնդեսերունդ փոխանցման ու ժառանգման մտահոգությունները մարդկանց ստիպում էին հարստությունը չվատնել «օտար» մարդկանց պատճառով՝ պատահական, հարստությունը փոշիացնող՝ անխրախուսելի ամուսնություններով:

 

Այն հեռավոր ժամանակներում նույնիսկ մոտ ազգականներն էին խնամիանում՝ պահպանելու համար կուտակված հարստությունը տոհմի, դասի ներսում, էլ չենք խոսում այն մասին, որ երբեմն բանը հասնում էր արյունապղծության` ամուսնանում էին մոտիկ զարմիկ-զարմուհիներ, նույնիսկ՝ քույր ու եղբայր:

 

Հայաստանում էլիտար կոչվող ամուսնությունները, որոնք վերջին ժամանակներս հաճախակիացել են այնքան, որ շաբաթ չկա, որ դրանց մասին հանրությունը չտեղեկանա, վկայում են, որ մեր երկիրն այդ առումով գլորվում է ուղիղ… միջնադար:

 

Բնականաբար, թող բարով իրար վայելեն, բայց զարմանք բան է` ինչպե՞ս է լինում, որ պատգամավորի որդին սիրահարվում-ամուսնանում է անպայման նախարարի կամ, ծայրահեղ դեպքում, գոնե մի գերատեսչության պետի դստեր, օլիգարխի դուստրը՝ անպայման մեկ այլ օլիգարխի որդու հետ: Գուցե սիրո զգացո՞ւմն է այնպիսի փոխակերպումների ենթարկվել, որ նրա պարտադիր բաղադրիչ է դարձել նյութական հարստությունը կամ ֆինանսը, կամ գուցե նոր սերո՞ւնդն է կարողանում իր սիրային էներգիան հմտորեն ուղղորդել դեպի անհրաժեշտ «օբյեկտը»:

 

Սակայն էլիտար ամուսնությունների շատ մեծ քանակությունը կասկածներ է արթնացնում, որ դրանք ոչ այնքան հարուստ (ժողովուրդն ասում է՝ չաղ ու բախտավոր) բալիկների սեփական ընտրություններն են, այլ նրանց «իմաստուն» պապաների ու մամաների:

 

Եվ ստացվում է՝ այս մի ընտրությունն էր մաքուր մնացել, սա էլ է փչանում:

 

Բ. Գասպարյան

«Արարատ»-ը՝ չեմպիոն
16 Փետրվարի 2019, 15:26 «Արարատ»-ը՝ չեմպիոն
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica