close
Եղանակը Երևանում
28 Փետրվարի 2017
+8°
+8°Ցերեկ
-2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Փտր 2017
USD1486.70
GBP1604.58
EUR1515.17
RUB18.40
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
news@yerkir.am yerkir.am@gmail.com
ՎԵՐԵՎ

Նոր կառավարության անդամների ունեցվածքը (ինֆոգրաֆիկա)

ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

10 Մայիսի 2014, 18:24
 Նոր կառավարության անդամների ունեցվածքը (ինֆոգրաֆիկա)

ՀՀ նոր ձեւավորված' 13-րդ կառավարության անդամները' բոլորը միասին, ունեն բավական «մեծ» հարստություն:

 

Այսպես` ըստ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կողմից հրապարակված եւ նրանց իսկ կողմից ներկայացված հայտարարագրերի, բացի սպորտի և երիտասարդության հարցերի նորանշանակ նախարար Գաբրիել Ղազարյանից, ով դեռ հայտարարագիր չի ներկայացրել, կառավարության մյուս նախարարներն ու վարչապետը միասին ունեն 2 միլիարդ 246 միլիոն 624 հազար 425 ՀՀ դրամ, 5 միլիոն 463 հազար 281 ԱՄՆ դոլար, 490 հազար 171 Եվրո և 300 հազար ռուսական ռուբլի:

 

Բոլորը միասին ունեն նաև 5 հողամաս, 5 առանձնատուն, 2 ամառանոց, 7 բազմամյա տնկարք, 16 բնակարան' բազմաբնակարան շենքերում, 1 ամբողջ բազմաբնակարան բնակելի շենք և 3 ավտոտնակ:

 

Կառավարության անդամների կողմից հայտարարագրված տրանսպորտային միջոցները' բոլորը միասին, կազմում են` 1 բեռնատար' ZIL MMZ 45021 և 5 մարդատար ավտոմեքենաներ: Մասնավորապես' հայտարարագրված են 1 հատ Volkswagen Touareg 3.2, 1 հատ Lexus LS 600 HL,  1 հատ Mitsubishi Pajero IO 2.0, 1 հատ Lexus LS 460 և 1 հատ էլ Vaz 2121:

 

Շարժական այլ գույքից հայտարարագրվել են նաև 1-ական` մետաղադրամների եւ  գեղանկարների հավաքածուներ:

 

Վերջում նշենք, որ բոլոր նախարարներն ու վարչապետը միասին ունեցել են 634 միլիոն 18 հազար 191 դրամի և 1 միլիոն ԱՄՆ դոլարի եկամուտ...

 

Մանրամասները' ինֆոգրաֆիկայում:


ԱԺ նիստն՝ ուղիղ միացմամբ
28 Փետրվարի 2017, 12:09 HES_VIDEOԱԺ նիստն՝ ուղիղ միացմամբ

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica