close
Եղանակը Երևանում
13 Նոյեմբերի 2018
+5°
+10°Ցերեկ
+4°Գիշեր
weather
close
Փոխարժեք
13 Նմբ 2018
USD1488.57
GBP1627.52
EUR1549.84
RUB17.22
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Երկիրն ու Մելիք Ադամյան փողոցը

Հարթակ

1 Մայիսի 2014, 23:13
 Երկիրն ու Մելիք Ադամյան փողոցը

Քիչ է պատահել, որ միևնույն երևույթի կամ մարդու մասին կարճ ժամանակամիջոցում մեր պատկերացումներն ու մոտեցումները փոխվեն կտրուկ` 180 աստիճանով: Ահավասիկ, լրագրողական շրջանակներում տևական ժամանակ ընդունված այն կարծիքը, թե լրագրողական դաշտի ավելի մեծ բարեկամ, քան Գալուստ Սահակյանն է, չկա, փլուզվեց հիմնովին:

 

Թեև պիտի խոստովանել, որ սույն կերպարը հայ լրագրողական գրիչը բեղուն ու բազմաժանր պահեց բավական երկար: Պահեց խնդուն: Կայտառ: Պահեց աբսուրդի, ֆարսի ու ռեալության անտեսանելի սահմաններին: Պատիվներ նրան: Սակայն, ինչպես ակնարկեցինք, բավական եղավ մեկ-երկու օր, և քաղաքական լրագրության պահապան հրեշտակ սույն պարոնը վերածվեց լրագության ոխերիմ թշնամու, ով սեփական ձեռքով թաղեց հայ լրագրողական գրիչը քաղաքական աղբանոցի անհայտ մի աղբարկղում:

 

Բազմելով երկրի խորհրդարանի նախագահ աթոռին` Գ. Սահակյանը եկավ անվերապահորեն հերքելու լրագրության թե' դերն ու նշանակությունը, թե' նաև գոյության իմաստը: Հիրավի, երկիրը, որտեղ գալուստսահակյանները հարյուր տոկոս վստահության քվեով նախագահ են դառնում, որևէ լրագրության կարիք չունի: Դրա գոյությունն է անիմաստ:

 

Հայ լրագրության թաղման գործընթաց է սկսել նաև Գալուստի կուսակիցը: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը լրագրողական գրչի տասնամյա ամլության ու փչության գույժ է հրապարակել` հայտարարելով, որ իր կուսակցությունն ու «պարոն Սերժ Սարգսյանն» այն քաղաքական ուժն ու դեմքն են, որոնց շնորհիվ առաջիկա տասը տարիներին, թող որևէ մեկը այլ հույս չփայփայի, երկրում բան չի փոխվելու` նույն դեմքերն են իշխելու: Եվ քանի որ ՀՀԿ-ն իշխում` մելիքություն է անում դեռ «Ադամի ժամանակներից», ուրեմն Մելիք-Ադամյան փողոցում գտնվող ՀՀԿ գրասենյակը շարունակելու է մնալ մերօրյա «ցեկան», մեր «ապահով դարաշրջանի» միտքը, պատիվն ու խիղճը:

 

Միտքը` շմայսների տեսքով, խիղճը` լիսկաների, պատիվն էլ՝ չասած: Եվ Շարմազանովն իր այդ համոզմունքը երջանիկ դեմքով հայտարարելու բոլոր հիմքերն ունի` հիրավի, եթե Գ. Սահակյանը դեռ երեք տարի խորհրդարան է ղեկավարելու, ՀՀԿ-ն, իհարկե, կարող է մի տասնամյակ էլ ղեկավարել: Ուրեմն` այս երկրի էլ ինչին են պետք լրագրությունը, լրատվադաշտը` ընդհանրապես, քաղաքական գործիչները, կուսակցությունները: Այս երկրին հիմա քաղաքացիներ նույնիսկ պետք չեն, եթե առաջին անհրաժեշտության ապրանք է դարձել երկրափախի ճամպրուկը:

 

…Բայց, այնուամենայնիվ, ի~նչ համեստն է Շարմազանովը. հեր օրհնած, ի՞նչ տասը, հարյուր տարի էլ այս երկրի ապագան անցնելու է Մելիք-Ադամյան փողոցով: Քանզի երկիրն արժանի է այդ փողոցին:

 

Բ. Գասպարյան

Նիկոլենց «իզմ»-ի հետքերով
12 Նոյեմբերի 2018, 21:30 Նիկոլենց «իզմ»-ի հետքերով
Հարցեր` դաշնակցականներին
12 Նոյեմբերի 2018, 17:37 Հարցեր` դաշնակցականներին
Պուտինը կայցելի Թուրքիա
12 Նոյեմբերի 2018, 15:14 Պուտինը կայցելի Թուրքիա
Ալիևը կայցելի Բելառուս
12 Նոյեմբերի 2018, 13:55 Ալիևը կայցելի Բելառուս
«Երևան Ջազ ֆեստ»-ը Շուշիում
12 Նոյեմբերի 2018, 13:19 «Երևան Ջազ ֆեստ»-ը Շուշիում
yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica