close
Եղանակը Երևանում
20 Նոյեմբերի 2017
+12°
+13°Ցերեկ
+6°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Նմբ 2017
USD1486.78
GBP1644.89
EUR1574.01
RUB18.17
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՀՀ մշտական բնակչությունը պաշտոնապես նվազել է (ինֆոգրաֆիկա)

ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

1 Մայիսի 2014, 11:21
 ՀՀ մշտական բնակչությունը պաշտոնապես նվազել է (ինֆոգրաֆիկա)

Երեկ ԱՎԾ-ն հրապարակեց Հայաստանում մշտական բնակչության թվաքանակի տվյալները` 2014 թվականի հունվարի 1-ի դրությամբ: Ըստ այդմ` այս տարվա տարեսկզբին ՀՀ մշտական բնակչության թվաքանակը կազմել է 3 միլիոն 17 հազար 100 մարդ: Մայրաքաղաքում, ըստ հրապարակված տվյալների, բնակվում է 1 միլիոն 68 հազար 300 մարդ: Ընդհանուր առմամբ` Հայաստանի ամբողջ բնակչության մեծ մասը` մոտ 63.44 տոկոսը կամ 1 միլիոն 914 հազար 100 մարդ, ապրում են քաղաքներում և, համապատասխանաբար, մոտ 36.56 տոկոսը կամ 1 միլիոն 103 հազար մարդ` գյուղերում:

 

Հատկանշական է, որ անցյալ տարվա նույն ժամանակահատվածում Հայաստանի բնակչության թվաքանակը կազմել է 3 միլիոն 26 հազար 900 մարդ: Այսինքն` այս տարվա հունվարի 1-ի դրությամբ, անցյալ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած, Հայաստանի մշտական բնակչության պաշտոնական թվաքանակը նվազել է մոտ 9800 հոգով:

 

Սակայն ԱՎԾ-ի մեկ այլ հրապարակմամբ, երբ համեմատում ենք նույն ցուցանիշների ապրիլ ամսվա տվյալները, ստացվում է, որ այս տարվա ապրիլի 1-ին, 2011թ. մարդահամարի հիմքով վարվող բնակչության ընթացիկ հաշվառմամբ, ՀՀ մշտական բնակչության թվաքանակի ցուցանիշը, 2014թ. ապրիլի 1-ի դրությամբ, կազմել է 3 միլիոն 12 հազար 9 մարդ, որը մոտ 15 հազար 100 մարդով ավելի պակաս է 2013 թվականի ապրիլի 1-ի` 3 միլիոն 28 հազար մարդ ցուցանիշից:

 

Մանրամասները դիտե'ք ինֆոգրաֆիկայում:

 

 

Հրդեհ՝ Աչաջուր գյուղում
20 Նոյեմբերի 2017, 14:28 Հրդեհ՝ Աչաջուր գյուղում

yerkir.am

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica