close
Եղանակը Երևանում
14 Նոյեմբերի 2018
+7°
+9°Ցերեկ
+5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
14 Նմբ 2018
USD1487.96
GBP1632.69
EUR1549.93
RUB17.21
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Քանի՞ տարում Սերժ Սարգսյանը 85 հարցի կպատասխանի

Հարթակ

17 Ապրիլի 2014, 18:30
 Քանի՞ տարում  Սերժ Սարգսյանը  85 հարցի կպատասխանի

Այսօր տեղի ունեցավ ավանդական «ուղիղ կապը» ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այն անցկացվում է` 2001 թվականից սկսած: Այս անգամ Պուտինը, ճիշտ է, ռեկորդներ չսահմանեց, սակայն զրույցը հանրության հետ բավական երկար և բովանդակալից եղավ: «Ուղիղ կապը» տևեց 3 ժամ 55 րոպե, որի ընթացքում նախագահը պատասխանեց 85 հարցի՝ ուղղված իրեն երկրի տարբեր շրջաններից և արտասահմանից:

 

Հարցերը բազմաբնույթ էին՝ գովերգող, քննադատող, մեղադրող, զվարճալի: Չի կարելի ասել, որ բոլոր հարցերին Պուտինը տվեց սպառիչ և հստակ պատասխաններ, իր դիվանագիտական հմտությունների շնորհիվ նա կարողացավ շրջանցել բոլոր խնդրահարույց կետերը: Եթե մի կողմ թողնենք պուտինյան «ուղիղ կապերի» կազմակերպչական կողմը (նախօրոք մտածված հարցերի և այդ հարցերի համար համապատասխան տեքստի մշակման փաստը) կարելի է ասել, որ զրույցը ժողովրդի հետ կայացավ:

 

Նայում ես ու ակամայից մտածում՝ տեսնես`  ե՞րբ կկարողանաս` որպես քաղաքացի, հարց ուղղել նախագահիդ, լսել նրա տեսակետը, անգամ` ոչ անկեղծ:

 

Մեր հարցերում անգամ չեն հնչի նման գլոբալ նշանակության եւ ինչ-որ տեղ վտանգավոր արտահայտություններ, ինչպիսիք են` «անեքսիա», «տարածքային ամբողջականության խախտում», «ռազմական ներխուժում»: Մեր հարցերը ավելի «պարզ» են` արտագաղթ, գործազրկություն, ցածր թոշակներ, աշխատավարձեր, ազգային անվտանգություն…

 

Սակայն նախագահը չի ցանկանում անգամ դրանց պատասխանները տալ, գոնե անհիմն հուսադրել… Հայերը նման պատվի, փաստորեն, արժանի չեն:

 

85 հարց…  Տեսնես քա՞նի տարվա ընթացքում Սերժ Սարգսյանը 85 հարցի կպատասխանի` հաշվի առնելով այն փաստը, որ նա տարեկան 1 ասուլիս անգամ չի տալիս:

 

Ա. ՍԱՀԱԿՅԱՆ

Սպասվում է անձրև
14 Նոյեմբերի 2018, 18:03 Սպասվում է անձրև
Եվս մեկ շաբաթ անորոշություն
14 Նոյեմբերի 2018, 17:26 Եվս մեկ շաբաթ անորոշություն
yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica