close
Եղանակը Երևանում
20 Սեպտեմբերի 2018
+21°
+26°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Սեպ 2018
USD1483.62
GBP1637.31
EUR1565.59
RUB17.22
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ուրիշ պատմություն

Հարթակ

16 Ապրիլի 2014, 16:29
 Ուրիշ պատմություն

Ամեն առավոտ աշխատանքի գալիս բարեւում եմ փողոցի անկյունում կանգնած մուրացիկին, զրուցում, մանրադրամ տալիս ու մտնում օրվա մեջ:

 

Տատի պատմությունը ծանր է, ինչպես փողոցում հայտնված յուրաքանչյուրինը: Տատը 20 տարի մանկավարժ է եղել՝ ռուսերենի ուսուցչուհի: Մի օր աշակերտներից մեկը տեսել էր տատին, ճանաչել. «Ամոթից գետինը մտա, հասկանո՞ւմ ես: Անգամ, երբ լավ հագնված, մեքենաներով շրջող ծերեր եմ տեսնում, որ ինձ փող են տալիս, էդքան չեմ ամաչում, ոնց՝ աշակերտիս տեսնելով: Գոնե չճանաչելու տար»:

 

Տատը սկզբից ասում էր, թե իր ցանկությամբ է մուրում, տնեցիները տեղյակ չեն /հավանաբար` շատ միամիտ էի երևում/:

 

-Իմն ուրիշ պատմություն է, իմ պատճառն ուրիշ է,- համոզում էր տատը:

 

Պատճառն ուրի՞շ է, թե՞ տատին է ուրիշ թվում: Յուրաքանչյուրի համար իր ցավն է ծանր, իր ցավն ուրիշ է: Պատճառն ուրիշ էր՝ տանը չէին պահում տատին, ինչպես եւ մյուս անտուններին: Տատը սկզբից համոզում էր ինձ, թե իրեն չգիտեմ, թե թոռները լավն են:

 

-Դու լավ աղջիկ ես, թոռանս ասեմ՝ գա քեզ ուզի: Կարգին տղա ա, է, գողական, հարգված, քեզ լավ կնայի:

-Տատ, որ նայելու լիներ` քեզ կնայեր:

-Չէ, դու չես հասկանա, իմն ուրիշ պատմություն է:

 

Ուրիշ պատմություն է՝ տղաները գնացել են ՌԴ` խոպան, հարսները տատին չեն նայում, թոռներն էլ գրողի ծոցը թող գնան:

 

Արդեն երկու ամիս կլիներ՝ տատին չէի տեսնում: «Ցուրտ է, մրսում է, դրա համար էլ չի գալիս»«- մտածում էի: Տարօրինակ հանգիստ էի, զգում էի, որ տատին դեռ տեսնելու էի:

 

Դրսում գարուն, շոգ, իջնում եմ տրանսպորտից ու տեսնում տատին՝ հաստ վերարկուով, առանց այն էլ կես բուռ տատից բան չէր մնացել, նիհարել ու գունատ էր դարձել՝ վախենալու չափ կիսադեղին մաշկով:

 

-Հիվանդ էի, շատ վատ էի, պառկած էի,-ասաց տատը՝ հավելելով, թե՝ բայց, դե, արդեն լավ եմ, եղանակն էլ` տաք-տաք:

 

Գնալով օրերը տաքանում են, տատիս գույնը` տեղը գալիս, բայց տատը դեռ ձմեռային հաստ վերարկուով է:

 

-Տատ, ինչի՞ չես հանում էս վերարկուն: Իմ հիշելով՝ ավելի բարակն էլ ունեիր:

-Ունեի, էլ չունեմ: Գիտես, որ հիվանդացել էի, մերոնք բոլոր շորերս տարել-թափել են, մտածել են՝ կմեռնեմ: Հիմա ոչինչ չունեմ, հագս ինչ կա՝ էդ ա:

 

***

Իբրև թե կոստյումներիցս մեկը չգտնելու «առթիվ» տատիս պահարանն եմ քրքրում: Տատս դժգոհում է՝ թե իր իրերի մեջ ի՞նչ գործ պիտի ունենա իմ կոստյումը: Վստահ եմ, որ տատիս ասեմ՝ չի տալու իր վերարկուն` տանեմ մյուս տատիս` պատճառաբանելով` «հագնում եմ, բա որ գյուղ գնամ` ի՞նչ եմ հագնելու»: Տատին գյուղ չի գնում, իսկ, առհասարակ, ինչ-որ տեղ գնալիս մեքենայով են տանում-բերում, այնպես որ՝ կներես տատ, բայց, տանը նստած, քեզ էդ վերարկուն պետք չի գալու…

 

Կարինե Հարությունյան

Օրվա կադր
20 Սեպտեմբերի 2018, 13:13 Օրվա կադր
Ղազախստանի դեսպանը ԱԱԾ-ում էր
20 Սեպտեմբերի 2018, 10:50 Ղազախստանի դեսպանը ԱԱԾ-ում էր
Եղանակն՝ առաջիկա օրերին
19 Սեպտեմբերի 2018, 18:00 Եղանակն՝ առաջիկա օրերին
yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica