close
Եղանակը Երևանում
14 Նոյեմբերի 2018
+5°
+8°Ցերեկ
+5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
14 Նմբ 2018
USD1488.68
GBP1629.86
EUR1549.03
RUB17.21
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայկական բանակների կերպարն աղարտող ամենամեծ վտանգը

Հարթակ

7 Ապրիլի 2014, 14:23
 Հայկական բանակների կերպարն աղարտող ամենամեծ վտանգը

«Մենք պարտավոր ենք բանակը բացել մեր հասարակության առջև»,- ապրիլի 6-ին՝ «Երիտասարդական քաղաքականություն. հիմնախնդիրներից մինչեւ լուսաբանում» խորագրով եռօրյա համաժողովի ժամանակ, հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանը։

 

Կայքերում այս տեղեկատվությանն ուղեկցում է պաշտպանության նախարարի և Երիտասարդական հիմնադրամի նախագահ Կարեն Ավագյանի լուսանկարը: Վերջինիս «ներկայությունն» այնքան անհարիր է նախարարի արծարծած թեմային, որ դժվար է զսպել գայթակղությունը և չհակադարձել հարգելի նախարարին, թե բանակն արդյո՞ք «բաց» է նաև Կարեն Ավագյանի համար, և ինչո՞ւ սույն երիտասարդը այդպես էլ չի հնազանդվել բանակի բաց դռնից մտնելու հրամայականին և հայրենիքին չի ծառայել: Արդյո՞ք նա չի գիտակցում, որ իր կենսագրության ամենանվիրական գրառումը կարող էր դառնալ ՀՀ բանակում ծառայելու վերաբերյալ տեղեկությունը, ոչ թե, ասենք, թե որ թվից է մտել Հանրապետական կուսակցության շարքերը:

 

Ս. Օհանյանը խոսել է նաև բանակային իրականությունը լուսաբանող լրագրողների պրոֆեսիոնալ աշխատանքի անհրաժեշտության մասին՝ նշելով, որ ցանկացած ոչ ճիշտ տեղեկատվություն կարող է ազդել ՀՀ և ԼՂՀ կերպարի վրա: Միանգամայն ճիշտ դիտարկում, որի ընկալմանը, սակայն, դարձյալ խանգարում է Կ. Ավագյանի նմանի հարևանությունը նախարարին: Քանզի ՀՀ և ԼՂՀ կերպարի վրա ազդում է նաև Կ. Ավագյանի և նմանների գոյությունը՝ իբրև երիտասարդական քաղաքականության մշակողներ և ղեկավարողներ, որովհետև հազիվ թե նրանց քաղաքականությունը կարող է հավատ ընծայել հասարակության ստվար մի զանգվածի, որն իրազեկ է, թե ինչպես ժամանակին կարողացել են բանակում ծառայելու վտանգից խույս տալ Կարենն ու նրա բախտակից-կուսակից ընկերները:

 

Կ. Ավագյանի ներկայությամբ ու նույնիսկ նախագահությամբ խոսելով՝ նախարարն ակամա մատնանշել է այն վտանգը, որ կարող է ազդել իր նշած կերպարների վրա, որովհետև հենց ավագյաններն են հուշում, որ ՀՀ և ԼՂՀ բանակները օրեցօր դառնում են բանվորա-գյուղացիական, քանզի կարենների նման «էլիտարները» խորշում են բանակից: Եվ դա է հայկական երկու պետությունների, ավելի ստույգ՝ հայկական բանակների կերպարն աղարտող ամենամեծ վտանգը:

 

Բ. Գասպարյան

Գիտնականները դժգոհում են
13 Նոյեմբերի 2018, 23:15 HES_VIDEOԳիտնականները դժգոհում են
Դուք եք որոշում
13 Նոյեմբերի 2018, 21:30 Դուք եք որոշում
yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica