close
Եղանակը Երևանում
19 Նոյեմբերի 2018
+0°
+9°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Նմբ 2018
USD1485.72
GBP1621.53
EUR1550.71
RUB17.35
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ինչո՞ւ դատավորները հաշվետու չեն

Հարթակ

7 Ապրիլի 2014, 00:07
 Ինչո՞ւ դատավորները հաշվետու չեն

Մի անգամ դատական դեպարտամենտի մի աշխատակցի խնդրում էի հարցազրույց կազմակերպել որեւէ դատավորի հետ: Ասաց՝ չի կարելի: Դատավորն իրավունք չունի մեկնաբանելու ո'չ իր, ո'չ ուրիշի կայացրած դատավճիռները: Ավելին` նա ոչնչով կաշկանդված չէ: Այլ խոսքով` դատավորն այնքան անկախ է, որ շփումը որեւէ լրատվամիջոցի հետ կարող է կաշկանդել նրա հետագա գործունեությունը, կարող է ստվերել նրա դատավճիռը: Փաստը, որ նա պետք է հաշվետու լինի որեւէ մեկի առաջ, կարող է խոցելի դարձնել կայացվելիք դատավճիռը եւ գործի քննությունն` ընդհանրապես:

           

Երբ իսպանացի դատավոր Բալտասար Գարսոնը քրեական հետապնդում սկսեց Չիլիի բռնապետ Ավգուստո Պինոչետի նկատմամբ, դա արեց ուղիղ եթերում: Ավելին` հետագայում նա լրագրողներին ասաց, որ մտադիր է դատել Սիլվիո Բեռլուսկոնիին: Բոլորն իմացանբոլորը դիրքավորվեցին: Բեռլուսկոնիին Իտալիայում դատող դատավորները նույնքան հրապարակային էին լրագրողների առաջ:

 

Մեզ մոտ ի՞նչ վիճակ է: Տեսե'ք` ՍԴ անդամ Ֆելիքս Թոխյանը հենց փորձեց մեկնաբանել իրենց կայացրած որոշումը պարտադիր կուտակայինի մասին, հայտնվեց անհարմար վիճակում: Որովհետեւ որոշումը հենց սկզբից անհասկանալի էր եւ պարզաբանման կարիք ուներ: Պարզաբանեցին, իրավիճակն ավելի խճճվեց: Ինչո՞ւ: Որովհետեւ գիտեին, որ իշխանությունը սխալ է, բայց նրա ողորմածության գերիներն էին: Եվ սա դեռ ՍԴ անդամը, որը կարգավիճակով ՀՀ նախագահից ավելի անձեռնմխելի է: Դե, հիմա պատկերացրեք մեր դատավորների վիճակը: Չկա մեկը, ում ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցրած անձը չնշանակի: Նա կարո՞ղ է իշխանության ներկայացուցչի հանցագործությունը հետաքննել, եթե այդ ներկայացուցիչն արդեն պաշտոնանկ չի եղել: Չի կարող: Ահա հենց դրա համար էլ չի կարող հաշվետու լինել: Որովհետեւ եթե հաշվետու լինի, առաջինը պետք է պատասխանի այն հարցին, թե ինչո՞վ էր զբաղված, երբ մամուլը գրում էր օֆշորային սկանդալի մասին, երբ տպագրում էր իշխանության տարբեր ներկայացուցիչների շքեղ դղյակների, ավտոմեքենաների լուսանկարները: Հայաստանում չկա դատավոր, որը որեւէ լրագրողի ասելիք ունենա: Ահա` ինչու «դատական անկախություն» հասկացությունը Հայաստանում նույնքան անհեթեթ է, որքան ազատ, անկախ եւ թափանցիկ ընտրությունը: Հայաստանում չկա դատավոր, որին որեւէ լրագրող հարցեր չունենա: Իսկ նա անձեռնմխելի է:

           

Ոչ մի ինստիտուտ կայացած չէ, իսկ դատավորներն արդեն անպատժելի են: Թվում է, թե տրամաբանական է՝ եթե մամուլն ազատ չէ, ինչո՞ւ պետք է դատավորը հայտնվի լրագրողի երախում, որը խիստ կոնկրետ շահեր է սպասարկում: Ինչո՞ւ պետք է օրենքի առաջին երաշխավորը հաշվետու լինի մեկին, ով օրենքից ավելի իր տիրոջ ծառան է: Խնդիրն էլ հենց այն է, որ անազատ լրագրողը դատավորի գործը չէ: Եթե դատավորն իր տեղում լինի, ոչ մի լրագրող կոնկրետ շահերի ներկայացուցիչ չի լինի: Եվ հետո` ինչ-որ մեկի կոնկրետ շահը բախվում է մեկ ուրիշի կոնկրետ շահին, որի արդյունքում էլ ձեւավորվում է մամուլի անկախությունը: Դատավորը նրանցից վեր է: Այո, նա կարող է հաշվետու չլինել իր դատավճիռների համար, բայց դրանք պետք է լինեն վճիռներ, որոնք հարցեր չեն առաջացնում, որոնք բազում կոնկրետ շահերի համար անխոցելի են` օրենքի կիրառման տեսանկյունից: Կոնկրետ շահը բղավում է, երբ դատավորն իր տեղում չէ: Կոնկրետ շահը զգում է իր խոցելիությունը կախյալ դատարանի կողմից, ահա` ինչու նա շտապում է լինել նույնքան կոնկրետ, որքան դատավորն էորը սպասարկում է այս կամ այն իշխանավորի շահը: Երբ կոնկրետ շահը հասկանում է, որ դատարանն անկախ չէ, իրեն շրջապատում է լրատվամիջոցներով, որպեսզի հարկ եղած դեպքում պաշտպանվի «հասարակական դժգոհություններով»: Նա վախենում է անպատիժ դատավորից: Իսկ մեր դատավորներն անպատիժ են, որովհետեւ ինքնուրույն երբեք քրեական հետապնդում չեն իրականացրել իշխանություն ներկայացնող քաղաքական որեւէ գործչի նկատմամբ:

 

Սեյրան Հանոյան

Օդի ջերմաստիճանը չի փոխվի
18 Նոյեմբերի 2018, 16:27 Օդի ջերմաստիճանը չի փոխվի
Ընտրակաշառք` Փաշինյանից
17 Նոյեմբերի 2018, 19:19 Ընտրակաշառք` Փաշինյանից
yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica