close
Եղանակը Երևանում
17 Նոյեմբերի 2018
+8°
+12°Ցերեկ
+5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Նմբ 2018
USD1485.72
GBP1621.53
EUR1550.71
RUB17.35
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Էլի մի թեկնածո՞ւ

Հարթակ

5 Ապրիլի 2014, 11:57
 Էլի մի թեկնածո՞ւ

Ապրիլի 4-ին «Ա1+»-ի երեկոյան եթերում Արամ Աբրահամյանի հյուրը ԱԺ պատգամավոր, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանն էր: Հարցազրույցի թեման, բնականաբար, վարչապետի հրաժարականն էր: Հաղորդման ընթացքում Վ. Այվազյանն այնքան ջանադրորեն էր փորձում խելոք ու խոհուն, քաղաքական պայքարում իմաստնացած (ձևի համար` մի քիչ էլ այդ պայքարից հոգնած) մարդու տպավորություն թողնել, այնքան քաղաքավարի էր պարոնը, որ, ինչ մեղքս թաքցնեմ, մտքովս անցավ, թե մարդը վայթե Տիգրան Սարգսյանին փոխարինելու հավակնություններ ունի: Եվ հարցազրույցն էլ մի տեսակ ակնարկի էր նման, ակնարկ՝ ում հարկն է իր գոյության մասին հարկավոր հիշեցում անելու: (Այդ հիշեցումը թերևս հիմա կարող էր պետք չգալ, բայց հավակնությունների հրապարակ բերմամբ մարդը կհիշվեր հաջորդ պատեհ առիթներով):

 

Կարծում եմ` նաև այդ պատճառով էր Վ. Այվազյանի խոսքը հագեցել ընդգծված գրական բառերով, թեև հյուրընկալվածի ճիգերը` ինքզինքը գրագետ ցուցանելու, կարծես չարդարացան. նրա խոսքը ինչպես եղել, այդպես էլ մնացել էր խառնափնթոր, ճապաղ ու անհասկանալի, համարյա գալուստսահակյանական ոճի ու բովանդակության մի բան, որը սովորական նախադասությունների տրոհելն ու այդ կերպ ընկալելը անհուսալի գործ է, դե, մենք չէինք էլ փորձում: Իսկ երբ Ա. Աբրահամյանը հարցրեց վարչապետի հրաժարականի անակնկալ լինել-չլինելու մասին, և Վ. Այվազյանը սկսեց փիլիսոփայական մտքեր արտաբերել առ այդ, ամեն բան ընկավ իր տեղը: Մեր դիմաց բազմամյա ՀՀԿ-ական էր` իր բազմամյա ինքնահավանությամբ ու մեծամտությամբ:

 

Պարզվեց` Այվազյանի համար վարչապետի հրաժարականը փոքր-ինչ անակնկալ է եղել՝ գլխավորապես այն հանգամանքով պայմանավորված, որ վարչապետը, ինչպես որ նրա կուսակցությունը, ուներ «վստահության անհրաժեշտ ռեսուրս», հետևաբար, անակնկալ էր դրա առկայության պարագայում հրաժարական տալը:

 

Լսում էիր ու մտածում` ողորմած Աստված, սրանք էլի ինչքա՞ն պիտի հանրային անվստահություն, հիասթափություն ու արհամարհանք տեսնեն իրենց ու իրենց գործերի հանդեպ, որ ռեսուրսի ու վստահության մասին չբարբաջելու ազնվություն ունենան: Չբարբաջելու, եթե նույնիսկ նպատակը վարչապետի աթոռին հայտնվելու չափ «վեհ» է ու «նվիրական»:

 

Բ. Գասպարյան

Հարցեր՝ Իշխան Սաղաթելյանին
17 Նոյեմբերի 2018, 11:12 Հարցեր՝ Իշխան Սաղաթելյանին
Ի՞նչն ենք պաշտպանում...
16 Նոյեմբերի 2018, 21:45 Ի՞նչն ենք պաշտպանում...
Տեղումներ` թաց ձյան տեսքով
16 Նոյեմբերի 2018, 18:01 Տեղումներ` թաց ձյան տեսքով
yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica