close
Եղանակը Երևանում
21 Նոյեմբերի 2018
+2°
+11°Ցերեկ
+2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Նմբ 2018
USD1484.70
GBP1622.16
EUR1553.96
RUB17.38
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Զորավարն ու Սպարապետը

Հարթակ

21 Մարտի 2014, 17:53
 Զորավարն ու Սպարապետը

Ռեպլիկ-անդրադարձի առիթն օրաթերթերից մեկում տպագրված մի նյութ է՝ օրեր առաջ նույն օրաթերթում ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի մասին պատմող մի հոդվածին ի պատասխան, որի հեղինակը, մեղմ ասած, պսակազերծել էր գեներալին:

 

Ինչպես և սպասվում էր, պատասխանը չուշացավ, և պատասխանողը ոչ այլ ոք էր, քան գեներալի ենթական՝ ԵԿՄ վարչության փոխնախագահ Արա Կետիկյանը: Նա, բնականաբար, պաշտպանում է յուր գեներալին, նույնիսկ փորձում է կետով ու կետիկներով՝ մեկ առ մեկ հերքել նախորդ հոդվածագրի մեղադրանքները:

 

Մեր ռեպլիկի նպատակը, սակայն, այդ հերքումներին անդրադառնալը չէ, այլ մի անարդար երևույթի տարածման դեմն առնելու ցանկությունը, որը, ինչպես երևում է Ա. Կետիկյանի պատասխանից, մեզանում, կարծես, արմատներ է ձգում: Խոսքը գեներալ Մանվելին Զորավար տիտղոսով «զորավորելու» մասին է:

 

Այդ տիտղոսը գեներալը «կրում է» հենց մեծատառ տարբերակով (համենայն դեպս՝ Ա. Կետիկյանի նյութում՝ սկզբից մինչ ավարտ), և երբ այն համադրում ենք Վազգեն Սարգսյանի Սպարապետ կոչման մեծատառի հետ, ապա պարզ տեսանելի է դառնում ներքին խուլ մրցակցությունը, որ ինչ-որ ուժեր այս երկուսի միջև մեծատառերով մեծացնում և հանիրավի բորբոքում են: Եվ ամենաանհեթեթն այն է, որ Վազգենը մեծարվում է «Սպարապետ» բառով, իսկ Մանվելն ահա՝ «Զորավար»-ով: Մինչդեռ եթե Սպարապետը զուտ զինապետ-զորապետ կամ, լավագույն դեպքում, հեծելապետ է նշանակում, Զորավարը միանգամայն այլ կարգավիճակ է, ուրիշ որակի տիտղոս, նա ստրատեգն է՝ ռազմավարը, իմաստուն առաջնորդը:

 

Այս բոլորից ակնհայտ է, որ եթե այս մարդկանց ինչ-որ համազգային կոչում շնորհելու կարիք կա էլ, ապա Զորավարը Վազգենն է, բայց ոչ ամենևին՝ Մանվելը: Իսկ քանի որ Վազգենի Սպարապետ անվանումն արդեն ընդհանրացել է, ուրեմն հարկ կա չնսեմացնել այն՝ մի գեներալի, թեկուզև նա Մանվել Գրիգորյանը լինի, Զորավար հորջորջելով:

 

Պահենք այդ ակնածալի բառը արժանավորի համար: Կեսարինը՝ կեսարին, Աստծունը՝ Աստծուն:

 

Լ. Սարգսյան


 

Անարմատ ծիլեր
20 Նոյեմբերի 2018, 22:02 Անարմատ ծիլեր
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica