close
Եղանակը Երևանում
25 Սեպտեմբերի 2018
+15°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Սեպ 2018
USD1482.27
GBP1632.79
EUR1567.63
RUB17.31
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Յանուկովիչը կբեմադրի՞ իր մահը

Հարթակ

21 Մարտի 2014, 15:18
 Յանուկովիչը կբեմադրի՞ իր մահը

Ուկրաինայի պաշտոնանկ նախագահ Վիկտոր Յանուկովիչի լռությունը Ղրիմի, Սևաստոպոլի և ամբողջ Ուկրաինայի համար այս ճակատագրական օրերին շատերին մտածելու առիթ է տվել:

 

Շաբաթներ առաջ Յանուկովիչի մահվան  մասին միանգամից երկու լուր հայտնվեց: Եթե առաջին դեպքում տեղեկությունը ժամեր անց ռոստովյան հիվանդանոցից շտապեցին հերքել, ապա երկրորդի դեպքում զարգացումները միանգամայն այլ էին: Երկրորդ տեղեկության համաձայն՝ Յանուկովիչը սրտի կաթվածով հոսպիտալացվել էր Մոսկվայի հիվանդանոցներից մեկը: Սակայն ոչ ոք չշտապեց Մոսկվայի հիվանդանոց զանգահարել՝ ճշտումներ կատարելու: Միայն 4 օր անց Յանուկովիչը Ռոստովում իր երկրորդ ասուլիսը (Կիևից հեռանալուց հետո) հրավիրեց, որի միակ նպատակը, թերևս, իր ողջ լինելու մասին հայտարարելն էր: «Ես ողջ եմ»,- երկու անգամ կրկնեց Յանուկովիչը իր կարճ ելույթի ընթացքում: Նա հեռացավ շատ արագ ՝ չպատասխանելով լրագրողների որևէ հարցի:

 

Յանուկովիչի այդ ասուլիսը, սակայն, համոզիչ չէր ոմանց համար: Հաջորդ օրը Ուկրաինայի ժողովրդական պատգամավոր Տարաս Չորնովոլը հայտարարել էր, որ կասկածում է, որ Ռոստովում մարտի 11-ին ելույթ է ունեցել Ուկրաինայի պաշտոնանկ նախագահ Վիկտոր Յանուկովիչը: «Ես 4 տարի աշխատել եմ Յանուկովիչի հետ։ Այն բանից հետո, երբ տեսա նրա մոտ որոշ հոգեկան խանգարումներ, որոնք ինձ կասկածելի թվացին, սկսեցի ակտիվորեն հետևել նրան, հատկապես՝ միմիկային։ Մարտի 11-ին ես դիտում էի լավ դերասանի ելույթ։ Գուցե ես սխալվում եմ, սակայն ես Ռոստովում չտեսա այն մարդուն, ում հետ աշխատել եմ 4 տարի և ուշադիր հետևել մոտ 6 տարի»,- ասել էր նա:  Իսկ այն, որ Յանուկովիչը ներկա չէր Կրեմլում տեղի ունեցած՝ Ղրիմը Ռուսաստանի կազմում ընդգրկելու մասին պայմանագրի ստորագրման հանդիսավոր արարողությանը,  էլ ավելի մեծ կակածների տեղիք տվեց:  

 

Փորձենք հասկանալ՝ ինչո՞ւ է Յանուկովիչը լռում: Հայտնի է, որ Յանուկովիչի դեմ Ուկրաինայում քրեական գործ է հարուցված, այն էլ` մի քանի, բացի այդ ` նա միջազգային հետախուզման մեջ է գտնվում: Իշխանության նա այլևս չի վերադառնա, դրա ամենավառ ապացույցը, թերևս,  Պուտինի խոսքերն են, թե «Յանուկովիչը քաղաքական ապագա չունի » (այդ մասին նա հայտարարել էր Ուկրաինայի հարցով հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ): Հետևաբար` իր քաղաքական կարիերան և, առհասարակ, ապագան փրկելու հույսեր Յանուկովիչը, փաստացի, չունի: Առավել ևս, որ «հումանիստ» Պուտինը, Ղրիմը Ռուսաստանին միացնելուց հետո շատ հնարավոր է մոռանա իր մարդասիրական սկզբունքների մասին և չցանկանա էլ ավելի սրել Արևմուտքի հետ հարաբերությունները՝ շարունակելով հոգալ Յանուկովիչի անվտանգության մասին: Սակայն ճակատագրի հույսին թողնել ընկերոջը նույնպես չի կարող, չէ՞ որ իրար հետ երկար ճանապարհ են անցել և, ով գիտի, որքան «մութ գործեր» հաղթահարել

 

 Հետևաբար, չի բացառվում, որ Յանուկովիչի փրկության ամենահավանական տարբերակը անհետանալը կլինի: Հնարավոր է` պատժից խուսափելու համար դիմի դասական տարբերակի՝ բեմադրի իր մահը: Երեկ անգամ տեղեկություն է հայտնվել (http://glavcom.tv/video/7218.html), թե Յանուկովիչի ողջ լինելու փաստը կասկածի տակ են դրել անգամ պայծառատեսները: Չի բացառվում, որ օրեր անց պաշտոնապես հաստատվի նրա մահվան մասին լուրը: Պատմության մեջ քիչ չեն դեպքերը, երբ դատապարտված առաջնորդները փորձել են այս կերպ խույս տալ պատժից և կյանքի մնացյալ տարիներն անցկացնել մոլորակի հիասքանչ կղզիներից մեկում:

 

Անի ՍԱՀԱԿՅԱՆ

yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica