close
Եղանակը Երևանում
23 Նոյեմբերի 2019
+0°
+5°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Նմբ 2019
USD1476.95
GBP1614.03
EUR1527.60
RUB17.49
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ինչպիսին կլինեն նոր պետհամարանիշերը (լուսանկարներ)

Հասարակություն

19 Մարտի 2014, 18:10
 Ինչպիսին կլինեն նոր պետհամարանիշերը (լուսանկարներ)

Կառավարությունում այսօր որոշվեց, որ Հայաստանում կկիրառվեն տրանսպորտային միջոցների նոր պետհամարանիշեր: Ճանապարհային ոստիկանության կողմից հատկացվող հաշվառման համարանիշերում օգտագործվող տառերի և թվերի գրելատեսակները կհամապատասխանեցվեն նոր միջազգային ստանդարտներին, կլինեն առավել ընթեռնելի, իսկ համարանիշերի չափերը՝ ավելի հարմար օգտագործման համար: Բացի այդ` համարանիշերում կօգտագործվի նաև Հայաստանի Հանրապետության դրոշը:

 

ՀՀ կառավարության 2006 թվականի հուլիսի 27-ի N 1400-Ն որոշմամբ սահմանված` 1-ին տեսակի (հատկացվում են հաշվառվող տրանսպորտային միջոցների 80%-ից ավելիին) հաշվառման համարանիշերում օգտագործվող տառերի չափերը փոքր են թվերից, և որոշ դեպքերում խնդիրներ են առաջացնում ընթեռնելիության առումով: Բացի այդ` ներկայումս օգտագործվող տառերի և թվերի՝ գրելատեսակները ևս երբեմն խնդիրներ են առաջացնում ընթեռնելիության առումով, հատկապես` տեխնիկական միջոցներով հայտնաբերված իրավախախտումների դեպքում, քանի որ որոշ տառեր բավականին նման են միմյանց:

 

Խնդիրներ են առաջանում` նաև մոտոցիկլետների համարանիշերի չափերի հետ կապված, քանի որ ներկայիս համարանիշերի վահանակների չափերը մեծ են (315x155 մմ) և երթևեկության ընթացքում օդի հանդիպակաց ճնշման արդյունքում խոչընդոտում են երթևեկությանը, նաև՝ դեֆորմացվում:

 

ՀՀ կառավարության 2006 թվականի հուլիսի 27-ի N 1400-Ն որոշմամբ սահմանված հաշվառման համարնիշերում, բացառությամբ Հայաստանի Հանրապետության նախագահին սպասարկող տրանսպորտային միջոցների համարանիշերի, Հայաստանի Հանրապետության դրոշի կիրառություն նախատեսված չէր: Նախտեսված չէին նաև կցորդներին և կիսակցորդներին հատկացնելու համար` 520x112 մմ չափերի համարանիշեր («սովորական երկար» համարանիշեր), սակայն գործնականում, հատկապես՝ միջազգային բեռնափոխադրումներ իրականցնելիս դրանց օգտագործումն անհրաժեշտ է:

 

Հենց նշված խնդիրներին լուծում տալու համար է մշակվել կառավարության որոշման  վերոհիշյալ նախագիծը, որով՝

1. ճանապարհային ոստիկանության կողմից հատկացվող հաշվառման համարանիշերում (բացի դեղին, կարմիր, երկնագույն հիմնագույների համարանիշերի, Ամենայն Հայոց կաթողիկոսին սպասարկող թեթև մարդատար ավտոմոբիլի համարանիշերի, «Հյուրերին սպասարկող» և «Տարանցիկ» տեսակների համարանիշերի) նախատեսվում է կիրառել Հայաստանի Հանրապետության դրոշը,

 

2. ճանապարհային ոստիկանության կողմից հատկացվող հաշվառման համարանիշերում նախատեսվում է օգտագործել տառերի և թվերի՝ առավել ընթեռնելի գրատեսակներ,

 

3. 1-ին, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 27-րդ, 28-րդ և 30-րդ տեսակի հաշվառման համարանիշերում («սովորական երկար» համարանիշեր) օգտագործվող տառերի չափերը մեծացվում են և հավասարեցվում թվերի չափերին,

 

4. 1.1-ին, 6.1-ին, 7. 1-ին, 8.1-ին, 27.1-ին, 28.1-ին և 30.1-ին տեսակի հաշվառման համարանիշերի («քառակուսի» համարանիշեր) վահանակների չափերը մեծացվում են՝ 305x155 մմ չափի փոխարեն սահմանվում է 320x160 մմ չափը, ինչի արդյունքում մեծացվում են նաև դրանցում օգտագործվող տառերի և թվերի չափերը,

 

5. 2-րդ և 9-րդ տեսակի  հաշվառման համարանիշերի (մոտոցիկլետների համարանիշեր) վահանակների չափերը փոքրացվում են՝ 305x155 մմ չափի փոխարեն սահմանվում է 220x174 մմ չափը, սակայն մեծացվում են նաև դրանցում օգտագործվող տառերի և թվերի չափերը,

 

6. կցորդներին և կիսակցորդներին հատկացնելու համար սահմանվում են նաև 520x112 մմ չափերի համարանիշեր (3-րդ և 10-րդ տեսակներ): 

 

 

Ձև 1

 


տեսակ 1 տեսակ 1.1
տեսակ 2  
տեսակ 3 տեսակ 3.1
Տեսակ 4

 Տեսակ 5

 

 

 

Ձև 2


Տեսակ 6 Տեսակ 6.1
Տեսակ 7 Տեսակ 7.1
Տեսակ 8 Տեսակ 8.1
Տեսակ 9 մոտոցիկլ  
Տեսակ 10 /կցորդ/ Տեսակ 10.1
Տեսակ 11 Տեսակ 12

 

Ձև 3  Միջազգային կազմակերպությունների ու դիվանագիտական ներկայացուցչությունների տրանսպորտային միջոցների համար


Տեսակ 13 Տեսակ 13.1
Տեսակ 14 Տեսակ 14.1
Տեսակ 15 Տեսակ 15.1
Տեսակ 16 Տեսակ 17
Տեսակ 18 Տեսակ 19
Տեսակ 20 Տեսակ 21

 

Ձև 4 ՊՆ տրանսպորտային միջոցների համար


Տեսակ 22 Տեսակ 22.1
Տեսակ 23 Տեսակ 24
Տեսակ 25 Տեսակ 26

 

 

Ձև 5  նախագահին, կաթողիկոսին, բարձրաստիճան հյուրերին սպասարկող տրանսպորտային միջոցների համար



Նախագահին սպասարկող մեքենայի համար  
Տեսակ 27 Տեսակ 27.1
Ամենայն Հայոց կաթողիկոսին սպասարկող մեքենայի համար  
Տեսակ 28 Տեսակ 28.1
Բարձրաստիճան հյուրերին սպասարկող մեքենայի համար  
Տեսակ 29 Տեսակ 29.1
Տեսակ 29.2 Տեսակ 29.3

 

 

Ձև 6  Տարանցիկ և ժամանակավոր պետհամարանիշեր



Տեսակ 30 Տեսակ 30.1
Տեսակ 31 Տեսակ 32
Տեսակ 32.1 Տեսակ 32.2

 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica