close
Եղանակը Երևանում
21 Սեպտեմբերի 2018
+21°
+26°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Սեպ 2018
USD1482.44
GBP1637.06
EUR1564.60
RUB17.28
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ծառայություն ծառայությանց

Հարթակ

7 Մարտի 2014, 10:28
 Ծառայություն ծառայությանց

 

«ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մարտի 5-ին այցելել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան, որտեղ պրոֆեսորադասախոսական անձնակազմի և ուսանողների համար հանդես է եկել դասախոսությամբ՝ «Թուրք-ադրբեջանական դաշինքը որպես տարածաշրջանային անվտանգության սպառնալիք» թեմայով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի աշխատակազմի լրատվական ծառայությունը»։

 

Սա մեջբերում է կայքերից մեկում օրերս հրապարակված մի տեղեկատվությունից և ուշագրավ մի մանրամաս է պարունակում՝ առաջին հայացքից,  կարծես, սովորական: Ուշագրավը, անշուշտ, այն չէ, որ ԱԺ փոխնախագահը գնում է «մայր» բուհ (ուր ուսանել և հասակ է առել իբրև գիտնական` պարոն Շարմազանովը մանկավարժական գիտությունների թեկնածու է) և իր երեկվա դասախոսների համար հույժ այժմեական թեմայով դասախոսություն է կարդում, առավել ուշագրավ է այն իրողությունը, որ, ըստ տեղեկատվության, ԱԺ փոխնախագահի աշխատակազմը նաև… «լրատվական ծառայություն» ունի: ԱԺ կայքում այդպիսի մարմնի գոյության մասին որևէ տեղ նշված չէ, դեռ ավելին՝ կայքում ոչ թե լրատվական ծառայություն, այլ ընդամենը խոսնակի մասին խոսք կա, այն էլ՝ ԱԺ նախագահի համար, հետևաբար` զարմանալի է, թե ինչպես է ծագել Շարմազանովի աշխատակազմի «մամուլի ծառայությունը»:

 

Ծագման աղբյուրը գտնելու մեր փնտրտուքն անցավ ապարդյուն, և մեզ մնում է ընդամենը ենթադրել, որ, ինչպես վերջերս մոդայիկ է դարձել գրասենյակ ունենալը (արժանահիշատակ Կ. Ավագյանի «գրասենյակը»՝ զորօրինակ), այդպես նաև մոդայիկ է դառնում մամուլի ծառայություն ունենալը, այդ ծառայությամբ իր աթոռն ու պաշտոնն արժևորելու` մերօրյա իշխանավորի նկրտումները բավարարելը:

 

Ինչ վերաբերում է պարոն Շարմազանովին, նրա պարագայում մեկ ուրիշ հետաքրքրական մանրամաս էլ կա: Նա ի պաշտոնե նաև ՀՀԿ «մամուլի ծառայությունն» է՝ քարտուղարը, հետևաբար ստացվում է, որ մեր երկրում մամուլի ծառայությունն էլ է ուզում մամուլի ծառայություն ունենալ:

 

Բ. Գասպարյան


Մահացել է Վիետնամի նախագահը
21 Սեպտեմբերի 2018, 10:12 Մահացել է Վիետնամի նախագահը
yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica