close
Եղանակը Երևանում
26 Սեպտեմբերի 2018
+22°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Սեպ 2018
USD1481.66
GBP1633.53
EUR1566.62
RUB17.32
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Պատասխան` «խորհրդատու» Ա. Ահարոնյանին

Հարթակ

4 Մարտի 2014, 17:36
 Պատասխան` «խորհրդատու» Ա. Ահարոնյանին

Yerkir.am կայքի հրապարակմանը, որում հեգնանքով անդրադարձել էինք ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պատասխանին, թե՝ «հանցագործությունները հաշվառումից թաքցնելու արատավոր գործելաոճի բացառման և քողարկված բնույթ կրող հանցագործությունների հայտնաբերման ուղղությամբ ՀՀ ոստիկանության կողմից կատարված աշխատանքները մեծապես նպաստել են վերջին տարիներին հանրապետությունում գրանցված հանցագործությունների թվաքանակի աճին», հիշյալ վարչության պետ Ա. Ահարոնյանի հրահանգով այս անգամ պատասխանել է, ոչ ավելի, ոչ պակաս, ոստիկանության պաշտոնական կայքը, ընդ որում` լրատվամիջոցի հեգնանքին փորձել պատասխանել… ծաղրով:

 

Ուսուցանող ոճով, ուսուցանողի ինքնաբավությամբ տոգորված այդ արձագանքը («Հիմա հասկանալի՞ է: Ո՞չ: Առավել մանրամասնենք» կամ «Չհասկացողների համար կրկին ու վանկ առ վանկ բացատրենք…» և այս հանգույն) զարմացնում է, նախ, հեղինակի այն աներեր համոզվածությամբ, թե իրենք մեր խմբագրությանն անթերի պատասխան են ուղարկել, ինչպես ասում են՝ ոսկեղենիկ հայերենով, մինչդեռ լրատվամիջոցը, բան ու գործը թողած, պարապ հեգնում է:

 

«Դասատու» Ա. Ահարոնյանին հիշեցնենք, որ «նպաստել» բառը միանգամայն դրական բովանդակություն ունի, և երբ լրատվության վարչությունն ասում է` «նպաստել են»` այս բառից առաջ դնելով ոգևորիչ մի մակբայ՝ «մեծապես», հետո էլ ավելացնում է մեկ այլ դրական բովանդակությամբ բառ՝ «աճին», արդյունքում ստացվում է «մեծապես նպաստել են հանցագործությունների թվաքանակի աճին» զարմանալիքը, որի վերաբերմամբ մտածել այլ բան, քան որ վերոհիշյալ վարչությունում խառնել են հայերեն սովորական բառերի իմաստները, հնարավոր չէ: Ուրեմն` հորդոր ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանման պետին` չարժե, եղբա'յր, գրագիտության ու ամենագիտության դասեր տալ այն դեպքում, երբ դրա կարիքն առավելապես ունի ձեր վարչությունը, ինչպես նաև Դուք: Ձեր պաշտոնական «նպաստիչ» պատասխանը՝ ապացույց:

 

Yerkir.am

yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica