close
Եղանակը Երևանում
22 Նոյեմբերի 2018
+6°
+8°Ցերեկ
+5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Նմբ 2018
USD1484.29
GBP1618.87
EUR1551.32
RUB17.35
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Սերիալային սուպերռեալիզմ

Հարթակ

3 Մարտի 2014, 13:29
 Սերիալային սուպերռեալիզմ

Հայ սերիալիստների տաղանդը, անտարակույս, սահմաններ չի ճանաչում: Ահավասիկ` մինչ հայությունը տագնապով ու անհանգստությամբ հետևում է սիրված դերասան Գուժ Մանուկյանի առողջական վիճակին, մինչ լրատվամիջոցներից հուսադրող տեղեկություններ են հասնում, ինչպես, օրինակ, Yerkir.am-ի կայքից, որ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում բուժվող դերասանն ապաքինման փուլում է և այսօր կամ վաղը դուրս կգրվի հիվանդանոցից, հանկարծ պարզվում է, որ հայ շա՛տ առաջադիմած սերիալամիտքը հղացել է դերասանին հենց հիվանդանոցի մահճում բռնեցնելու և նրան բացառիկ ռեալիստական ոճում խաղացնելու գաղափարը:

 

Վստահ եմ` ոչ միայն տողերս գրողը, այլև շատ ու շատ հեռուստադիտողներ էին երեկ ապշանքով նայում, թե ինչպես է Գուժ Մանուկյանը խաղում «Արմենիա» հեռուստաընկերության եթերով հեռարձակվող «Հարազատ թշնամի» (թե՞ «Թշնամի հարազատ») սերիալի հերթական սերիալում: Իրավիճակը միանգամայն հիվանդանոցային էր` դերասանն իսկապես պառկած էր, իսկապես թույլ ու գունատ էր և… խաղում էր: Տեսնես Փարաջանովի կամ, ասենք, Ֆելլինիի մտքով երբևէ անցե՞լ է իրականում մեռնող դերակատարից մեռնողի աներևակայելի ռեալիստական կերպար ստանալ, թե՞ դա միայն հայ սերիալիստների հանճարի արդյունքն է:

 

Վախենամ՝ այստեղ մենք իսկապես անկրկնելի ենք և աննախադեպ «հանճարեղ»:

 

Հ.Գ.: Մեռնողի օրինակը, թերևս, պատշաճ չէր, հեռու Գուժ Մանուկյանից:

 

Լ. Սարգսյան

 Ապաշխարանք
21 Նոյեմբերի 2018, 22:24 Ապաշխարանք
Լավրովին հրավիրել են Իրաք
21 Նոյեմբերի 2018, 16:31 Լավրովին հրավիրել են Իրաք
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica