close
Եղանակը Երևանում
21 Նոյեմբերի 2018
+2°
+11°Ցերեկ
+2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Նմբ 2018
USD1484.70
GBP1622.16
EUR1553.96
RUB17.38
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Աղվան Վարդանյանի բանաստեղծությունը` նվիրված Լևոն Խեչոյանի հիշատակին

Թուղթուգիր

28 Փետրվարի 2014, 22:50
 Աղվան Վարդանյանի բանաստեղծությունը` նվիրված Լևոն Խեչոյանի հիշատակին

Այսօր` Կամերային երաժշտության տանը` արձակագիր Լևոն Խեչոյանի «Մհերի դռան գիրքը» վեպի շնորհանդեսին, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր, գրող Աղվան Վարդանյանն ընթերցեց իր բանաստեղծությունը` ձոնված մեծանուն գրողին:

 

Խեչոյանի ընկեր և գրչակից Աղվան Վարդանյանն իր խոսքում նշեց, որ Խեչոյանի մահվան մասին տեղեկացել է վերջինիս որդուց` արտերկրում գտնվելու ժամանակ,  և այդ օրը նրա հիշատակին գրել է  այս բանաստեղծությունը:

 

 

                                                      Մի բուռ հող

 

 

 Մի դուռ էլ բացվեց` նա էլ ելավ

Աստիճաններով ահ ու ներման,

Խուան Միրոյի թանգարանում

Ես խաղաղվեցի կտավի դեմ,

Ուր տաք կարմիր էր ու պաղ ճերմակ:

 

 

Հեռու սարերում մի զվարթուն

Փառաբանում էր գրերը գոց,

Ողբը կիթառի իսպանացոց

Ինձ մոտեցնում էր քո պատկերին`

Մարմինդ` ավեր, մորուսդ` բոց:

 

 

Այն էր: Ու ելա` ցորեն ու նուռ

Եվ ընկույզ առա, որ լիաբուռ

Բերեմ գոհության, իբրև համբույր

Մերձծաղկաձորյան հավքին քո զառ,

Ով քեզ ընծայեց Մհերի դուռ:

 

 

Այս է: Ու մի գիր` ոսկե հատում,

Որին հավատում-չեմ հավատում,

Բայց վեր եմ կենում ու տնետուն`

Դողէրոցքի մեջ սրտակտուր

Պատմում պատմություն քառապատում:

 

 

 

 

Անարմատ ծիլեր
20 Նոյեմբերի 2018, 22:02 Անարմատ ծիլեր
yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica