close
Եղանակը Երևանում
19 Նոյեմբերի 2018
+1°
+10°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Նմբ 2018
USD1485.72
GBP1621.53
EUR1550.71
RUB17.35
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կոալիցիայի «Կապիտալը»

Հարթակ

28 Փետրվարի 2014, 17:25
 Կոալիցիայի «Կապիտալը»

Երևանյան հրատարակչատներից մեկում, ըստ լավատեղյակ աղբյուրների, տպագրության է պատրաստվում «Քաղաքական հումոր. ասույթներ և անեկդոտներ» ժողովածու: Հրատարակիչները հապաղում են գիրքը լույս ընծայել, որովհետև դեռ վերջնականապես պարզված չէ հեղինակային պատկանելության հարցը: Ժողովածուն թեև ծայրից ծայր կառուցված է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Գալուստ Սահակյանի՝ տասնամյակների ընթացքում արարած ասույթների, արտաբերած իմաստությունների, ինչպես նաև իր շուրջ ստեղծված անեկդոտների վրա, այնուամենայնիվ, հրատարակիչները տարակուսում են՝ Գալուստ Գրիգորիչի՞ն համարել գրքի հեղինակ, թե՞ նրա իմաստնությունները սերունդներին պահ տվող անխոնջ լրագրողներին:

 

Գրիգորիչի թույլտվությամբ, ժողովածուի թեմատիկ ամբողջականությունն ապահովելու նպատակով գրքի վերջում իբրև հավելված զետեղված է նաև Շմայսի «Պատգամավորական քֆուր-ուղերձներ» էթնիկ հետազոտությունը, որը խմբագրել է Մհեր Սեդրակյանը, սրբագրել՝ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը: Գրքի գաղափարական ուղղվածությունը հղկել է հեղինակի կուսակից ընկեր Էդուարդ Շարմազանովը՝ համագործակցությամբ կուսակցական գծով Հանրապետականի եգան Արթուր Բաղդասարյանի: (Վերջերս, ասում են, ՀՀԿ-ն ու ՕԵԿ-ը իրար աղջիկ չեն տալիս-առնում: Յոթ պորտն արդեն չի անցնում):

 

Նախատեսվում է գիրքը հրատարակել 160 000 տպաքանակով, «Յուրաքանչյուր հանրապետականին՝ մեկ գիրք» նշանաբանով: Նախապես նույնիսկ բաժանորդագրություն է իրականացվել, որը, սակայն, 70 000-ով գերազանցել է նախորոշված թիվը. հրատարակիչները, փաստորեն, հաշվի չեն առել հեղինակի եգանի «կողմը», որը նույնպես ցանկացել է ունենալ այդ հրատարակությունը՝ կոալիցիայի «Կապիտալը»: Հրատարակությունից հետո հեղինակը, ըստ լուրերի, գիրքը կներկայացնի քաղաքագիտության թեկնածուի գիտական աստիճան ստանալու համար: Ախր աններելի-աննորմալ վիճակ է` կուսակիցների շրջանում ակադեմիկոսի համբավ ունեցող մարդը, փաստորեն, մի հասարակ գիտության թեկնածուի աստիճան էլ չունի: Երբ նույնիսկ Տարոնն ունի:

Լ.Ս.

Օդի ջերմաստիճանը չի փոխվի
18 Նոյեմբերի 2018, 16:27 Օդի ջերմաստիճանը չի փոխվի
Ընտրակաշառք` Փաշինյանից
17 Նոյեմբերի 2018, 19:19 Ընտրակաշառք` Փաշինյանից
yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica