close
Եղանակը Երևանում
24 Հոկտեմբերի 2019
+8°
+18°Ցերեկ
+8°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Հոկ 2019
USD1475.99
GBP1611.79
EUR1528.92
RUB17.45
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Բելգիայում Ադրբեջանին հիշեցրեցին նրա արյունոտ անցյալն ու ներկան

Քաղաքական

27 Փետրվարի 2014, 13:41
 Բելգիայում Ադրբեջանին հիշեցրեցին նրա արյունոտ անցյալն ու ներկան

Փետրվարի 26-ին Բրյուսելում Ադրբեջանի դեսպանատան առջեւ բողոքի ցույց է իրականացվել` ի հիշատակ Սումգայիթում, Բաքվում, Մարաղայում եւ ադրբեջանական այլ բնակավայրերում զոհված հայերի: Ցույցը կազմակերպել էր ՀՅԴ Բելգիայի Հայ Դատի հանձնախումբը։

 

Մասնակիցները Հայաստանի եւ Արցախի դրոշներով, ինչպես նաեւ պաստառներով, անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն եւ հայերեն կոչերով Ադրբեջանին հիշեցրել են նրա արյունոտ անցյալն ու ներկան` 1988-ի ջարդերից սկսած, Գուրգեն Մարգարյանի եւ Արմեն Հովհաննիսյանի նահատակությամբ վերջացրած:  Նշվել է, որ աշխարհասփյուռ հայությունը վճռակամ է, եւ վաղ, թե ուշ Ադրբեջանը կճանաչի Արցախի անկախությունը:

 

Ադրբեջանի դեսպանությանն ուղղված նամակն ընթերցելուց հետո` ցույցի մասնակիցները քայլել են դեպի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին կանգնեցված խաչքարը, որտեղ հոգեհանգստյան պատարագ է մատուցվել:

 

Ի դեպ, ներկա են եղել նաեւ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ դեսպան Ավետ Ադոնցը, ՆԱՏՕ-ում ՀՀ դեսպան Արմեն Եդիգարյանը:

 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica