close
Եղանակը Երևանում
16 Նոյեմբերի 2018
+6°
+11°Ցերեկ
+5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Նմբ 2018
USD1485.72
GBP1621.53
EUR1550.71
RUB17.35
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ես` դարձի եկածս, շնորհավորում եմ Վարդան Պետրոսյանի ծննդյան տարեդարձը

Հարթակ

27 Փետրվարի 2014, 13:16
 Ես` դարձի եկածս, շնորհավորում եմ Վարդան Պետրոսյանի ծննդյան տարեդարձը

 

Վարդան Պետրոսյանը մի ներկայացում ուներ` «Սեռասարսափ», որի առաջին հանդիսատեսը ուսանողներն էին: Վարդան Պետրոսյանը շրջում էր բուհերում, խաղում ներկայացումը, որից հետո ուսանողների հետ քննարկում` ո՞ր մասը թողնել ներկայացման մեջ եւ ի՞նչ ավելացնել: Ուշադիր լսում էր բոլորի կարծիքը, քննարկում, համաձայնում կամ ոչ:

 

Ինձ երկու անգամ է բախտ վիճակվել տարբեր բուհերում դիտել ներկայացումը եւ ուրախությամբ երկրորդ անգամ նկատեցի, որ ավելացված ու հանված են մի շարք մասեր. մեր դիտողությունները հաշվի էին առնվել: Կարեւորը սա չէ. ներկայացումից հետո, երբ քննարկումն էլ վերջացավ, տուն գնալու ցանկություն չունեինք, չնայած արդեն երեկո էր, դրսում էլ` մութ-մութ:

 

«Լավ, էս հեչ, պատմեք` տեսնեմ ո՞նց է ձեր օրն անցնում, ի՞նչ է ձեզ հուզում, ի՞նչ խնդիրներ, մտահոգություններ ունեք»,-ասաց դերասանը ու կրակն ընկավ. բոլորիս թվում էր, թե մեր խնդիրն ամենակարեւորն է ու ամենաչլուծվողը: 6-7 հոգով էինք մնացել. տուն գնալներս չէր գալիս, ոչ ոք մեզ հետ դեռ էսքան լուրջ «հաշվի նստած» չկար:

 

Ասում էր` «ով ամաչում է` կարող է առանձին էլ ինձ հետ խոսել»: Ի՞նչ ամաչել, հազիվ թարմ ականջ էինք գտել` էն էլ Վարդան Պետրոսյանի ականջը:

 

Այն, ինչի մասին խոսեցինք, մեր գաղտնիքն է, բայց կարեւորը` տուն գնացինք /գոնե ես/ թեթեւացած ու «հա, դե, խնդիր է, կլուծվի, էլի» տրամադրվածությամբ ու արդեն մեր չլուծվելիք խնդիրների /խնդիրներս էլ խնդիր լինեին/ լուծման մի քանի տարբերակներով:

 

Հաջորդ օրը այն բուհում, որտեղ ցուցադրվել էր ներկայացումը, մի թեթեւ իրարանցում էր. երբ նախորդ օրը ներկայացումից հետո դերասանն արդեն մեր կարծիքներն էր լսում, դասախոսներից մեկը նույնպես ցանկացավ իր կարծիքն ասել:

 

«Դուք մեծ գործ եք անում, մեծ ու կարեւոր: Սեռական դաստիարակությունն, իրոք, կաղում է մեզ մոտ, եւ ձեւական կողմը շատ է: Ազգը չի մոռանա ձեզ»,-մոտավորապես նման կերպ արտահայտվեց դասախոսը` չհաշված մեկ-երկու վերամբարձ հաճոյախոսությունները, որին հաջորդեցին մեր բուռն ծափահարությունները ու, ի ուրախություն մեզ, դասախոսի լքումը «դեպքի վայրը»:

 

Հաջորդ օրը, սակայն, պարզվեց, որ ազգը փոշմանել է ու որոշել` մոռանալ Վարդան Պետրոսյանին, քանի որ դասախոսը, որը նայել էր ներկայացումը, հանկարծ հայտարարել էր, որ այն խայտառակություն էր, ինչպե՞ս կարելի էր ուսանողների մոտ խոսել սեռական թեմաներից, ինչպե՞ս-ների շարքը շրջում էր բոլոր հարկերում ու միջանցքներում: Բայց, քանի որ ուսանողներն ավելի շատ էին, քան` այդ մեկ բարոյախոսը, ուսանողները, որոնք չէին մտափոխվել, ուսանողները, որոնք ներկայացման քննարկման ժամանակ նաեւ քննադատական կարծիքներ էին հայտնել` այս կամ այն հատվածի հետ կապված, ուսանողները, որոնք, եթե գովել էլ էին ներկայացումը, ոչ մատներին էին խաչ արել, ոչ էլ` լեզուն կծել, ինչպե՞ս-ների շարանը հանկարծ` ինչպես հայտնվել էր, այնպես էլ ինչ-որ` հավանաբար, դասախոսի եւ նրա ընկերուհիների հեռախոսազրույցի մեջ մնաց ու խեղդվեց:

 

Վարդան Պետրոսյանն ասում էր` եթե ներկայացումից հետո անգամ մեկը փոխում է իր կարծիքը, եթե ինձ հաջողվում է անգամ մեկին «դարձի բերել»` ներկայացումը հաջողված եմ համարում: Ես` դարձի եկածս, շնորհավորում եմ Վարդան Պետրոսյանի ծննդյան 55-րդ ամյակը, վերամբարձ ու ճռճռան մաղթանքների փոխարեն` պինդ կացեք:

 

Սիրով` Կարինե Հարությունյան


Ի՞նչն ենք պաշտպանում...
16 Նոյեմբերի 2018, 21:45 Ի՞նչն ենք պաշտպանում...
Տեղումներ` թաց ձյան տեսքով
16 Նոյեմբերի 2018, 18:01 Տեղումներ` թաց ձյան տեսքով
yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica