close
Եղանակը Երևանում
19 Դեկտեմբերի 2018
+1°
+7°Ցերեկ
+1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Դեկ 2018
USD1484.72
GBP1613.27
EUR1551.42
RUB17.27
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Դաշնակցությունը ոչ մի կողմից է, ոչ էլ` մյուս

Հարցազրույց

28 Ապրիլի 2011, 22:21
 Դաշնակցությունը ոչ մի կողմից է, ոչ էլ` մյուս

Այն, ինչ եղավ, եղավ տասը զոհերին, այ, դա վերադարձնել անհնար է: Եվ այդ առումով երկու կողմերն էլ մեղավոր են: Թե ինչքան է ամեն մեկի մեղքի բաժինը, ճիշտ կլինի, որ հատուկ քննությամբ ճշտվի: Դաշնակցությունը ոչ մի՛ կողմից է եղել, ոչ էլ` մյուս, եւ առավել քան շահագրգիռ ենք, որ օբյեկտիվ քննություն անցկացվի ու լիարժեք բացահայտվեն բոլոր հանգամանքները. ասում է ՀՅԴ Գերագույն Մարմնի անդամ Արմեն Ռուստամյանը:

- Ինչպե՞ս կմեկնաբանեք հանրապետության նախագահի հայտարարությունն այն մասին, որ անհրաժեշտություն կա նոր թափ հաղորդել մարտի 1-ի իրադարձությունների հետ կապված հանգամանքների բացահայտմանը:

- Մենք դրա մասին վաղուց ենք խոսում, եւ երբ ԱԺ-ի կողմից մարտի 1-ի եւ 2-ի իրադարձություններն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման մասին համապատասխան եզրակացություն էր ընդունվում, այդ ժամանակ էլ հատուկ կարծիքով հանդես եկանք, որովհետեւ որոշակի հաստատումների վերաբերյալ հիմնական գնահատականներին մենք համաձայն չէինք, թեեւ, դրանով հանդերձ, շատ ակտիվ մասնակցեցինք հանձնաժողովի աշխատանքներին: Հենց այդ հանձնաժողովի գործունեության ժամանակ էլ մեզ համար ակնհայտ դարձավ երեք հիմնական խնդիր, որի վերաբերյալ ներկայացրինք մեր հատուկ կարծիքը: Եվ հիմա ինչ որ տեղի է ունենում, տեղի է ունենում նույն տրամաբանությամբ:

Առաջին հարցն այն էր, որ քննությունն իսկապես ցույց տվեց, որ ոստիկանների գործողությունները միանշանակ չի կարելի գնահատել իբրեւ իրավաչափ ու համաչափ, այլ ընդհակառակը, հարցեր են առաջացել հենց համաչափության եւ իրավաչափության հետ կապված: Այդ խնդիրը պետք է ավելի ամբողջական քննարկել, որովհետեւ ոստիկանությունը կարող էր եւ ուներ հնարավորություններ` ավելի համաչափ եւ իրավաչափ գործելու, որը տեղի չի ունեցել:

Երկրորդ, որ տասը զոհերի հանգամանքները ճշտված չեն: Ըստ էության, դա ամենակարեւոր հարցերից մեկն էր, որովհետեւ քանի դեռ այդ խնդիրը լուծված չէ, փոխադարձ մեղադրանքներն անընդհատ լինելու են:

Երրորդ, չպարզաբանված հարցերն ակնհայտ են դարձնում, որ նոր, լրացուցիչ քննություն է անհրաժեշտ: Մարտի 1-ի եւ 2-ի իրադարձությունների հետ կապված էջը վերջնականապես փակելու համար այս երեք հիմնական խնդիրներն են, որ առկա են, եւ ես գտնում եմ, որ ժամանակին ՀՅ Դաշնակցության տեսակետը եղել է ամբողջական, խորքային եւ քաղաքական առումով իրավիճակին լիովին համապատասխան:

- Ըստ Ձեզ, ինչո՞ւ հանրապետության նախագահը հիմա որոշեց անդրադառնալ հարցին, երբ ընտրություններին մեկ տարի է մնացել:

- Սա նշանակում է, որ սկսվել է երկխոսություն: Ըստ էության, երկու կողմերն էլ պատրաստակամություն են հայտնում երկխոսելու, եւ սա պետք է դիտարկել հենց այդ քաղաքական ենթատեքստի մեջ, որը, ի դեպ, ես նորմալ եմ համարում: Երկխոսություններին մենք միշտ էլ կողմ ենք եղել, եւ եթե երկխոսությունն օգնելու է հարցերի բացահայտմանն ու պարզաբանմանը, ավելի հստակ է դարձնելու կողմերի իրական նպատակներն ու քաղաքական ծրագրերը, միայն ողջունելի է:

- Կարծիքներ կան, որ Տեր-Պետրոսյանի եւ Սերժ Սարգսյանի միջեւ պայմանավորվածություն կա` մարտի 1-ի դեպքերի պատասխանատվությունը «բարդել» Ռոբերտ Քոչարյանի ուսերին` այդպիսով, կանխելով վերջինի վերադարձը մեծ քաղաքականություն:

- Չեմ կարծում, որ այդպիսի տարանջատում հնարավոր է իրականացնել, որովհետեւ այդ օրերին իշխանությունը եղել է շատ հստակ միակամ, եւ ինչ որ կատարվել է, կատարվել է իշխանությունների կողմից: Բոլոր այսօրվա պատասխանատուներն այն ժամանակ էլ պատասխանատու էին ներքին քաղաքականության հետ կապված հարցերում, որովհետեւ, ըստ Սահմանադրության, ներքին քաղաքականությունն իրականացնում է կառավարությունը, արտաքին քաղաքականությունն իրականացնում է նախագահի հետ համաձայնեցված: Գոյություն ունի սահմանադրություն, որը հստակ սահմանել է լիազորությունները, եւ փորձել ինչ-որ նոր շեշտադրումներ կատարել ընդհանուր պատասխանատվության դաշտի հստակեցման հետ կապված, կարծում եմ, տեղին չէ:

Շատ ավելի կարեւոր է բացահայտել իրերի իրական վիճակը, եւ այդտեղ պարզ կդառնա կոնկրետ անձանց պատասխանատվությունը, դրան համապատասխան էլ պետք է գնահատվի նրանց գործունեությունը: Հենց դրա համար է պետք նաեւ այս ամբողջական քննությունը: Մենք այս խնդրով միայն շահագրգիռ ենք, առաջին իսկ պահից դա ենք ասել: Նախ դրանից առաջ զգուշացրել ենք, որ այս ամենը լավ տեղ չի տանելու եւ հանգեցնելու է բախումների: Երթ կազմակերպեցինք` խաղաղության կոչեր անելով, հիմնական թեկնածուների շտաբերի մոտ անցկացրինք հանրահավաքներ` ասելով, որ պետք է զգույշ լինել, որպեսզի սա չհանգեցնի առճակատման, որ դրանից երկիրը չտուժի: Պատահական չէ, որ մեր գնահատականները շատ ավելի ադեկվատ, շատ ավելի ճիշտ են եղել, եւ հիմա ինչ խոսում են, այդ երեք հարցերի շուրջ են խոսում:

Շուշան ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Փաշինյանն ասելիք չունի՞
18 Դեկտեմբերի 2018, 23:19 Փաշինյանն ասելիք չունի՞
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica