close
Եղանակը Երևանում
14 Նոյեմբերի 2018
+5°
+9°Ցերեկ
+5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
14 Նմբ 2018
USD1487.96
GBP1632.69
EUR1549.93
RUB17.21
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ավագը

Թուղթուգիր

25 Փետրվարի 2014, 11:11
 Ավագը

Այսօր բանաստեղծ Ավագ Եփրեմյանի ծննդյան օրն է:

 

***

Ինձ ընդամենը թվում է, թե ես, ասենք, բանաստեղծություն եմ գրում կամ սիրում եմ: Իրականում ես իրականացնում եմ «Բանաստեղծություն», «Սեր» եւ այլ խորագրերով պրոյեկտներ:

 

Ավագ ԵՓՐԵՄՅԱՆ

 

 

 

***

 

ՆԵՐՍ ՈՒ ԴՐՍԻՑ

Զգայարաններին ընդդեմ օգոստոսի
արեւ, տարածության հոտ է «բուրում»,
եւ դրդում է խոսել ինչպես Իոսիֆ
Բրոդսկին, մի ժամանակ, Իստամբուլում:
Բայց ես ուրիշ մեկն եմ, թեպետ երերում են
Ցավերն իմ ցավի մեջ: Նաեւ եթե
Անդունդը կա, ապա պիտի վերեւում էլ
Երկինք լինի, «...քանզի անհեթեթ է»:

 

Հավատում եմ: Ներսեր ու դրսերից
Մարդ ու աղբ է հորդում. միմյանցով են դալար: 
Ուրիշ՝ Ոչինչ: Ոչինչն իր դարսերից 
հանած իր կամքերն է ցփնում: Օձագալար
ազատությունները. հենց «բյուրվիշապ»՝ 
այստեղերում մի օր գրված՝ ցնծուն տառով: 
Գալիքիդ հուշերը - Աղոտ Վերը հիշած -
ընկրկում են եւս հազար ազատ տարով:

 

***

ՀԵՌԱՎՈՐ ԽՆՋՈՒՅՔ

 

Այս տարածության մեջ - Արարչից մինչեւ Ավերիչ...

Էլ ոչ հանդիպում կարող ես ճաշակել, ոչ բաժանում.

նույնկերպ լցվել ու թափվում են իրենց գավերից

ե՛ւ կյանքը, ե՛ւ մահը... ինչպե՞ս սա որեւէ ժանրում

 

վերապրես... Նորից դարեր, ժանրեր, սրտեր հատել՝

խմելով թափվող բաժակներից. ամեն մի կումը

դառն է ավելի, իմ անկարեկից հանդիսատես,

քան աշխարհը, որ Եղավ: Որ հիմա հոգուս միգում է.

 

 

հեռավոր այնտեղ են՝ նույն սեղանի շուրջը՝

ե՛ւ կյանքի կտավին մահեր Նկարողը, ե՛ւ Հայրը, ե՛ւ Որդին,

ե՛ւ բառեր բռնկող Շունչը,

եւ բառերը՝ մնացած առանց կոկորդի...


 

***

 

ՄՆԱԼԸ

 

1.

 

Հեռացավ, ուրեմն՝ կյանքն էր:

Այս անգամ՝ ամիսը.

դեռ երեւում է թիկունքը,

գետնին քսվող թիկնոցն արեւոտ է,

որպես նախերգանքը

դեռեւս չգիտակցված ցավի:

 

 

Ցավը,

այսինքն՝ ես դեռ մնում եմ:

 

Ու դարձյալ՝ պատանու նման,

որը սիրել գիտի արդեն,

բայց սիրո մասին խոսել՝ դեռ ոչ:

 

2.

 

Լիովին զետեղված նոր ամսվա մեջ -

գետի հորդորը, ամպի կանչը,

կասկածը քամու...

 

Բայց սիրո ուզածը մնալն է

նույն տեղում:

Նույնը մնացյալն է միշտ,

սա՝ լռությունը - անշարժ խոսք,

կամ՝ բնապատկերը՝ մեկ այլ բառով...

Բայց երեք ուրիշով էլ՝

զետեղված լինելու պատրանքը,

որը կարող է ձգվել անվերջ՝ ցավից

մինչեւ արեւոտ թիկնոցը հեռացողի:

 

Արդեն հեռացածի...

որի դեմքը կրկին

տեսնելու ջանքը միշտ ձախողվում է -

այսպես - դառնալով բանաստեղծություն՝

լրելով զետեղման պատրանքները,

այսինքն՝ փակելով հսկա ճեղքերը լռության,

 

կամ մեկ այլ բառով՝ բնապատկերի,

որում դեռ մնում եմ:

 

***

 

ՈԻՐԻՇ ԵՐԿԻՐ, ՈՒՐԻՇ ԵՐԿԻՆՔ

Բառեր չկային:

Հուշը զսպված էր:

 

Էլ ի՞նչ հսկում,

ի՞նչ անդրադարձ:

 

Ամբողջը ոռոգող գետը,

կամ ժամանակն ինքը,

կամ սերը՝

հավատ ու հույսից

մաքրված իսպառ,

հոսում ու թափվում էր ինքն իր մեջ:

 

Երազը սրբվում էր երազով:

 

Կյանքը հարցնում էր,

մահը տալիս էր պատասխանը,

իսկ մահվան չիմացածը

կյանքն էր -

ինչպես փրկելիք

միակ գիրք -

ծաղկում:

 

Սպասվում է անձրև
14 Նոյեմբերի 2018, 18:03 Սպասվում է անձրև
Եվս մեկ շաբաթ անորոշություն
14 Նոյեմբերի 2018, 17:26 Եվս մեկ շաբաթ անորոշություն
yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica