close
Եղանակը Երևանում
19 Փետրվարի 2020
-2°
+5°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Փտր 2020
USD1478.95
GBP1622.40
EUR1518.37
RUB17.51
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Խոսքի արժեքը

Հարթակ

21 Փետրվարի 2014, 19:05
 Խոսքի արժեքը

Նախագահի վերջին շրջանի գրավոր ելույթներին թռուցիկ ծանոթությունը բերում է եզրահանգման, որ դրանք սկսել են աչքի ընկնել որոշակի գեղարվեստականությամբ ու նույնիսկ ռոմանտիկ շնչով: Անշուշտ, գեղարվեստականությունը և ռոմանտիզմը վատ բան չեն, մանավանդ` կրթությամբ բանասեր նախագահի գրչի տակ, սակայն ամբողջ խնդիրն այդ երկուսի անհամամասնական չափաբաժնով հայտնվելն է նախագահական խոսքում: Տպավորություն կա, որ դրանք միտված են ոչ թե հարկավոր չափով հետաքրքիր և լսելի դարձնելու խոսքը, այլ իրենցով սքողելու իրականությունը:

 

Ս. Սարգսյանի ելույթագիրների խոսքը վաղուց ի վեր կեղծ ռոմանտիզմով հագեցած խոսք է, այդ կեղծիքն զգալի է նույնիսկ խոսքի կառուցվածքային մակարդակում և այնքան ակնհայտ է, որ ոչ միայն առաջացնում է ունկնդրի կամ ընթերցողի թերահավատությունն ու նույնիսկ ժպիտը, այլև նրանց ակամա հակում է համեմատության, մասնավորապես` առաջին նախագահի խոսքի հետ: Թվում է, թե Ս. Սարգսյանն առաջինին պերճախոսությամբ գերազանցելու «կուրս» է վերցրել, սակայն մոռացել է մի կարևոր հանգամանք` առաջին նախագահի խոսքի գեղեցկությունը ոչ թե սիրուն բառերի ու արտահայտությունների, ոչ թե ուղիղ իմաստով գեղեցկախոսության մեջ է, այլ այդ խոսքի բացառիկ կառուցիկության, տրամաբանական հյուսվածքի և նույնիսկ ակադեմիական խստաբանության մեջ: Ի տարբերություն Ս. Սարգսյանի ելույթագիրների խոսքի՝ առաջին նախագահի խոսքում եթե կա էլ պաթետիզմ, ապա դա տրամաբանորեն հասունացված պաթետիզմ է, բովանդակային այնպիսի լիցքի արտահայտություն, որ պաթետիկ եզրահանգումը դարձնում է միանգամայն բնական:

 

Այո, երրորդ նախագահը կարծես փորձում է եթե ոչ բարձրանալ, ապա գոնե լինել առաջինի գրավոր խոսքի մակարդակին և նրա հետ հետին թվով մրցակցության մեջ է: Սակայն հարկ է նկատել, որ այդ մրցավեճում հաղթանակը երրորդի կողմը չէ, իսկ պատճառն ընդամենը պարզ մի բան է` առաջին նախագահը չափազանց շատ է կարևորում և հարգում գիրը, ահա, թե ինչու իր հնչեցնելիք կարևոր տեքստերը գրում է ինքը, մինչդեռ երրորդի համար ջանք են թափում ուրիշները, որովհետև նրա համար խոսքը մեծ հաշվով արժեք չունի:

 

Լ. ՍԱՐԳՍՅԱՆ

Դագաղներ՝ կատուների համար
18 Փետրվարի 2020, 23:38 Դագաղներ՝ կատուների համար
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica