close
Եղանակը Երևանում
23 Նոյեմբերի 2017
+4°
+5°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Նմբ 2017
USD1483.75
GBP1640.87
EUR1568.65
RUB18.21
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԱՊՊԱ-ն` 2013 թվականին

ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

7 Փետրվարի 2014, 17:37
 ԱՊՊԱ-ն` 2013 թվականին

2013 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ`  Հայաստանում կնքված են եղել  407 հազար 423 ԱՊՊԱ պայմանագիր, որոնց համար հաշվեգրված ապահովագրավճարները կազմել են 16 միլիարդ 154 միլիոն 389 հազար դրամ: Ավտոապահովագրողների բյուրոյի անդամ բոլոր 78 ապահովագրողները միասին տարվա ընթացքում ընդունել են հատուցում ստանալու համար ներկայացված 54 հազար 956 դիմում, որոնցից բավարարվել են 53 հազար 837-ը: Ընդհանուր առմամբ, 2013 թվականի հունվարի 1-ից մինչեւ դեկտեմբերի 31-ը ԱՊՊԱ բավարարված դիմումների համար ապահովագրողների կողմից վճարվել է 10 միլիարդ 458 միլիոն 204 հազար դրամ, ինչը, ըստ ավտոապահովագրողների բյուրոյի տվյալների, մոտ 940 միլիոն դրամով ավելի է եղել հունվար-նոյեմբեր  ժամանակահատվածի ցուցանիշից:

 

Բավարարված դիմումների մասով ավտոապահովագրողների կողմից ԱՊՊԱ-ի մասով վճարված հատուցումների միջին մեծությունը կազմել է մոտ  194 հազար 350 դրամ:

 

Ըստ բյուրոյի հրապարակած թվերի' համակարգի վնասաբերության ցուցանիշը հունվար-դեկտեմբեր ժամանակահատվածի համար, միայն բյուրոյի անդամ ապահովագրական ընկերությունների կտրվածքով, կազմում է 75.4 տոկոս: Այսինքն' մնացած 24,6 տոկոսը մնացել է ընկերություններին: Իհարկե, սա չի կարելի հասույթ կամ, առավել եւս, շահույթ համարել, քանի որ այս 24,6 տոկոսի մեջ է մտնում նաեւ «բեռնվածությունը»' ընկերությունների կողմից կատարված բոլոր ծախսերը' հարկեր, տուրքեր, վճարներ, աշխատավարձեր, պահպանման ծախսեր, ծառայությունների համար վճարվող գումարներ եւ այլն:

 

Ինչեւիցե, ԱՊՊԱ ոլորոտւմ ամենաշատ պայմանագրերը կնքել է «Ռոսգոստրախ-Արմենիա»-ն` 135 հազար 164 պայմանագիր, որոնցով հաշվեգրված ապահովագրավճարների մեծությունը կազմել է 5 միլիարդ 248 միլիոն 934 հազար դրամ: Երկրորդը «Ինգո Արմենիա»-ն է` 80 հազար 417 ԱՊՊԱ պայմանագրերով եւ հավաքագրված 3 միլիարդ 440 միլիոն 885 հազար դրամով: Երրորդ հորիզոնականը զբաղեցնում է «Ռեսոն»' 63 հազար 459 պայմանագրերով ու 2 միլիարդ 293 միլիոն 484 հազար դրամով: Չորրորդը «Նաիրի ինշուրանս»-ն է' 53 հազար 28 պայմանագրերով եւ 2 միլիարդ 124 միլիոն 332 հազար դրամ հաշվեգրված ապահովագրավճարներով: Հինգերորդ հորիզոնականում «Սիլ ինշուրանսն է»' 40 հազար 277 ԱՊՊԱ պայմանագրերով ու 1 միլիարդ 454 միլիոն 697 հազար դրամով: Վեցերորդ հորիզոնականում է դիրքավորվել «Արմենիա ինշուրանս»-ը' իր 30 հազար 640 պայմանագրերով ու 1 միլիարդ 60 միլիոն 78 հազար դրամ հաշվեգրված ապահովագրավճարներով: Վերջապես վերջին' յոթերորդ տեղում է «Գարանտ ինշուրանսը»: Այս ընկերությունը կնքել է ընդամենը 4 հազար 438 ԱՊՊԱ պայմանագիր եւ հավաքել 531 միլիոն 979 հազար դրամի հաշվեգրված ապահովագրավճար: Ընդ որում' այս ընկերությունը, եթե չհաշվենք ավտոապահովագրողների բյուրոն, միակն է, որ տարվա ընթացքում ավելի շատ բավարարված հայտերի համար վճարումներ է կատարել' 541 միլիոն 526 հազար դրամ, քան հաշվեգրված ապահովագրավճար է ունեցել' 531 միլիոն 979 հազար դրամ:

 

Ստորեւ առավել մանրամասն ներկայացնում ենք ԱՊՊԱ ոլորտի վերաբերյալ վիճակագրական որոշ տվյալներ:


 

ԱԺ-ն արտահերթ նիստ կգումարի
23 Նոյեմբերի 2017, 12:06 ԱԺ-ն արտահերթ նիստ կգումարի

yerkir.am

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica