close
Եղանակը Երևանում
24 Սեպտեմբերի 2018
+24°
+26°Ցերեկ
+12°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Սեպ 2018
USD1482.44
GBP1637.06
EUR1564.60
RUB17.28
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Օրագրեր. Մհեր Արշակյան

Թուղթուգիր

4 Փետրվարի 2014, 16:39
 Օրագրեր. Մհեր Արշակյան

Կենսագրության հնարավոր տարբերակներն իրացված են։ Վաղը խաղարկվելիք կյանքերն անվանման չեն տրվելու։ Ուրեմն՝  հիմնարար շեշտերն առմիշտ կախված են ճակատագրի վանկերի վրա։ Ստույգ՝ «հակաճակատագրի» (Կ. Զա րյան)։ Գրի մարդու դեպքում՝ հատկապես։

 

Մհեր Արշակյանը կարողանում է համոզել (մասնավորաբար՝ էսսենե րում), որ իր Դուռն ունի՝ իրենից առաջ Հետեւո ղականորեն չբախ ված։ Բանի հետ իր Բարդ հարաբերությունները վկայում են այդ հարաբերությունների գոյությունը։ Պարզ տեսնում եմ, թե ինչպես է Ելքերից մեկում նետը (Մհերը) խոցում թիրախը (Մհերին)։

 

Ավագ ԵՓՐԵՄՅԱՆ

 

 

Ֆաշիզմը հաղթում է, երբ Բրեխտին դարձնում է պայքարի մաս, թեկուզ հակառակ ճամբարից: Բոլոր գաղափարախոսությունները վերաբերմունք են ուզում, որպեսզի շնչեն: Գաղափարախությունները շնչում են նրանց կոկորդներով, ովքեր համակրանքներ են վիճարկում' կողմ եմ այդ գաղափարին, թե' ոչ: Ցանկացած գաղափարախոսու թյուն Կայսեր գաղափարախոսություն է: ...Աստծո  մեջ, ոչ թե ըստ Աստծո...

 

Իմ նման մարդիկ կարիք ունեն, որ իրենց լռությունն ավելի նկատելի լինի, քան' խոսքը:

 

Մհեր ԱՐՇԱԿՅԱՆ

 

 

ՕՐԱԳՐԵՐ

 

 

28.02.2010, Երեւան

Աստվածները մեր հնարավորությունների գագաթն են. ուր էլ հասնենք, մեր առջեւ դրված չէ ինքնամաքրման խնդիր հանուն այդ նպատակի: Նրանք հանելուկ են հենց այն պատճառով, որ մեզնից դուրս են եւ մենք չենք անցնելու նրանց մի ջով: Մարդուն Քրիստոսի հետ կարող է մերձեցնել մեղավոր լինելու ընդունակությունը:  Բայց' մարդուն:

 

5. 03.2010, Երեւան

Սովորեցնելով իրերը կոչել իրենց անուններով, մենք սպանում ենք մանկությունը:

 

 

9. 03.2010, Երեւան

Սատանան երբեք ուրիշին չի վերաբերվում, այլ միայն' ինձ: Հենց այդ պատճառով է դժվար որոշել' նա գոյություն ունի՞, թե' ոչ: Ես հո իմ մեջ չեմ փնտրի նրան:

 

 

17. 03.2010, Երեւան

Մեզ մեր ասելիքը տրված է բնության տեսքով: Եվ միայն լռության անունն է Աստված:

 

 

25. 03.2010, Երեւան

«Համլետը»  բառերի գրականություն չէ: Ինչպե՞ս իշխանն ասի  Օֆելյային' պետք չէ, ինձ մի հասկացիր, բայց մի՜ եղիր քո հոր ընկալումների ստրու կը: Մի խաղա ինձ հետ ըստ քո հոր: Հարցնում է, չէ՞,-դուք այդ հարցերը գրքում տառերով չեք գտնի,-ո՞րն է քո հոր առավելությունն ինձնից, ո՞րն է իմ պակասությունը քո հորից: Ըստ այդմ, սեր իմ, որտե՞ղ ես դու իմ ու քո հոր միջեւ: Եւ, ընդհանրապես, ո՞վ ես դու: Ինչո՞վ քո սերն իմ հանդեպ սեր չէ, իսկ քո հոր հանդեպ սեր է: «Համլետն» անպատասխան հարցերով սնուցված ինքնասպանությունների պատմություն է: Օֆելյան թերանում է Համլետի հանդեպ ինքնազոհությունից հանուն հոր արված ինքնասպանության: Երբ հզոր չես ինքնազոհության համար, ինքնասպանվում ես անզորությունից: Ինքնազոհության եւ ինքնասպանության միջեւ ընտրությունը միշտ երկրորդի օգտին է: Ինքնազոհությունը ներքին ակտ է, այն այլ զոհեր չունի, առօրեական է, ինքնասպանությունը վճիռ է, անդամագրում, կուսակցականացում, թիմակցություն: Օֆելյան հոր թիմակիցն է, համախոհը, նրա սերը դառ նում է գաղափարա խոսություն: Նա ինքնասպանվում է, որովհետեւ դադարում է գոյություն ունենալ, իր մեջ տանուլ է տա լիս Անտիգոնե ին: «Համլետում»  բոլորը մղվում են դեպի մի կյանք, որն իրենց դերն է, ոչ ոք  «Համլետում» չի ապրում.  այդ կյանքի մեջ  Համլետն առանց մեծ ջանքերի գնում է դեպի մի մահ, որը ներծծում է մյուսների դերասանությունը: Եթե բոլորը մեռնեն, իսկ Համլետն ապրի,  դա կլինի հոլիվուդյան ֆիլմ, իսկ երբ Համլետը մեռնում է, դա դառնում է Աստվածաշունչ: «Համլետը»  ոչ թե ինքնասպանությունների պատմություն է, այլ' ինքնասպանությունների ֆիքսում,  «ով ականջ ունի, թող լսի»: Օֆելյան ինքնազոհության շտրիխներով է ապրում, Համլետն այլեւս հայր չունի, բայց ինքն ունի, Համլետն ազատ է առանց հոր, ի՞նչ անի ինքը, նա սիրում է հորը: Իր հոր ընկալումն Օֆելյային դարձնում է զոհ: Բայց նրան սպանում է ընտրությունը, որովհետեւ հոր ստվերն է, ի վերջո: Ըստ իս, Օֆելյան չի հաշտվում լինելիքի հետ, բայց նա  «թող քո կամքը լինի» ասվածքի ներկայացուցիչն է: Օֆելյան մեկ այլ մարդ չէ, ինքն իրենով չէ, նա մարտահրավերների մեջ է, իսկ ընտրությունը մարտահրա վեր է: Օֆելյան չի ազատվում մարտահրավերներից: Հոր մահը նրա ընտրությունը դարձրեց փառահեղ, այսինքն, լինելիքը եղավ: Ու դեռ պիտի լինի:

Ուստի՝ մեռավ:

 

 

26. 03.2010, Երեւան

Իշխանության եկողները միշտ նման են հեռացողներին, բայց հեռացողներն այլեւս նման չեն եկողներին:

 

 

30.03.2010, Երեւան

Աստված արտահայտվում է հենց այն պահին, երբ քո նմանին ձեռք ես մեկնում: Մեղք են նրանք, որոնց չմխիթարվելու հաշվին հիշելու եք ինձ... Վատի մեջ անորոշ ինչ-որ բան կա, հենց այն դիտարկում ես իբրեւ լավ բան, անմիջապես որոշակիանում է: Այդպես է չարը կենսունակ:

 

 

31.03.2010, Երեւան

Երբ  Շեքսպիրն ասաց' կյանքը բեմ է, մարդիկ' դերասան, ասաց, որ ի գիտություն ընդունեք, ոչ թե դարձնեք հավատամք:  Նա ուզում է ասել, որ դեմքով է ճանաչում այդպիսի կյանքը, նա գլխի է գցում, ոչ թե ուղղորդում է: «Կյան քը բեմ է, մարդիկ' դերասան»-ը նույնն է, ինչ աստվածաշնչյան  «մի սպանիր»  պատվիրանը: Եթե մարդն անընդհատ հռչակում է, որ «կյանքը բեմ է, մարդիկ' դերասան», չարժե, որ նա ունենա պատասխանն այն հիմար հարցի' կա՞ Աստ ված, թե'չկա: Ինչպե՞ս Շեքսպիրը մի բառով ասի, որ կյանքը բեմ է: Չի կարող: Դրա համար էլ թվում է, թե նա տեղյակ է պահում ինչպես ապրել:

 

 

2.04.2010, Երեւան

Պաստեռնակի Համլետն ասում է' եթե կարելի է, ով աբբա Հայր, այս գավաթը ինքնից հեռու վանիր: Ի՞նչ հասկանալ' ազատիր ինձ փրկչի դերից, թույլ տուր առանց իմ դերի լինել փրկիչ, չէ՞ որ ես չգիտեմ, թե ուրիշ ինչպես պիտի հակազդեմ այս ամբողջ «կատակերգությանը», երկրորդ, փաստորեն ես մինչեւ  հիմա այն դերում եմ եղել, որում ինձ պատկերացրել են մարդիկ, երրորդ' դեր է լինելու այն ամբողջ առաքելությունը, որն ինձ վերապահված է   «հետմահու»: Ես մահից հետո եմ լինելու«փրկչի» դերում, չէ՞ որ մարդիկ միայն դերերն են ընկալում եւ ինձ միայն «դերասանացնելով» կարող են ընկալել նրանք, ինչպես հորեղբայրն ընկալեց իրեն: Չորրորդ, ազատիր մարդկանց ինձ դերի մեջ ընկալելու դժոխային անտեղյակությունից, արագացրու իմ հեռացումը, «կյանքն ապրելը բնավ խաղուպար չե»:

Աստվածաշունչը մեր հետ խոսում է բաղադրատոմսերով. ոչ ոք չի ասում, որ Սատանան եղել է, բայց բոլորս գիտենք, թե ինչպիսին է նա:

«Կա՞ Աստված», թե  «չկա՞ Աստված»  հարցերի պատասխաններից ոչ մեկը մարդու համար չէ: Որովհետեւ դրանք լուծումներ չեն եւ լուծում չկա այդ պատասխանների  մեջ եւ նույնիսկ իրողության, որ Աստված կա: Կամ չկա: Երբ դու դեռ պտուղ ես, հարցերի հարցն այն չէ' կա՞ մայրը, թե չկա: Կծնվես' կլինի, չես ծնվի' չի լինի: Այս հար ցերի պատասխանը փնտրողի համար եւ պատասխանն ունեցողի համար նույնքան թույլատրելի է ամեն ինչ, որքան չփնտրողի եւ չունեցողի համար: Աստծո փնտրտուքն անթույլատրելի է մեկ առանձին մարդու եւ ողջ մարդկության համար: Աստծուն կորցնելու այլ տարբերակ չկա, քան իմանալ, որ նա կա: Փնտրել Աստծուն, նշանակում է գտնել քեզնից դուրս:

 

 

15.04.2010, Երեւան

Քրիստոսը մեր չիմացության վերջին կետն է...

 

 

17.04.2010, Երեւան

Մանկատան երեխայի համար մանկատունը շարունակելու այլ ձեւ չկա, քան իր երեխա յին իր նման անսկիզբ մեծացնելը: Մանկատունը փորձություն է, որն ավելի շատ վերաբերվում է քո երեխային, քան' քեզ: Դու կարող ես տանուլ տալ այդ փորձությունը, բայց իրավունք չկա դա տարածել երեխայի վրա: Նա պիտի մարդ դառնա արդարացնե լով քո մանկությունը:

 

 

18.04.2010, Երեւան

Կամքի ազատությունը կյանքն է, ոչ թե կյանքին վերաբերող մի բան: Կյանքն ամբողջությամբ է կամքի ազատություն: Այսինքն, դա օժտվածություն չէ, փրկության շանս չէ, տրված չէ, այլ' գոյություն: Փորձել հասկանալ, թե ինչպես է արտահայտվում կամքի ազատությունը, նույնն է, թե փնտրել Աստծուն, սպասել Աստծուն: Կամքի ազատության ֆիզիոլոգիան նույնն է, ինչ Աստծուն քո ներսում ունենալու ֆիզիոլոգիան' ներառյալ բոլոր ներքին օրգանները:

 

 

6.05.2010, Երեւան

Բառերը վերջինն էին, որ պետք է ասվեին...

 

 

2.06.2010, Երեւան

Կամքի ազատությունը հենց չընտրությունն է... Ժամանակակից գրողը գրչով չի թոթափվում: Չարենցը թոթափվում էր: Այլապես ինչու՞ գրել  բաներ, որոնք պարզ ասելիք են:

 

Ինչպե՞ս մնալ մանկության մեջ' պիտի թույլ տաս, որ քեզ խաբեն...

 

 

16.06.2010, Երեւան

Ինչու՞ են այն ժամանակ գրվել հատկապես  «Իլիականը», «Էվրիդիկեն», «Էդիպը»: Որովհետեւ սրանք են եղել այն ժամանակների իրականությունը: Գրականության մեջ դեմոկրատիա չի եղել, քանզի խոսել են ճշմարտությունից, գրել են ճշմարտության զգացումից: Քրիստոնեությունը չսպանեց այս ընկալումը, բայց նա արձակեց ճշմարտությունից անկախ խոսողի ձայնը: Քրիստոնեությունը պայթեցրեց մարդուն: Հիմա նա նախ եւ առաջ մնացած բառերն է:

 

 

8.08.2010, Երեւան

Ի՞նչ կարելի է ասել պոեզիայի մասին. նրա ազդեցության դիապազոնն այս աշխարհում չեք գտնի, նույնիսկ գրքերն այդ դիապազոնը չունեն: Ձեր ներսը պիտի նայեք, ահա ինչու պոեզիան միշտ մեկ մարդու գտածոն է: Ընդունված է ասել, որ անունը չի արտացոլում իրերի էությունը, բայց իրերն այսպես թե այնպես իրենց էությունը չեն, երբ մարդուց դուրս են: Բառերը գոլորշանում են մեզանից եւ վերադառնում քաղաքակրթության անձրեւներով: Պոեզիայի ճակատագիրը բարդ է, դրանով ոչ մեկին ետ չես պահի իր մտածածից հավանաբար այն պատճառով, որ պոեզիան մի քիչ մեռած է ծնվում: Նրա հայտնությունը միշտ ինքնասպանություն է վասն հաջորդ հայտնության, բայց քանի որ մարդն արդեն գիտի իր պահանջները, պոեզիան դառնում է ինքնաբավ մահ պոետի համար:

 


yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica