ԱԺ "ԱՄԵՆԱպատգամավորները" (ինֆոգրաֆիկա)
ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

Յուրաքանչյուր 5 տարին մեկ Հայաստանում անցկացվում են խորհրդարանական ընտրություններ. հանրապետության` ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիները համամասնական եւ մեծամասնական ընտրակարգերով ընտրում են, թե ով պետք է իրենց շահերը, խնդիրները, հարցերը ներկայացնի խորհրդարանում, ով պետք է ընդունի համապատասխան օրենքներ, որոնցով կառաջնորդվի հայ հասարակությունը:
Ըստ այդմ` շատ կարեւոր է, որ յուրաքանչյուր քաղաքացի իմանա, թե իրեն համամասնական կամ մեծամասնական կարգով ներկայացնող պատգամավորներն ինչպես են խորհրդարանում իրենց դրսեւորում` բացակայո՞ւմ են արդյոք նիստերից, ինչպիսի՞ ակտիվություն են դրսեւորում, հարցեր ու ելույթներ հնչեցնո՞ւմ են, թե՞ միայն կոճակ են սեղմում եւ այլն: Ստորեւ ներկայացնում ենք Parliamentmonitoring.am –ի կողմից կատարվող մշտադիտարկման արդյունքները ԱԺ պատգամավորների «պահվածքի» ու պատգամավորական գործունեության վերաբերյալ:
Լուսանկարը` Ֆոտոլուրի
Սեղմե’լ նկարի վրայի կարմիր շրջանակները` համապատասխան տվյալները տեսնելու համար: