close
Եղանակը Երևանում
18 Փետրվարի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Փտր 2019
USD1487.51
GBP1624.60
EUR1550.11
RUB17.32
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արթուր Աբրահամը` ընդդիմության առաջնո՞րդ

Հարթակ

21 Դեկտեմբերի 2013, 12:05
 Արթուր Աբրահամը` ընդդիմության առաջնո՞րդ

Ուկրաինայում ընդդիմությունը չի նահանջում, եւ ընդդիմության առաջնորդի դերը, կարծես, ստանձնում է УДАР-ի ղեկավար, նախկին բռնցքամարտիկ Վիտալի Կլիչկոն: Նա օրերս նույնիսկ հայտարարել է, որ նախագահական ընտրություններն Ուկրաինայում հնարավոր է տեղի ունենան 2014-ի մարտին: Կլիչկոն ընդգծել է, որ այս ճգնաժամային իրավիճակում, որում հայտնվել է Ուկրաինան, «օրակարգային այլ հարցեր քննարկելու ժամանակը չէ»: Նա նաև խոսել է միասնական ընդդիմադիր թեկնածուով հանդես գալու անհրաժեշտության մասին:

 

Կլիչկոյի վարկանիշի աճը, թերևս, չենք կարող բացատրել նրա առանձնակի ակտիվությամբ այդ «եվրապայքարում» կամ մյուս ընդդիմադիրներից իր եվրոպամետ և հակաիշխանական հայացքներով առաջ անցնելու փաստով: Ուրեմն ո՞րն է պատճառը: Պատասխանը դժվար չէ գուշակել` նա նախկին բռնցքամարտիկ է, աշխարհ չեմպիոն և վայելում է ժողովրդի սերը` ինչպես Ուկրաինայում, այնպես էլ երկրից դուրս: Այդ մտքին իր հոդվածում վերջերս անդրադարձել էր Time-ի ուկրաինացի թղթակից Յոկուբ Պարուսինսկին: «Կլիչկոն կոռումպացված չէ և համաշխարհային հայտնի դեմք է: Հնարավոր է, որ նա դառնա այն թեկնածուն, ով կկարողանա միավորել երկու Ուկրաինաները»,- գրել է նա՝ մեջբերելով քաղաքագետ Տարաս Բերեզովեցի խոսքերը:

 

Ինքը` Կլիչկոն, ընտրելով քաղաքական ուղին, նույնիսկ հրաժարվելով իր տիտղոսից շարունակում է բռնցքամարտի կանոններով խաղալ: Օրերս Մայդանում ելույթ ունենալիս նա ռինգ էր հրավիրել երկրի նախագահ Վիկտոր Յանուկովիչին: «Ես ռինգ եմ հրավիրում Յանուկովիչին, նա իմ անհատական մրցակիցն է»,- ասել էր նա:

 

Այդ ամենին հետևելիս գլխումս ակամայից մի միտք ծագեց` իսկ ինչո՞վ է Կլիչկոյից պակաս մեր Արթուր Աբրահամը: Հայաստանը Ուկրաինայից լավ վիճակում չէ, սոցիալ-քաղաքական պայթյունը գնալով ավելի է հասունանում, և մենք նույնպես կարիք ունենք մի առաջնորդի, ով նման ժողովրդականություն կվայելի: Գուցե նման առաջարկով հարկ է դիմել մեր բռնցքամարտիկի՞ն. մինչև հաջորդ նախագահական ընտրությունները բավականաչափ ժամանակ կա, գուցե Աբրահամին գաղթակղի այդ առաջարկը, և նա որոշի փոխել մասնագիտությունը:

 

Ի դեպ, եթե դիտարկենք հարցը մասնագիտության տեսանկյունից, ապա Աբրահամը ավելի է համապատասխանում այդ դերին` Կլիչկոն մասնագիտությամբ ֆիզիկական կուլտուրայի դասախոս է, իսկ Արթուր Աբրահամը ավարտել է Երևանի տնտեսաիրավագիտական համալսարանը…

 

Անի ՍԱՀԱԿՅԱՆ

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica