close
Եղանակը Երևանում
23 Սեպտեմբերի 2018
+22°
+24°Ցերեկ
+13°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Սեպ 2018
USD1482.44
GBP1637.06
EUR1564.60
RUB17.28
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հրեշտակի թեւի տակ. Հրաչյա ԲԵՅԼԵՐՅԱՆ

Թուղթուգիր

15 Դեկտեմբերի 2013, 21:19
 Հրեշտակի թեւի տակ. Հրաչյա ԲԵՅԼԵՐՅԱՆ

Մի կողմում արդեն վերջին  «շղթաներն» են փութով փշրտում, եւ փրկության միտքն անգամ հին հանդերձանք է` դեն նետելիեւ ազատվողները շատանում են...

Մյուսում` մենակ մնացողների ջանքն է:

Եվ կողմերը, սահմանված կարգով դեռեւսհերթով ներկայանում են լեզվի` խոսքի մեջ, որով հետեւ իրողություն կարող է լինել միայն գիտակցումը:

Ինչպես եւ է:

 

Ավագ ԵՓՐԵՄՅԱՆ

 

Սովետի օրոք, երբ «պրոպագանդվում էին» նաեւ բոլոր հնարավոր կեղծ արժեքները, պոեզիան ստեղծվում էր առնվազն այն ընթերցողներին հասնելու առաքելությամբ, ովքեր ապրում էին ի հեճուկս: Բոլոր դեպքերում` կար ինչ-որ անդրադարձ, թեկուզ` թմբկաթաղանթներդ խլացնելուն միտված: Այսօր լայնորեն ծաղկում է խաբկանքը, քանի որ բարենպաստ պայմաններ են ստեղծվել, երբ գրագիտությունը (կիսագրագիտությու նը) մատուցվում է որպես Աստծո շնորհ: Ով՝ ինչ, երբ ուզես գրում ու «ազատորեն» տպագրում է, եւ միակ չափանիշը չափանիշների իսպառ բացակայությունն է: Այսօր պոեզիան ուշակորույս է թվում, քանի որ այն երբեւէ  ինչ որ մեկի համար կամ ինչ որ բանի մասին չէ... Այնուամենայնիվ հուսանք, թե մենք ապրում ենք լավ ժամանակներում, քանի որ այսօր նույնպես պոեզիային ոչինչ չի խանգարում, բացի բանաստեղծության թվացյալ անհնարինությունից...

 

Հրաչյա ԲԵՅԼԵՐՅԱՆ

 

 

 ՀՈԳՈՑ

Արտակ Համբարձումյանի հիշատակին

 

Աչքերիդ մեջ տարար

տիեզերքից առեւանգված

անտանելի խորունկ

երկու խոշոր երկինք,

ո՛վ այր կապուտաչյա:

Քո այլեւս չապրած ճանաչումի

Պահերը շաղվել են,

որպես շիրմաքարիդ իջած

ցաքուցիր արշալույս:

Բայց այն միակ պահին,

երբ դեմ-դիմաց խոսելու էր

Բառը,

այնքան անհոգ կյանքդ հորդեց,

որ այլեւս քո ունկին չհասավ

դաժանորեն գոցվող

դարպասների շրխկոցը

հենց քո ետքից...

Խաղ էր, պահմտոցի,-

անփույթ շռայլությամբ

թափ տվեցիր ձեռքդ

ու հերթական անգամ

թաքնվեցիր

մեր այս կողմից կռնատ

Հրեշտակի

թեւի շվաքի տակ...

* * *

Այն, ինչին չարժանացրինք Անունդ,

մեզ համար անպատեհ Լույս էր...

Այս տեղ ոչ մի կորստյան մեջ սեր չկա,

սակայն սիրո մեջ` արժանավայել

տեղ ունի յուրա քանչյուր կորուստ

Թեեւ չի չքանում գոնե շվաքը Հույսի,

ինչպե՛ս դեռ միամիտ է դաշտի ծաղիկը

այս երբեւէ չկայացող կտավին

իմ հեռավոր Գողթանիկ գյուղի, ուր

ծիլ էր տալիս մի անհորիզոն աստղ

եւ իմ Ջեկո ու Գոնչո շների կլանչոցի ներքո

լիալուսնի ձուն աննկատելիորեն

կպճվում էր`

ամպերի աղամանն ի վեր

առկախ...

 

Մանկության ուշացած պատրանքը

ձուլվում է հույսի շվաքին,

զվարթ Էակներն անտեսանելի են դառնում,

երբ ծերանում ենք:

Ինչպես հիվանդ մարմնի աղոթքը

լուսատտիկի` լուցկու տուփի մեջ կալանված

մի ներկայությո՛ւն է դեռեւս թույլ տրոփում

մեր ամեն մի հերթական ու համր

ներսում:

 

... Սակայն մենք ծնվել ենք այստեղ,

որպեսզի կորստյան կասկած չհարուցվի:

Ուրեմն երբեւէ կգտնենք մեռածների միջի

մարմինները մեր,

որոնք ավաղում են ու հյուծվում,

սակայն նրանցից ո՞ր մեկը

հարություն կառնի

Դատաստա նի օրը...

 

* * *

 

Երբ անդին երթամ` վարա գույրները բաց  կլինեն դեռ.

Մի քիչ խունացած կես-վարագույրի ծալքի թավիշում

Նշմարվի գուցե լայնակի փակչած մի ցայգաթիթեռ,

Որ իր մարմրող թեւաբախումի սարսուռն է հիշում:

 

Եվ վարագույրն է սրսփում` հանգչող թեւերի փոշուց,

Որով տիկնայք ու ջերմօրիորդները շպարվում էին,

Երբ թատրոն էին գալիս, որպեսզի գավառը հուշի,

Թե Նար-Դոսն, ասենք, ու Շեքսպիրը որքան նույնն էին...

 

Նույնն է պատահում այս անպատահմունք ընթացքում նորից.

Եվ նույն թիթեռն է,  որը ծալքերում զմռսված հուշի

Այս թավշա հորանջ կիսագոյության վարագույրներին

Մանրամաղում է իր թատերական աճյունափոշին:

 

ԹԱՓՈՒՐ ՊԱՏՎԱՆԴԱՆՆԵՐ

(տպավորություններ հետսովետական Երեւանից)               

 

Մենք անհուշ ենք հիմի, կորուսյալ ենք հիմի,

Որպես սողոմոնյան անապատի քամի:

Ո՞վ է զորու այսքան ունայնություն տանել, –

Թափուր պատվանդաններ:

 

Ձմռան մառախուղում, ուր պաղել է վաղուց

Հաչոցը շների` մութից ահաբեկված,

Պատվանդանից իջել անդրիներն հինավուրց

Կույր քայլվածքով, ահա, ելել են մեր դիմաց:

 

Նրանք մուժն են ճեղքում ճակատներով քարե

Նյութված, որպես հրեշ կամ հանց մի մարգարե,–

Մառախլահոս շամփրող միջանցքներում քամու

Սնամեջ գանգերից սառը սույլ են հանում:

 

... Ես քնեցի մի օր իմ հին մոլորակում,

Զարթնեցի եռաչափ երկրի ժամանակում:

Հիմա քանի՞ անգամ պիտի մտնեմ խոր քուն,

Որ արթնանամ իմ հին մոլորակում:

 

ԳԻՇԵՐԸ

Էդմոն Ավետյանի հիշատակին

 

Գիշերը յոթ երկինք ունի

ու մի վճիտ աստղ

կատարներին

 

Գիշերը յոթ երիզ ունի

ու մի վճիտ լուսին

կատարներին

 

Գիշերը յոթ անցում ունի

մի հանգրվանվճիտ

կատարներին

 

Գիշերը յոթ բուրվառ ունի

պատարագյալ-վճիտ

կատարներին

 

Գիշերը յոթ շղարշ ունի

արյան ճիչն է վճիտ

կատարներին

 

Գիշերը յոթ փականք ունի

սառցե ծիլ արցունքի

կատարներին

 

Գիշերը յոթ տաճար ունի      

աստղափշե պսակ                    

կատարներին

յոթնաղի լռություն

յոթնամատյան գաղտնիք

յոթնամատուռ փափագ

յոթներակ տրոփյուն

յոթնակամար սլացք

յոթնաբարբառ աղոթք

յոթնակի ցնծացում

յոթնավարկած անդորր

յոթնախորհուրդ ծնունդ

յոթնաստինք արբեցում

յոթնամասունք տապան

յոթնակարկառ մղում

յոթնահյուս  ծածանում

ընթացում յոթնամուղ

ընդերք յոթնաբագին

սահանք յոթնաբազուկ

ու մի վճիտ

ակունք

 

 

yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica