close
Եղանակը Երևանում
22 Սեպտեմբերի 2018
+18°
+24°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Սեպ 2018
USD1482.44
GBP1637.06
EUR1564.60
RUB17.28
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հինգ տեսակի պլանշետներ ու մեկ սմարթֆոն` Հայաստանից

Տեսանյութ

11 Դեկտեմբերի 2013, 18:44
 Հինգ տեսակի պլանշետներ ու մեկ սմարթֆոն` Հայաստանից

Հայկական «Արմթաբ» պլանշետների մի քանի մոդելներ են նախատեսում արտադրել Armtab Technologies ընկերությունում: Այսօրվա դրությամբ` արդեն հավաքված են 7.8 դյույմ անկյունագծով էկրանով, wifi-ով, 7.85 դյույմանոց էկրանով եւ հեռախոսով, 9 դյույմանոց, 9.7 դյույմանոց, ինչպես նաեւ 10.1 դյույմ անկյունագծով էկրանով փորձնական պլանշետներ: Վերջինի պարագայում, սակայն, արտադրողները կասկածում են` արդյոք այդ չափի համար կունենա՞ն շուկա: Yerkir.am-ին այս ամենը ներկայացրեց Armtab Technologies ընկերության նախագահ Վահան Շաքարյանը:

 

«Արմթաբը» նաեւ փորձնական' միայն մեկ օրինակ սմարթֆոն էլ ունի հավաքած: «Ունենք մեկ' միայն մեկ հեռախոս' փորձնական հավաքված, որը փորձնական էր ոչ միայն «Արմթաբի» համար, այլև «Minno» -ի համար եւս. մենք հեռախոսներով չենք զբաղվել: Ուղղակի Երևանի տղաները անընդհատ ասում էին` հեռախոս հավաքենք: Բերել ենք, հավաքել ենք, հիմա ընկել ենք կրակը' բոլորն ուզում են»,- ասաց հայկական պլանշետներն ու սմարթֆոնը արտադրող Վահան Շաքարյանը:

 

Նա Yerkir.am-ին տեղեկացրեց, որ նախատեսված արտադրական հզորություններով իրենք կարող են արտադրել տարեկան 40 հազար եւ ավելի պլանշետներ: Հայկական պլանշետների գինն էլ անհամեմատ էժան կլինի միջազգային հայտնի բրենդների առաջարկած նույնատիպ պլանշետների գներից:  Սակայն ընկերությունը չի նախատեսում մուտք գործել պլանշետների մասսայական պահանջարկի շուկա եւ չի պատրաստվում նաեւ պլանշետների մանրածախ վաճառքով զբաղվել: Բայց եթե հետագայում, օրինակ, դիստրիբյուտորները կամ խանութների ինչ-որ ցանցեր դիմեն իրենց' լայն շուկայի համար, օրինակ` 1000 կամ 5000 պլանշետ գնելու պատվերով, իրենք կարտադրեն նաեւ այդ պայմանով:

 

Հայկական պլանշետների նկատմամբ պահանջարկ, ըստ Վահան Շաքարյանը, կա: Արդեն հաջորդ շաբաթ Հայաստանում կվաճառվեն իրենց արտադրած պլանշետներից: ՀՀ կառավարությունը նույնպես նպատակ ունի իր ծրագրերի համար ձեռք բերել այդ համակարգիչներից: Ներկայումս Վրաստանում հայկական պլանշետ արտադրողները բանակցություններ են վարում'  Վրաստանին ևս այդ համակարգիչներով ապահովելու համար:

 

 

Մահացել է Վիետնամի նախագահը
21 Սեպտեմբերի 2018, 10:12 Մահացել է Վիետնամի նախագահը
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica