close
Եղանակը Երևանում
14 Դեկտեմբերի 2018
+0°
+3°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
14 Դեկ 2018
USD1485.23
GBP1614.16
EUR1551.80
RUB17.32
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայկական ֆիլմերը` Տալլինի կինոփառատոնում

Մշակույթ

29 Նոյեմբերի 2013, 14:37
 Հայկական ֆիլմերը` Տալլինի կինոփառատոնում

Այս տարի առաջին անգամ, «Մշակույթների երկխոսություն» հիմնադրամի նախաձեռնությամբ եւ աջակցությամբ, Տալլինի 17-րդ ամենամյա` «Սեւ գիշերներ» միջազգային կինոփառատոնում ներկայացվել է հայ կինոն` առանձին ծրագրով:

 

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ հիմնադրամի նախագահ Սոնա Հարությունյանը նշեց, որ հայկական ծրագիրը կոչվել է «Նոր ձայներ` հայկական կինոյում»: Նա տեղեկացրեց, որ ծրագիրը նախապատրաստելու համար ընտրվել է երկու համադրող` ռեժիսոր Դիանա Կարդումյանը եւ կինոքննադատ Վիգեն Գալստյանը, ովքեր էլ ընտրել են հայկական ֆիլմերը եւ մշակել ծրագրի դրույթները:

 

«Այս ծրագիրը շատ մեծ ընդունելություն գտավ փառատոնի շրջանակներում, քանի որ առաջին անգամ Տալլինում ներկայացվեց հայկական ժամանակակից կինոն: Ներկայացվել էին ֆիլմեր, որոնք ստեղծվել են 2000թ. այս կողմ, ներկայացվել էին թե' խաղարկային եւ թե' վավերագրական ֆիլմեր: Կինոփառատոնի նախագահն այնքան էր ոգեւորված հայկական ծրագրով, որ անգամ նշեց, թե ինքն իր հաջորդ ծրագրերում կառաջնորդվի հայկական ծրագրի դրույթներով»,- ասաց Հարությունյանը:

 

Նրա տեղեկացմամբ` փառատոնում ներկայացված էին 70 երկրի 200-ից ավելի ֆիլմեր, որոնցից 14-ը պրեմիերաներ էին, իսկ երկուսը «Օսկար»-ի առաջադրվելու հավակնություն ունեին:

 

Ծրագրի համակարգող` ռեժիսոր Դիանա Կարդումյանը նշեց, որ հայկական ծրագրում ներկայացված է եղել 14 ռեժիսոր:

 

«Թեմատիկորեն 6 օրերի էինք բաժանել հայկական կինոն ներկայացնելու մեր ծրագիրը, քանի որ դժվար էր համադրել խաղարկայինն ու վավերագրականը: Սա շատ ուսուցողական էր իմ եւ Վիգեն Գալստյանի համար. չի կարելի ասել, որ սա գերազանց կազմված ծրագիր էր, բայց այս ամենն իմանալու համար, պետք է Հայաստանից դուրս գայինք: Այն ամենը, ինչը Հայաստանում չես նկատում, եւ ինչը մեզ մոտ ճիշտ է հնչում, զարմանալիորեն փոխվում է, երբ օտար երկրում, օտար հանդիսատեսին ես փորձում ցույց տալ»,- ասաց Կարդումյանը` հավելելով, որ հայկական ծրագիրն ավելի շուտ նախատեսված էր կինոդպրոցների համար, քանի որ ընտրված էին ֆիլմեր, որոնք կինոլեզվի հետ գործ ունեին:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica