close
Եղանակը Երևանում
22 Սեպտեմբերի 2018
+21°
+23°Ցերեկ
+16°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Սեպ 2018
USD1482.44
GBP1637.06
EUR1564.60
RUB17.28
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

"Բոժոլե նուվո" գինու տոնը Հայաստանում եւս նշվեց

Տեսանյութ

22 Նոյեմբերի 2013, 12:33

Հայաստանն այս տարի երկրորդ անգամ միացավ «Բոժոլե նուվո» գինու տոնը նշող` աշխարհի ավելի քան 120 երկրներին: «Սաբերատուր-Սեւան» տուրիստական ընկերության 25, Հայաստանում «Air France» եւ «KLM» ավիաընկերությունների ներկայացուցիչ «Executive Travel» ընկերության ու «Եվրոպա» հյուրանոցի 10-ամյակների կապակցությամբ ընկերությունների հիմնադիրներն ու Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը այս տարեդարձերը որոշեցին նշել  «Բոժոլե նուվո» գինու տոնի օրը, որպեսզի այդ տոնը Հայաստանում եւս տարածում գտնի:

 

Այս երեք ընկերություններն էլ հիմնվել են Լեւոն Բաղդասարյանի ու Վարուժան Սարգսյանի կողմից` ֆրանսիական կապիտալով, եւ մեծ ավանդ են ունեցել հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացման ու խորացման գործում:

 

«Բոժոլե նուվո» գինու տոնը նվիրված է համանուն գինուն, որը պատրաստվում է ֆրանսիական Լիոն քաղաքի մերձակայքի սարահարթերում աճեցվող խաղողից: Այն խաղողի վերջին բերքից ստացված գինին է` չհնեցված, որը հայկական մաճառի «ազնվական» տարբերակն է: Գինին բավական հին գինեգործական ավանդույթներ ունի, որոնք ձգվում են մինչեւ միջնադար ու կապվում Լյուդովիկոս 11-րդի դստեր` արքայադուստր Աննայի անվան հետ:

 

Սա այն գինին է, որը պատրաստվելուց հետո անմիջապես պետք է խմվի: 1951 թվականից հետո «Բոժոլե Նուվոն» արդեն հանդես է եկել պիտակավորված: Այս գինու վաճառքի ժամկետները խիստ սահմանափակված ու կոնկրետ սահմանված են: Գինու վաճառքը սկսվում է ամեն տարվա նոյեմբերի երրորդ հինգշաբթի օրը, որը հաստատված է Ֆրանսիայի կառավարության' 1945 թվականի որոշմամբ:

 

Տոնը մեծ խանդավառությամբ է նշվում ֆրանսիայում' բոլոր սրճարաններում ու գինետներում սկսվում է գինու վաճառքը: Բացի Ֆրանսիայից, նաեւ աշխարհի ավելի քան 120 երկրներում են սիրում նշել այս տոնը: «Բոժոլե Նուվոն» այնքան էլ նշանավոր գինի չէ, բայց քանի որ մեծ խանդավառություն է առաջացնում այդ գինուն նվիրված տոնը, դա առանձնահատուկ արժեք ու հմայք է տալիս նրան: Այս գինին երկարաժամկետ օգտագործման համար չէ, առավելագույն պիտանելիությունը 6 ամիս է. Այն շուտ է թթվում: 

 

Տոնական հրավերքին, որն, ինչպես նշեցինք, կազմակերպել էին «Եվրոպա» հյուրանոցի, «Սաբերատուր-Սեւան» եւ «Executive travel» ընկերությունների հիմնադիրներն ու Հայաստանում ֆրանսիական դեսպանատունը, հրավիրված էին Հայաստանում ներկայացված դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցներ, մշակույթի եւ արվեստի գործիչներ, հասարակական-քաղաքական գործիչներ, լրագրողներ: Տոնակատարության ժամանակ կազմակերպիչներն ունեին նաեւ հաճելի անակնկալ` հրավիրատոմսերը մասնակցում էին խաղարկության. խաղարկվում էր գինու արկղ, երկուական ավիատոմսեր դեպի Փարիզ եւ Լոս Անջելես եւ գլխավոր մրցանակը` Փարիզում հյուրանոցի 1-շաբաթյա ուղեգիր:

 

Տեսանյութը` ստորեւ:

 

 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica