«Հայկական ժամանակ» վեպի հեղինակի բանաստեղծությունները հենց այսպիսի՜ ընտրությամբ ներկայացնելն է" />
close
Եղանակը Երևանում
20 Սեպտեմբերի 2018
+25°
+26°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Սեպ 2018
USD1483.62
GBP1637.31
EUR1565.59
RUB17.22
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Անտիպոեզիա. Արմեն Շեկոյան

Թուղթուգիր

20 Նոյեմբերի 2013, 14:49
 Անտիպոեզիա. Արմեն Շեկոյան

«Անտիպոեզիա». այսպես է վերնագրել Արմեն  Շեկոյանն իր ժողովածուներից  մեկը:  Փաստը կարելի  է դիտարկել իբրեւ եզրն առավել «բաց» շրջանառության մեջ դնելու սկիզբ,  բայց  նաեւ'  ներկա ժամանակը հասկանալու մեկ այլ փորձ:  Իսկապես բազմաթիվ են որեւէ  տրվածություն  հասկանալու ճանապարները,  որոնք էլ, իրենց հերթին, իրականանալի են ամենատարբեր  մակարդակներում,  նաեւ' բանաստեղծության,  լեզվի:

 

Մի ճանապարհ էլ, թերեւս, հայտնի  «Հայկական ժամանակ» վեպի հեղինակի բանաստեղծությունները  հենց այսպիսի՜ ընտրությամբ ներկայացնելն է ահա:

 

Ավագ ԵՓՐԵՄՅԱՆ

 

...որովհետեւ մարդիկ ու մանավանդ հայերս ինչ-որ մեկին ոչ թե պարզապես սիրում ենք, այլ էդ ինչ-որ մեկին ի հեճուկս մեկ ուրիշի ենք սիրում, եւ մարդիկ ու մանավանդ հա յերս ոչ թե ուզում ենք էս կյանքում երջանիկ լինել, այլ ուզում ենք ավելի երջա նիկ լինել, քան՝ մեր դիմացինը, եւ մարդիկ ու մանավանդ հայերս ոչ թե ուզում  ենք  մեր էս մինուճար կյանքն ապրել, այլ ուզում  ենք մեր էս մինուճար կյանքն ավելի լավ ապրել, քան՝ դիմացինը,  եւ քանի որ մեր դիմացինն էլ է հիմնականում  մարդ  ու հիմնականում  հայ,  մերդիմացինն էլ է նույնը ցանկանում, ու էսպես մի ասնաբար նույնը ցանկանալով՝ մշտապես դժգոհ ենք, որովհետեւ երջանկության մեր բաժինը  շարունակաբար  չստանալով՝ շարունակաբար կարծում  ենք, թե՝ երջանկության մեր բաժինը դիմացինին է բաժին հասել, եւ, բնականաբար, դիմացինն էլ իր գծով է նույնը կարծում...

 

«Հայկական ժամանակ» վեպից

 

                                       

                                             ԱՆՏԻՊՈԵԶԻԱ


Զրույց  մարդու  հետ

Զարկեցիր ինձ, ո՛վ անցավոր,

քո հայացքով չոր ու ունայն,

զի՝ քեզ թվաց, թե իմ ցավը

քոնը չէ  ու ի՜մն է միայն։

 

Մի պտույտից հետո դարձյալ

քեզ վրա եմ զարմանալու,

քանզի դո՜ւ ես, ո՛վ ողբացյալ,

իմ ցավերը դարմանելու։

 

Սեր

Ձմեռն  անցավ։ Աստված իր հետ.

գնա՜ էլ, գա՜ էլ։

Էս ընթացքում դու ոչ մի օր

չես բացակայել

մտածմունքից իմ շուրջօրյա՝

ճոխ ու գունավոր,

ուր դու անվերջ թագուհի ես,

ու ես՝ թագավոր։

 

Փորձնական եթեր

Կորցընում եմ ու էլի

հետ եմ ստանում։

Մերթ զրկում ես ինձ, մերթ էլ

բախտ ես խոստանում։

Կյանքը սա՞ է, Տեր իմ, թե

էլի բաներ կան։

Անվերջ քաղցր անցյալն է

ու տըտիպ ներկա՞ն։

Մերթ խնդում եմ, մերթ լալիս՝

որպես մի Վերթեր։

Կյա՞նք է արդյոք, Տեր իմ, թե

փորձնական եթեր։

 

Աղերս

Էս պ հերից մինչեւ  մեր

կանխատեսումը վաղվա

կյանք է դրված եւ, ավա՛ղ,

մահեր էլ են շարված։ Տե՛ր,

ամենատես ամոքիչ,

փակիր դռները վախի,

որ մենք  զարթնենք ու քիչ-քիչ

գանք դեպի քեզ։ Ու ձախից

հրեշտակներ ուղարկիր,

որ հորդորեն գառներիդ.

հրեշտակներ ուղարկիր

աջից ու մյուս դռներից,

որ գան՝ բախեն իրարու

հավերժություն ու վայրկյան.

որ մենք  գոնե մի գարուն

դիմավորենք իբրեւ կյանք։

 

Չի հուրհրա

Բառն է դժվար ելնում հոգուց։

Հոգին էլ է դժվար բացվում։

Բացվեց, ահա, բայց ինչ օգուտ.

հիմի էլ իմ աչքն է թացվում։

 

Էս զբաղմունքն  օտար է ինձ,

սակայն չունեմ ուրիշ արհեստ։

Դընդընում եմ առավոտից

անհոդաբաշխ ու անհամեստ

 

ես ուզում  եմ սիրուն վարդեր

նկարել էս թղթի վրա,

բայց... թանաքըս ջուր է արդեն.

իմ բառն արդեն չի հուրհըրա։

 

Մեծ սեր

Երբ փարվում է արեւածագն

Էս աշխարհի թիկունքին,

մոռացվում են ցավ ու փորձանք,

ու մեր զըվարթ աչքունքից

կաթում է Լույսն հանապազօր,

որ ծագել է մեր սիրուց։

 

Մենք  զըտել ենք գիշեր ու զօր

աստվածա յին մի սե րուցք։

 

Ճողոպուր

Ես ուզում եմ կըտըրվել

իմ ու ձեր փուչ քանքարից։

Ես ուզում եմ դուրս գրվել

Էս կատաղի պայքա րից։

 

Իմ հավատո հանգանակ՝

թուլակազմ ու սըփըրթնած,

էլ չեմ ուզում անդանակ

մորթըվել ու թըպըրտալ։

 

Հերիք է ինձ կողոպտեմ՝

շըռայլելով սուտ երդում։

Ես ուզում եմ ճողոպրել.

չըլինել էս շըքերթում։

 

 

Ի բաց

Փառք Քեզ, ամենայն թրթիռ բաշխող։

Փառք Քո աթոռին ու Քո թագին։

Չըկա անցյա լը, որ, իմ հաշվով,

մի զառանցանք էր հիվանդագին։

 

Չըկա անցյա լը։ Չըկա արդեն։

Եւ հորիզոնն է մի նրբերիզ

բաժակ, որ շողաց ծարավի դեմ

Քո ժառանգների ու որբերի։

 

Արեւ ու ձյուն

Հանդիպեցին արեւ ու ձյուն։

Օրն է շըքեղ բախտի կամար։

Հոգապահուստ բախտի համար

կուտակեցի հարըստություն։

 

Կուտակեցի հարըստություն

հին ու խախուտ վայրկյաններից։

Օրն է շըռայլ։ Նոր կյանքն է ինձ

տալիս հավատ ու հարություն։

 

Բռնել են էս ղողանջներն ինձ։

Վերից հուսո ձենն է կաթում։

Հիշում ու դեռ չեմ հավատում

աչքերիս ու ականջներիս։

 

Ես իմ երգն եմ հիշում աշնան

ու քըթիս տակ թույլ դընդընում.

ուրկի՞ց եկավ, ո՞ւր է գնում

երջանկությունն էս սըրարշավ։

 

Ժամանեց իր հեռուներից։

Նայում ու դեռ չեմ հավատում։

Ես փոխվել եմ. էլ չեմ ատում

ուրիշներին ու ինքըս ինձ։

 

 

Հին ձայներ

Նըմանակում է մարդը մարդուն։

Նըմանակում է օրը օրին։

Նորություն չըկա, եւ բոլորին

նույն ձայնն է պահում հիմա արթուն։

 

Նույն ձայնն է հնչում մեր բոլորի

երազներում ու ականջներում.

Ու ներծըծվում ենք մենք օր օրի

իր հըրաշալի ղողանջներում։

 

Ուրիշ նորություն չըկա. եթե

լինի՝ այլեւս չենք իմանա։

Նորություններին հիմի արդեն

մեր սրտիկները չեն դիմանա։

 

Ու րիշ նորություն պետք չի՝ եթե

շարունակվենք էս ղողանջներում։

Հինն էլ հերիք է մեզ. միայն թե՝

չըմա րի մեր թույլ ականջներում։

 

Հարազատ են մեզ ձայներն էս, որ

շարունակվում են ու ամոքում

եւ հույս են տալիս ու մենավոր

հեծեծանքներն են ցըրում  հոգու։

 

 

Հայր մեր

Անհնարին էր լինել էսքան

անհիշաչար ու ներողամիտ,

բայցեըայնպես՝ Դու եղար, սակայն

Դու երեխա չես. Դու միամիտ

մի երեխա չես. եւ այստեղից

չես հեռանալու՝ միչեւ դարձյալ

ճանաչենք Քեզ. ու մեր անիծյալ

հիշողությունը շարժենք տեղից։


Օրվա կադր
20 Սեպտեմբերի 2018, 13:13 Օրվա կադր
Ղազախստանի դեսպանը ԱԱԾ-ում էր
20 Սեպտեմբերի 2018, 10:50 Ղազախստանի դեսպանը ԱԱԾ-ում էր
yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica